🐤 Մաս 6 🐤

353 15 0
                                    

Իսկ եթե սա նրա հերթական խաղն է:
Ես լսում էի նրա սրտի աշխատանքը, այն արագ էր բաբախում։
Քիչ անց Չիմինը ներս մտավ ռամյոնը ձեռքին։

Անցավ մի քանի ժամ և բժիշկն ասաց որ կարող ենք տուն գնալ։
Քիչ հետո մեր տուն եկավ ընկերուհիս՝ Մին Շիթեն։

- Ես գնամ, դուք հանգիստ զրուցեք։

Ես գլխով արեցի և Չիմինը դուրս եկավ տանից։

- Քեզ ձեռք չի տվել չէ՞ էդ տականքը, - շեղ հայացք գցելով դռանը, երբ Չիմինը դուրս եկավ։

Չգիտես ինչու ինձ դուր չեկավ նրա վերաբերմունքը Չիմինի նկատմամբ։

- Ոչ նա ինձ ձեռք չի տվել, ընդհակառակը, նա շատ լավ է իմ նկատմամբ, իսկ ես նրան անընդհատ նեղացնում եմ,- վերջին բառերը ես մրթմրթացի, շատ ցածր։

- Հույս ունեմ որ դա վատ ավարտ չի ունենա։ Ամեն դեպքում զգույշ եղիր, պետք չէ հավատալ նրա ամեն խոսքին։

Մենք երկար ժամանակ խոսեցինք, և քանի որ ուշ էր նա ասաց որ պետք է գնա։

Շիթեն գնաց բայց Չիմինը դեռ չկա։ Ես որոշեցի դուրս գալ մաքուր օդ շնչել և փնտրել նրան։
Ես հագնվեցի ու դուրս եկա տանից, մի փոքր քայլեցի, բայց շուտով փոշմանեցի որ դուրս եմ եկել։

Մի քանի հարբած մարդիկ մոտ 40 անց քայլում էին ետևիցս։ Մարմնումս վախ առաջացավ։

- Հե՛յ, սիրուն աղջիկ, չես ուզու՞մ մեզ հետ խմել, լավ ժամանակ կանցկացնենք, իսկ հետո ես քեզ լավ օր կպարգևեմ, հ՞մ, - նա ձիգ բռնեց թևիցս և վախս ավելի կրկնապատկվեց։

- Բաց թողեք թևս,- փորձում էի ազատել ազատել բայց նա ավելի ձիգ էր բռնում ,- թե չէ ոստիկանություն կզանգեմ։

- Վայ ինչքան վախեցա,- սկսեց բարձր ծիծաղել։

- Ի՞նչ եք ուզում ինձանից , հանգիստ թողե՝ք ինձ,- ապտակեցի։

- Այ էս մեկը դու չպետք է անեիր, հիմա քեզ ցույց կտամ,- նա ձեռքը բարձրացրեց իսկ ես վախից աչքերս փակեցի ու կուչ եկա։ Անսպասելի էր բայց ես հպում չզգացի։ Աչքերս բացեցի ու տեսա Չիմինին։ Աչքերը կատաղությունից կարմրել էր։

Pov Չիմին

Ես տուն էի գալիս, երբ տեսա Մինային։ Նրա թևից ինչ որ անասուն բռնել ու գոռում էր նրա վրա։

- Ես քո մերը

Ես միանգամից վազեցի նրա կողմ։ Այդ մարդը ցանկանում էր ապտակել նրան, բայց ես բռնեցի ու չթողեցի։ Մինան վախից աչքերը փակել ու կուչ էր եկել։
Ես բռնեցի նրա օձիքից ու հարվածեցի։ Մի քանի հարվածից հետո նա տապալվեց գետնին իսկ մնացածը վախից փախան։

- Դու լա՞վ ես, ոչինչ չեն արել քեզ չէ՞,- թեքվեց իմ կողմ ու գրկեց ինձ։

- Ես լավ եմ։

- Ու փորձեին քեզ մատով կպնել, տեղում կթաղեի։ Բայց ինչու էիր դուրս եկել, այն էլ մենակով, իսկ ընկերուհիդ ու՞ր է։

- Դու ուշանում էիր, ու ես դուրս եկա քեզ գտնելու։

- Սրանից հետո էլ մենակով դուրս չգաս, հասկացա՞ր։ Իսկ հիմա արի տուն գնանք, ուշ է արդեն։

Տանը*

- Ես կքնեմ այստեղ, դու բարձրացիր սենյակ։

-Լավ։

Նա բարձրացավ վերև իսկ ես պառկեցի բազմոցին։
Հեռախոսին SMS եկավ՝ Մինայից էր։

SMS

-Քնա՞ծ ես

-Դեռ ոչ։ Իսկ դու ինչո՞ւ քնած չես

- Ես չեմ կարողանում քնել

-Ինչ-որ բան այն չէ՞

- Վախենում եմ

- Ինչի՞ց

- Մենակ եմ։ Ես դեռ փոքր ժամանակվանից վախենում եմ մենակ մնալ մութ վայրում

- Ի՞նչ ես ակնկալում

- Կգա՞ս🥺

- Լավ, հիմա կգամ։

SMS-ի ավարտ*

Փոխեցիր ինձ... [✔]Место, где живут истории. Откройте их для себя