Այն աղջիկը

19 2 0
                                    

Ես չդարձա այն աղջիկներից, ովքեր կողքիդ մնալով՝ քեզանից սեր ու հոգատարություն խնդրեցին։ Ես չդարձա նրանցից, ովքեր իրենց սերը քեզ ողորմություն տվեցին։
Չդարձա նրանցից, ովքեր սողալով հեռացան քեզանից, և ոչ էլ նմանվեցի նրանց, ովքեր հպարտությունը կորցրած կանգնեցին կողքիդ։
Ես մնացի իմ տեսակի մեջ։ Մի քիչ հասարակ էի ու անկեղծ, բայց ոչ սեր խնդրեցի, և ոչ էլ սեր պարտք մնացի։
Ես չնմանվեցի նրանց, ովքեր սրտիդ նայելու փոխարեն աչքերիդ ու ձեռքերիդ նայեցին, և ոչ էլ դարձա նրանցից, ովքեր լռությունդ լսելու փոխարեն բառերդ քամեցին։
Չէ, ես ոչ մեկ էլ չեղա ու չդարձա։ Ես մնացի իմ ԵՍ֊ը ու երևի, թե տարբերվելուս համար դու ինձ չկարողացար պահել սրտիդ մեջ։ Սրտիդ մեջ և ոչ ափիդ։
Ես չդարձա նրանցից, ովքեր լուռ քո ասածները կատարեցին։ Ես երբեմն դեմ գնացի քեզ ու երբեմն էլ ինձ դեմ գնացի՝ քեզ հետ լինելու համար։
Ես մնացի նույնը ու թեև չնմանվեցի ոչ մեկին, բայց դու ինձ հետ վարվեցիր այնպես, ինչպես բոլոր այն աղջիկների հետ, ովքեր հոգուդ նայելու փոխարեն, արտաքինիդ նայեցին...

Դեռահասներ Место, где живут истории. Откройте их для себя