🍊 Մաս 5 🍊

376 15 1
                                    

Քիչ հետո տեղիցս վեր թռա Մինայի ձայնից...

-Ի՞նչ եղավ

-Այնտեղ մարդ կա,- մատով ցույց տալով պատշգամբի կողմը։

Ես վազեցի պատշգամբ

- Հանգիստ, այստեղ ոչ ոք չկա, պարզապես քամին է օրորում ծառերը, - նորից նստեցի տեղս ու քնեցի։

End pov Չիմին

Pov Մինա

Առավոտյան աչքերս բացեցի, ու մնացի պառկած տեղում, չեմ սիրում արթնանալ ու միանգամից վեր կենալ։ Չիմինը դեռ քնած էր։ Նրա վերնաշապիկի 2 կոճակները արձակված էր, մազերը խառնված, իսկ շուրթերը... հիմա՛ր ինչեր ես դուրս տալիս։

- Այդքան գեղեցի՞կ եմ որ աչքդ չես կտրում ինձանից։ Հետո էլ քնած մի ձևացիր, գիտեմ որ արթուն ես։

- Կերազես որ քեզ նայեմ

- Այնքան ես ինձ ատում որ անգամ դեմքիս չես ուզում,- թեթև քմծիծաղ, որը ինձ միշտ հունից հանում է, բայց այս անգամ ուրիշ էր, ուրիշ երանգ ուներ։

- Ճիշտ ես, ատում եմ քեզ ամբողջ հոգով ու սրտով։

POV Չիմին

Դուրս եկա սենյակից ու գնացի խոհանոց մի բան պատրաստելու, միայն ինչ որ բանով զբաղվելով եմ կարողանում ցրվել։

<< Ի՞նչ է կատարվում, երեկ այնքան լավ էր ինձ հետ, իսկ հիմա նորից այն հին գոռոզ ու ինքնահավան Մինան  է >>

Այնքան էի խորացել մտքերիս մեջ որ անզգուշաբար այրեցի ձեռքս։

- Ա՛յշ,- ձեռքս պահեցի ջրի տակ, ու նորից աչքերիս առաջ եկավ Մինայի երեկվա ու այսօրվա պահվածքը,- ինչու՞ եմ ամեն վայրկյան նրա մասին մտածում, ի՞նչ է կատարվում ինձ հետ չեմ հասկանում, - փակում եմ ջուրը ,- հերիք է մտածես։ Աա՜յշշ հեսա կվառվի, - անջատում եմ գազը, - որտեղ են այսօր մտքերս գրողը տանի՛։

Pov Մինա

Փոխվեցի ու իջա ներքև։ Չիմինը խոհանոցում էր, նախաճաշ էր պատրաստել։ Մոտեցա ու նստեցի սեղանի մոտ ու նա ափսեն մոտեցրեց ինձ։

- Փորձիր

Նա չի՞ նեղացել իմ ասածներից, չնայած ով կարող է չնեղանալ։

- Հուսով եմ չես թունավորել

- Հանգիստ եղիր, ես այդքան անսիրտ չեմ

Pov  Չիմին

Նա փորձեց, բայց սկսեց հազալ։ Ջուր տվեցի նրան բայց հազը չէր կտրվում։ Նա սկսեց կարմրել ու շնչահեղձ լինել։ Ես սկսեցի անհանգստանալ միաժամանակ նաև վախենալ ու այդ պահին ուշաթափվել իմ գրկում։ Ես նրան միանգամից տարա հիվանդանոց ու նրան կաթիլային միացրեցին։

- Ի՞նչ է եղել նրան բժիշկ

-Նա ինչ որ բան կերե՞լ է։

- Այո մի քիչ առաջ։

- Իսկ սունկ եղե՞լ է ուտելիքի մեջ։

-Այո ինչու՞

-Նա սնկից ալերգիա ունի, անգամ փոքր դոզան նրան կարող է սպանել։ Նա հիմա լավ բայց աշխատեք զգույշ լինել, և ուշադիր եղեք ձեր կնոջ հետ։ Ես գնամ։ 

Pov Մինա

Աչքերս բացեցի ու տեսա կողքիս բուժքրոջ ով ինչ որ բաներ էր լրացնում։ Նա նկատեց որ արթնացել եմ և օգնեց որ նստեմ։ Հետո կանչեց բժշկին ու նա ինձ զննեց։ Բժշկի ու բուժքրոջ գնալուց հետո Չիմինը ներս մտավ ու ամուր գրկեց ինձ։ Անսպասելի էր, բայց այնքան ջերմ ու  տաք էր։

- Կներես ինձ, ես եմ մեղավոր, պետք է ավելի ուշադիր լինեի։ Փառք Աստծո որ լավ ես։ Այնքան էի վախեցել։ Բայց հիմա վախենալու ոչինչ չունեմ դու լա՞վ ես, ես քեզ ռամյոն կբերեմ։

Նա համբուրեց ճակատս ու գնաց։ Միթե սա այն նույն ինքնահավան Չիմինին է։ Իսկ եթե սա նրա հերթական խաղն է։

Փոխեցիր ինձ... [✔]Место, где живут истории. Откройте их для себя