***

59 3 0
                                    

Երբ գնացի հիվանդանոց, Լիդիան ասաց, որ Ադելինան արդեն դուրս է գրվել:
-Իսկ ոչ մի հասցե կամ հեռախոսահամար չի՞ թողել
-Ո'չ, պարո'ն:
-Ես դուրս եմ գալիս ու այսօր էլ չեմ գա, Լի՜դիա
-Բայց, պարոն, Դուք հենց նոր եկաք և ստուգումներ ունեք անելու
-Ասացի' գնում եմ:
Չգիտեմ, թե ինչու բղավեցի խեղճ աղջկա վրա և շրխկացնելով դուռը' հեռացա:
Քայլում էի փողոցով և զգում էի դեմքիս խոնավ օդի սառնությունը: Քամին մեղմ հպվում էր անցորդների' ցրտից խունացած այտերին, իսկ ծառի ճյուղերի վերջին տերևները դողդղալով պոկվում էին ճյուղերից և մեղմ գգվում խոնավ հողին:
Մտքերս խառն էին. Տեսնես նա տեղ ունե՞ր գնալու: Չգիտեմ, թե ինչու էր մտքումս շարունակ Ադելինան: Ես շարունակ փորձում էի զերծ պահել ինձ այն մտքերից, որոնք շարունակ նրան էին հիշեցնում, բայց որքան էլ ուժեղ էի փակում սրտիս ականջները, շարունակ նրա անունն էի լսում ականջներումս, իսկ աչքերիս առաջ նրա դալուկ դեմքն էր.
- Խղճահարությու՞նն է, որ սարդոստայն է հյուսել սրտումս, թե ինչ-որ ուրիշ մի բան,-անլսելի ձայնով քչփչացի քթիս տակ և մտքերս ցրելու համար' մտա հարակից մի տեղ' նրա պատկերը կարմիր գինու դառնության մեջ թաղելու...

Խաչվող ՈւղիներМесто, где живут истории. Откройте их для себя