🪐 Մաս 9 (վերջ) 🪐

386 13 3
                                    

- Չիմ, ուզում եմ մեր տուն գնալ, կտանե՞ս։

- Այո բայց ոչ այսօր, վաղը անպայման կգնանք։ Տես աչքերդ կարմրել են, որովհետև չես քնել, նիհարել ես, որովհետև չես կերել, դու դեռ շատ թույլ ես։ Խոստանում եմ որ կտանեմ երբ լռիվ լավանաս, իսկ հիմա ուտելու ժամանակն է։

Հաջորդ օրը Մինան իրեն լավ էր զգում և Չիմը նրան տարավ իր հոր տուն։ Մինան լարված էր բայց սեղմեց դռան զանգը։ Դուռը բացեց մայրը։

- Մա՜մ...

- Մինա,- գրկեց դստերը ու սկսեց լաց լինել,- ինչու՞ շուտ չէիր գալիս, գիտե՞ս ինչքան էի կարոտել, գիտե՞ս ինչքան էի անհանգստանում քեզ համար։

- Կներես մամ, ես պետք է շուտ գայի

- Լավ արի ներս գնանք

Ներս մտանք, ամեն ինչ այնպես է ինչպես կար։

- Հայրիկը որտե՞ղ է։

- Նա իր գրասենյակում է

Ես բարձրացա վերև, փակեցի դուռը ու ներս մտա։

Back to Jimin

- Հուսով եմ չես նեղացրել աղջկաս։

- Ես ինչպե՞ս կարող եմ իմ կյանքին նեղացնել։

Մայրը զարմացած դեմքով նայեց Չիմինին։

- Մենք սիրում ենք իրար, և պատրաստվում ենք ամուս... Օյ մենք ամուսնացած ենք,- ձեռքը գլխի հետև տանելով ծիծաղեց, ստիպելով մորը նույնպես ծիծաղել։

- Ես միայն ուրախ եմ ձեզ համար։

Back to Mina

Ներս մտա։ Նա կանգնած էր պատուհանի մոտ և դուրս է նայում, անգամ ուշադրություն չդարձրեց ներս մտնողին։

- Պա՞պ

- Ինչո՞ւ ես այստեղ, դու փախե՞լ ես այնտեղից, - շրջվելով իմ կողմ, - հենց հիմա հետ գնա այնտեղ որտեղից որ եկել ես։

- Ես Չիմինի հետ եմ եկել։ Ուղղակի եկել եմ ասելու որ շնորհակալ եմ, լավ է որ ես լսեցի քեզ և ամուսնացա

- Ինչ լավ է որ հասկացել ես

- Իսկ հիմա ես գնամ

Մինան խոնավ աչքերով դուրս եկավ, և իջավ ներքև։

- Կներես մեզ մամ, մենք գնանք։ Խոսք եմ տալիս նորից եմ գալու։

- Ցտեսություն, մենք գնանք

Նրանք նստեցին մեքենան և գնացինք անհայտ ուղղությամբ։

- Մենք տուն չե՞նք գնում

Չիմինը չպատասխանեց, ակնհայտ է որ տուն չենք գնում։

- Հասանք,-մեքենան կանգնեցնելով նայեց ինձ,- ես ուզում եմ քեզ ծանոթացնել ինձ համար թանկ մարդու։

Չիմինը մեզ բերել էր գերեզմաններ։ Մենք մոտեցանք մի շիրմաքարի։

- Ծանոթացիր, մայրս է, մայրիկ ծանոթացիր հարսդ է - Չիմինի աչքերում արցունքներ հավաքվեցին,- ես քեզ խոստացել էի ծանոթացնել քեզ իմ ապագա կնոջ հետ, և հիմա նա այստեղ է։ Ճիշտ է դու հիմա ֆիզիկապես ինձ հետ չես, բայց ես գիտեմ որ ես ուր էլ լինեմ իմ կողքին ես լինելու,- հավաքված արցունքը ընկավ նրա աչքից։

- Բարև ձեզ տիկին Լի, ես Մինան եմ,- նստելով Չիմինի կողքին,- դուք շատ լավ որդի ունեք, և լավ ամուսին։ Խոստանում եմ միշտ սիրել նրա, լինել նրա կողքին և աջակցել նրան ամեն հարցում։

Չիմը գլուխը դրեց ուսիս ու սկսեց ցածր ձայնով լաց լինել։

- Պինդ կա՛ց, Չիմ։

- Շնորհակալ եմ որ կողքիս ես, սիրում եմ քեզ։

Մի քիչ նստելուց հետո Չիմինը կանգնեց ու ասաց.

- Արի տեղ ենք գնում,- Մենք նստեցինք և գնացինք։

Մենք հասանք մի գեղեցիկ դաշտ, որտեղ ոչ ոք չկար։ Գիշեր էր, և լիալուսինը ավելի պարզ էր երևում։ Թվում էր թե, որ մի քիչ էլ բարձրանամ կհասնեմ լուսնին։

-Գեղեցիկ է

- Քեզ դու՞ր է գալիս

- Այո

-Մինա, ես ուզում եմ... Մինա՞

Մինան չէր լսում։ Նա խորացել էր գիշերային գեղեցկության մեջ։

- Մինա՞,- ձեռքը դրեց Մինայի ուսին, և նա շրջվեց դեպի Չիմինը,- Մինա, շնորհակալ եմ

- Ինչի՞ համար

- Իմ կյանք մտնելու համար։ Դու սիրեցիր ինձ այնպես ինչպես կամ, սիրեցիր ինձ իմ բոլոր թերություններով հանդերձ։ Շնորհակալ եմ որ փոխեցիր ինձ։

Մինան ժպտաց։ Չիմինը երկու ձեռքով բռնեց Մինայի դեմքից, մոտեցավ ու համբուրեց այդ փափուկ ու քաղցր շուրթերը։

Վերջ💟💟💟💟

Վերջ սիրելիներս, հուսով եմ դուր է եկել,
Սիրում եմ ձեզ իմ դամբուլներ😂💟💟💟💟💟

🎉 Вы закончили чтение Փոխեցիր ինձ... [✔] 🎉
Փոխեցիր ինձ... [✔]Место, где живут истории. Откройте их для себя