Չէի էլ նկատել, թե ինչպես եմ քնել: Երբ աչքերս բացեցի, արդեն կեսօրն անց էր: Սուր գլխացավ էի զգում և սպասավորին խնդրեցի թունդ սուրճ պատրաստել:
Եղանակը մի քիչ տաքացել էր: Արևը վերջապես դուրս էր եկել սև ամպերի ետևից: Ես դուրս եկա պարտեզ և նստեցի ճոճաթոռին, մինչև սուրճս կբերեր միսս Ֆլորը:
Ամբողջ գիշերվա հորդառատ անձրևից հետո արևն այնքան վառող էր ու այնքան հաճելի:
-Ահա Ձեր սուրճը, պարո'ն: Էլի՞ ինչ-որ բան
-Ո'չ, կարող եք գնալ:
Ֆլորան բավականին երիտասարդ էր: Տասնյոթ տարեկան հազիվ լիներ: Ծնողները շատ աղքատ էին ապրում և Ֆլորան նրանց միակ աղջիկն էր: Աղջիկը հազիվ էր հոգում իր և ծնողների կարիքները: Շատ համբերատար էր և խելացի: Բարետես չէր, բայց իր ճարպկությամբ և սուր լեզվով սրտեր էր գրավում:
Վերջացնելով սուրճս' տանից դուրս եկա:
-Ալո', Ջե'ք, այդ դու°՞ ես: Կարող ենք հանդիպել մի երեսուն րոպեից նույն սրճարանում:
-Այո', Ֆրեդ: Երեսուն րոպեից նույն տեղում կլինեմ:
Ջեքը ուսանողական տարիների ընկերս էր: Թերևս միակը: Ուսանողական տարիներին միևնույն սենյակում էինք ապրում և հենց դա էր պատճառը մեր մերձեցման: Տղան փայլուն սիրտ ուներ: Կատակասեր էր և մի քիչ նեղացկոտ: Շատ էինք միասին թրև տալիս գիշերային Ստրասբուրգի փողոցներում: Երբ իմացավ, որ պետք է Ֆրանսիա վերադառնամ, շատ տխրեց: Գործի բերմամբ հիմա ինքն էր եկել Փարիզ և առիթը բաց չէր թողել ինձ գտնելու ու հանդիպելու, իսկ ես իմ հերթին պարտավոր էի խոսքս պահել և հանդիպման գնալ նրա հետ' չնայած որ ընդհանրապես տրամադրություն չունեի և մի փոքր հանգիստն ինձ չէր խանգարի:
-Կանգնեք այստեղ խնդրում եմ, մնացած ճանապարհը ես ոտքով կքայլեմ:
Եղանակն այնքան լավն էր, որ պահը ձեռքիցս բաց թողնել չէի կարող և որոշեցի քայլել գունազարդված մայթերով:
Նշանակված ժամին հասա սրճարան: Ջեքն իր սովորության համաձայն չէր ուշացել և երբ տեղ հասա, նա նույնիսկ հասցրել էր մի գավաթ կարմիր գինի խմել:
-Այնքան ուշացար, որ որոշեցի տաքանալ մինչև գալդ,- նա ժպտաց և բարեկամաբար վզովս ընկավ,- նստի'ր, կասեմ հիմա քեզ էլ կբերեն:
Դե' պատմիր, ասում ես ի՞նչ շտապ դեպք էր պատահել անցած անգամ
-Ավտովթար էր
-Ախ, այդ մարդիկ: Ասա, որ չեք կարողանում նորմալ վարել, ինչու՞ եք խաղում ձեր և ուրիշների կյանքի հետ:
-Մարդն ինչ անի, եթե մեռնելուդ ժամը հասնում է:
-Էլ մի' սկսիր: Դու պիտի փիլիսոփա դառնայիր, ոչ թե բժիշկ...
ВЫ ЧИТАЕТЕ
Խաչվող Ուղիներ
Romance...երբ ուղիները խաչվում են, նույնիսկ ճակատագրերն են տանուլ տալիս..