Ինչ աշխարհ է սա, երբ երեխաները փորձում եմ թաքնվել մեծերից օգտվելով երաժշտությունից, գրքերից, ֆիլմերից։
Ինչ աշխարհ է սա, երբ մեծերը լսում են երեխաներին, ոչ թե նրա համար, որ հասկանան, այլ որպեսզի պատասխանեն։
Բացատրեք ինձ...
Ինչ աշխարհ է սա, որտեղ երեխաները գոռում են, օգնության կանչ փնտրելով, իսկ մեծերը փակում են իրենց աչքերը։
Ես ուղակի չեմ հասկանում...
Մեծերը այդքան մեծ ցանկությամբ սպասում են իրենց փոքրիկին, որպեսզի բերեն այս աշխարհ, իսկ հետո մոռանում են, որ նրան հարկավոր է օգնություն, որ նա գոյատեւի։
Նրան հարկավոր է օգնություն որովհետեւ նրան ամեն ինչ կարող է վնասել եւ այդ օգնությունը հարկավոր է տարբեր հարցերում։
Անգամ պարզ բառերը, բառեր որոնք կարող են քեզ կոտրել կամ փրկել։ Ցավոք երեխաները լսում են այն, ինչ պետք է չլսեն։ Նրանք լսում են, որ իրենց քիթը այդքան էլ գեղեցիկ չէ եւ դա լսում են, իրենց համար շատ թանկ մարդկանցից։ Նրանք խոսում են մեր արտաքինի մասին։ Սակայն մենք դա չենք ընտրել։
Ինչպես ես դու համարձակվում ինձ ասել նման բան։ Ես ինքս եմ ինձ ստեղծել, իմ սենյակում նստելով եւ ժամերով ու օրերով արտասվելով եւ ինչպես ես դու դա ինձ ասում։ Ես տանջել եմ ինքս ինձ քո այդ խոսքերի պատճառով։ Վայրկյանական խոսք, որը կարող է փշրել։
Մեծերը չեն կարող ընտրել, թե դու ինչ անես հետագայում, որովհետեւ դու կարող ես լսել թե ինչ է ասում քո սիրտը։ Քո սիրտը կարող է քեզ ասել ճիշտ ուղին, այն քեզ կասի ուր գնալ եւ ինչ անել ապագայում։
Կռիվների, գոռոցներից հետո լսիր ինքդ քեզ դա կարեւոր է։
Թանկագին մեծեր, եթե դուք ուզում եք փոխել այս աշխարհը սկսեք ինքներդ ձեզնից։
ВЫ ЧИТАЕТЕ
Դեռահասներ
SpiritualԳիրքը պատմվածք չէ։ Դեռահասների խնդիրների լուծման ձեռնարկ😂։ Գրքում չկան հերոսներ, կա միայն հեղինակ որը փորձում է հասկանալ դեռահասներին։