Մյուս ձեռքով բռնեց իրանիցս ձգեց իրեն ու համբուրեց:
-Ի՞նչ ես անում հիմա՛ր,- նրան հետ բրդելով,- չկպնե՛ս ինձ, թե չէ կգոռամ։
-Քաղցրկս, դու երևի չգիտես բայց մենք այստեղ մենակ ենք ապրում։
-Զզվելի,- դուրս եկա սենյակից։
Դուրս եկա բակ, նստեցի նստարաններից մեկի վրա ու զանգեցի եղբորս՝ Թեհյոնին։
-Թեհյո՜ն
- Այո ասա, ինչու է ձայնդ մի տեսակ, նա քեզ նեղացրե՞լ է,
-Ո՜չ, նա ինձ չի կարող նեղացնել։
-Նրան ասա որ իմ ձեռքից չի պրծնի եթե գլխիցդ մի մազ պակասի
-Անպայման կասեմ..., - ծանր հոգոց,- Կարոտում եմ քեզ, ինչ գնացել ես ԱՄՆ, քեզ չեմ տեսել։
-Հենց վերադառնամ, առաջինը քեզ մոտ կգամ։
Ժպտացի։
-Լավ ես գնամ, արդեն ուշ է, բարի գիշեր
-Բարի գիշեր։
Կարծես ուսերիցս մի մեծ քար ընկավ։ Երբ խոսում եմ նրա հետ, մի տեսակ թեթևանում եմ, ինձ ավելի լավ եմ զգում, նա միակ մարդն է ում հետ կարող եմ ազատ խոսել, կիսվել նրա հետ։
Ես վերադարձա սենյակ։
-Ես գնամ ցնցուղ ընդունեմ։
Տասը րոպե անց դուրս եկա այնտեղից ու Չիմինը մտավ, իսկ մինչ այդ ես հագնվեցի ու մազերս չորացրեցի։
Քիչ անց նա դուրս եկավ այնտեղից՝ սրբիչով մազերը չորացնելով։ Նրա հագին միայն խալաթ էր, որը բացվել էր ու ընդգծում էր նրա ճերմակ մարմինը։-Ես,- վերցնելով վերմակ ու բարձ ,- գնում եմ պատշգամբ, չեմ պատրաստվում քեզ հետ մի տեղում քնել։
- Կարող ես անկողնում քնել, ես գիշերը տանը չեմ լինելու, գնում եմ ընկերներիս հետ հանդիպման։
-Լավ, ինչ ուզում ես արա ինձ չի հետաքրքրում։
Նա գնաց իսկ ես քնեցի։
Չիմինը գնաց ակումբ որտեղ իր ընկերներն էին նստած ինչ որ աղջիկների հետ։ Նրանք ամբողջ գիշեր խմեցին, որ ոտքի վրա չէին կարողանում կանգնել։Դեռ լույսը նորմալ չբացված Չիմինը հազիվ հազ հասավ տուն։ Սենյակ հասնելուն պես միանգամից քնում է։Առավոտյան ես ինձ վրա ծանր բան զգացի։ Աչքերս բացեցի ու տեսա Չիմինին կողքիս քնած։ Անսպասելիությունից բարձր ճչացի։
-Ի՞նչ ես անում այստեղ
Չիմինը իմ գոռոցից վեր թռավ։
-Ի՞նչ, ի՞նչ եմ անում ես այստեղ։
- Դու դեռ ինձանից ես հարցնում։
-Ինչպես եմ այստեղ հայտնվել,- ձեռքով դեմքը տրորելով,- չեմ հասկանում։
- Դա ինձ հետաքրքիր չէ, դուրս արի սենյակից:
Ժամը 02:18 ա ու ես չեմ քնել որ ձեզ համար ֆֆ գրեմ (չնայած ես ոչ էլ պատրաստվում էի քնել😂) հուսով եմ դուր կգա։
Սիրում եմ ձեզ դամբուլներ😂😂💜💜💜