Ես բարձրացա վերև: Մինան նստած էր կուչ էր եկել վախից։ Ես մոտեցա նրան ու ձեռքս դրեցի նրա գլխին։
-Վախենալ պետք չէ, ես այստեղ եմ
Նա հանգստացավ ու քնեց իմ գրկում։
POV Մինա
Առավոտյան երբ արթնացա Չիմինը չկար։ Փոխվեցի և իջա ներքև։ Չիմինը խոհանոցում էր՝ նախաճաշ էր պատրաստում։
- Հանգիստ սունկ չկա,-թեթև ժպտաց ու ինձ մոտեցրեց ափսեն։
Մենաշք նախաճաշեցինք ու որոշեցինք գնալ զբոսնելու։
- Լսիր, դու դեռ ատու՞մ ես ինձ
-Ի՞նչ հարցեր ես տալիս
-Կընդունեմ դա որպես <ոչ>, - լայն ժպտաց ու թեքվեց դեպի ինձ, բռնելով ուսերիցս ու մոտեցավ ականջիս։
-Ես. սիրում. եմ. ՔԵԶ
Նրա վերջին բառերը շոկի ենթարկվեց ինձ։ Բայց մինչ ես կհասկանային թե ի՞նչ եղավ,նա համբուրեց ինձ։
- Քեզ անհարմար իրավիճակի մեջ գցեցի,- հետ քաշվելով ու ձեռքը տանելով պարանոցին ասաց Չիմինը, ու թեքվեց մի կողմ։
-Ես էլ քեզ
Չիմինը զարմանքից թեքվեց իմ կողմ ու կլորացած աչքերով նայեց ինձ։
-Ի՞նչ ասացիր։ Ես ճի՞շտ լսեցի։
Ես հիմարի նման ժպտացի ու գլուխս կախեցի այտերիս վարդագույնը թաքցնելու համար։
Չիմինը պինդ գրկեց ինձ։
-Սիրում եմ քեզ,-տպավորություն է թե հիմա կլացի ուրախությունից,- չես պատկերացնի թե ինչ ուրախ եմ։
-Չիմ, բաց թող խեղդեցիր
- Օյ կներես,- հետ քաշվելով ասաց նա,- լավ արի մի քիչ էլ քայլենք ու տուն գնանք։
Մենք մի փոքր էլ քայլեցինք ու տուն գնացինք։
Չիմինին զանգ եկավ և նա ասաց որ պետք է գնա, որ շուտ կվերադառնա։
Նա գնաց իսկ ես գնացի խոհանոց և թեյ դրեցի գազոջախին ու վերադարձա հյուրասենյակ։ Նստեցի բազմոցին ու չզգացի թե ինչպես քնեցի։ Չգիտեմ ինչքան բայց ահագին շատ եմ քնել։ Ես արթնացա հազից, խեղդվում էի, շունչս կտրվում էր։ Տանը գազի արտահոսք կար։ Ես բարձրացա տեղիցս որ գնամ խոհանոց ու էլ չեմ հիշում թե ինչ կատարվեց հետո։
POV Չիմին
Ես գնացի տուն և Մինային անգիտակից վիճակում տեսա հատակին։ Տանից գազի հոտ էր գալիս։
-Արթնաացի՛ր Մինա, աչքերդ բա՛ց
Ես Մինային գրկեցի ու դուրս հանեցի տանից։ Հետո ներս մտա, անջատեցի գազը ու բացեցի պատուհանները։ Ջուր վերցրեցի ու դուրս եկա Մինային մոտ։ Նա համարյա գիտակցության էր գալիս։
- Ջուր խմիր։ Կներես ինձ
- Ի՞նչի համար
- Ես քեզ չպետք է մենակ թողնեի
- Հանգստացիր դա քո մեղքով չէր
-Լավ արի ներս անցնենք։ Գազի հոտն անհետացել է։
Գնա քո սենյակ, հանգստացիր։Ես համբուրեցի նրա ճակատը ու նա բարձրացավ վերև։
POV Մինա
Ես բարձրացա վերև ու զանգեցի ընկերուհուս ու 1 ժամ խոսեցին։ Նայեցի ժամին. 19 ։ 42 էր։ Ձանձրացա ու իջա ներքև։ Չիմը ռամյոն էր պատրաստել։ Միասին կերանք ու որոշեցինք թղթախաղ խաղալ։
-Պարտվողի դեմքին նկարում ենք
-Համաձայն եմ
1 ժամ խաղալուց հետո նրանց երկուսի դեմքին ազատ տեղ չեր մնացել։
- Վե՛րջ ես գնում եմ լվացվեմ
- Է, է, է, ու՞ր, ոչ մի լվացվել։ Վաղը նոր լվացվելու ենք
- Լավ Մինա աղջիկ, եթե դեմքիցս չմաքրվեց գլուխդ պոկելու եմ
- OK. Շարունակում ենք։ Բայց շատ ծիծաղելի դեմք ունես
-Դու էլ
Կես ժամ էլ խաղացինք ու գնացինք քնելու։