***

53 3 0
                                    

Հինգ տարի է անցել արդեն: Ժամանակը ոչինչ չի փոխել: Ես նորից նույն հիվանդանոցում եմ աշխատում, նորից նույն վիրահատությունները ու նույնիսկ նույն աշխատավարձը: Հինգ տարի է, ինչ ոչ մի լուր չունեմ Ադիից: Ամեն գիշեր աչքերս փակում եմ այն հույսով, որ կտեսնեմ նրան երազումս ու ամեն առավոտ արթնանում եմ մի նոր' ծանրացած հիասթափությամբ: Ասում են, որ ժամանակի հետ ամեն ինչ մոռանում ես, վերքերիցդ փակվող սպիներ են մնում, սիրելիներդ ծանոթներ են դառնում: Չէ', ես ժխտում եմ....Ժամանակը ոչինչ չի փոխում. Հակառակը' դու ավելի հաճախ ես սկսում կարոտել, մտածել երբեմնի սիրելիներիդ մասին, չես նկատում, թե ինչպես են քայլերդ քեզ տանում այն տեղերը, որտեղ դուք մի ժամանակ միասին քայլում էիք, զրուցում ու ծիծաղում: Ժամանակը ուղղակի էլ ավելի է դատարկ տեղը քանդում, ավիրում ու ստիպում քեզ, որ հասկանաս. մարդիկ անփոխարինելի են: Կապ չունի լավն է նա, թե վատը, ընկեր է, թե սիրելի: Փոխարինել մեկին մյուսով, նշանակում է պատրաստի ուտելիքի մեջ աղի փոխարեն շաքար լցնել: Չի ստացվի նույն համը' մեկ է:
Ադելինան այն մեկն էր, ով հավերժ իր տեղը գտավ իմ սրտում ու գիտակցությանս մեջ: Նրա հայացքի խորությունը շատ կանանց մեջ եմ փնտրել, բայց երբեք չեմ գտել, որովհետև այն միայն Ադիին էր պատկանում:
Պատմություններ կան, որոնք երբեք չեն սկսվում, բայց ինչ-որ անորոշ կերպով էլ ավարտվում են: Ադիի և Ֆրեդի' իմ պատմությունն էլ իր անավարտ ավարտն ունեցավ, իսկ մինչ այդ.....

Խաչվող ՈւղիներМесто, где живут истории. Откройте их для себя