🐳 Մաս 1 🐳

724 25 0
                                    

-Դու կամուսնանս նրա հետ և վերջ,  - ձեռքերը սեղանին խփելող ասաց Կիմ Ուսոկը , -թեման էլ չի քնարկվում,

-Բայց հայրիկ...

-Ասացի վերջ, - աչքերը կարմրել էին զայրույթից, - դու ամուսնանալու ես և այս հարցը այլևս չի քնարկվում:

Մինան արցունքներն աչքերին դուրս եկավ հոր սենյակից:

-Բայց նա դեռ ընդամենը 19 տարեկան է, պետք չէ նրան այսքան շուտ ամուսնացնել, - ամեն կերպ փորձում էր օգնել դստերը մայրը, - նա դեռ պետք է սովորի:

-Դա իմ գործը չի, եթե ուզենա սովորել, ապա միայն ամուսնությունից հետո:

Սոլարը հասկանում է որ այլևս  պետք չէ շարունակել, դուրս է գալիս ու գնում դստեր սենյակը:

-Աղջիկս բաց արա դուռը, պետք է խոսենք

Մինան բացում է դուռը, ու մայրը տեսնում է նրա կարմրած և ուռած աչքերը:

-Ներս արի

-Աղջիկս, դու պետք է համակերպվես սրա հետ, - սենյակ մտնելով սկսեց Սոլարը, - հայրդ երբեք չի փոխի իր միտքը, մի հակառակվիր, այլապես  ավելի վատ կլինի քեզ համար:

-Ինձ հետաքրքիր չի թե նա ինձ ինչ կանի, մեկ է, ես չեմ ամուսնանալու:

-Դու այլ ընտրանք չունես:  Կամ դու ամուսնանում ես, կամ ընդմիշտ մոռանալու ես մեր մասին: Եթե դու ամուսնանաս, բոլորիս համար էլ լավ կլինի: Խնդրում եմ լավ ծանր ու թեթև արա ու ինձ ասա: Ես գնամ:

Գնաց ու Մինային թողեց մտածմունքների մեջ:

Հաջորդ օրը. Մինան առանց թակելու մտավ հոր գրասենյակ:

-Ես համաձայն եմ

-Ես ուրախ եմ, կյանքումդ առաջին անգամ ճիշտ որոշում ես կայացրել, մեկ շաբաթից ձեր հարսանիքն է.

-Ի՞նչ, բայց ինչու այսքան շուտ

-Այդպես է պետք,-խիստ տոնով ասաց Ուսոկը

Մինան դուրս եկավ գրասենյակից, շուտով նաև տանից։ Ուզում էր մաքուր օդ շնչել, մտածում էր, արդյո՞ք ճիշտ է անում։ Երկար մտածմունքների հետո տուն է դառնում, գնում սենյակ ու քնում։

1 շաբաթ անց

Այսօր Մինան ամուսնանալու է մի մարդու հետ ում միայն նկարով է տեսել։ Նա  այսքան շուտ ամուսնանալու միտք չուներ, նա ցանկանում էր սովորել, աշխատել, գնալ շրջագայության:
Իսկ հիմա նա շունչը պահած՝ հոր հետ, մտնում է սրահ։

<<Մեկ է չեմ ուզում ամուսնանալ, բայց արդեն ուշ է>>

Այսօրվա համար այսքանը սիրելիներս, հուսով եմ դուր կգա։ Չմոռանաք աստղիկները💜💜💜💜

Փոխեցիր ինձ... [✔]Место, где живут истории. Откройте их для себя