***

70 3 0
                                    

Դեռ երկար ժամանակ չէր անցել դեպքից, երբ շտապօգնության մեքենան խլացնող ձայնով ներխուժեց ամբոխ։ Զգուշությամբ տուժածներին տեղավորեցին մեքենայի մեջ և նույն խլացնող ձայնով մեքենան կորավ մշուշում:
Ես մի տաքսի վարձեցի և ինքս շտապեցի մեքենայի հետքերով: Ներքին մի զգացում ունեի, որ անծանոթներին մեր հիվանդանոց են տանելու:
Հեռախոսս զանգեց: Բուժքույրն էր.
-Պարո'ն, շտապ եկեք: Ծանր դեպք է: Երկու տուժած կա. մի տղամարդ և մի կին:
Միանգամից հասկացա, թե ինչի մասին է խոսքը:
-Լա'վ, գալիս եմ,-ասացի ես և հեռախոսը ցած դրեցի:

Խաչվող ՈւղիներМесто, где живут истории. Откройте их для себя