Բարեւ իմ Նախկին Ընկեր։ Ես իրոգ չէի ուզում քեզ գրել, բայց էմոցիաները խեղդում էին։ Չեմ կարողանում չհիշել մեր միասին անցած պահերը, չհիշել այն ժամանակը, երբ մենք երջանիկ էինք։
Ես մինչեւ հիմա հիշում եմ քո ժպիտը, քո ծիծաղը։ Քո կատակները հենց մեր մասին էին, իմ ու քո մասին եւ դա բացի մեզանից ոչ ոք չէր հասկանում։ Եվ ես սիրում էի դրանք, սիրում էի հենց քո կատակները։ Հիշում ես մի ժամանակ մենք ծիծաղում էինք այնքան, որ սկսում էր ցավալ փորը։ Մի ժամանակ մենք ծիծաղում էինք մի հիմարության վրա եւ մենք ամեն տեղ գտնում էինք գեղեցիկը։
Մենք սկսեցինք չշփվել հենց քո քայլի պատճառով։
Դա դժվար էր... դժվար էր անցկացնել ժամանակը մենակ, երբ այդ ժամանակը առաջ մենք անցկացնում էինք միասին։ Դժվար է քեզանից լսել սուտը, երբ առաջ դու ասում էիր միայն ճշմարտությունը։ Դժվար է գիտակցել, որ մեր ժամանակը անցել է, հիասքանչ րոպեները, այն րոպեները որոնք լցված էին իմաստով։
Ես հիշում եմ, երբ արցունքներով եկա քեզ մոտ դու գրկեցիր ինձ եւ ասացիր, որ կմնաս ինձ հետ, ասացիր, որ այդ զգացողությունը ցավ է, որը ամեն գիշեր տանջում է ինձ եւ դա կանցնի... դու խափեցիր։ Հենց այդ ժամանակ ես հանդիպեցի մենակությանը, հենց այդ ժամանակ ես հասկացա, որ անգամ ամենահարազատ մարդիկ կարող են գնալ։ Գիտես ես ուզում եմ քեզ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։ Շնորհակալություն այդ ակնթարթների, այդ դասերի համար։ Շնորհակալություն, որ եղել ես կողքիս, երբ ոչ ոք այլեւս չկար։ Ես այլեւս չեմ չարանում քո դեմ, ինձ շրջապատում են նոր մարդիկ, ես գտել եմ նոր ընկերներ եւ ես ժպիտով եմ հիշում մեր միասին անցկացրած ժամանակը։ Իսկ դա եղել է մեր ժամանակը։ Հույս ունեմ, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է։Էմոցիաների անկում գիշերվա կեսին։ Երեւի մոտ 3-4տարի է ինչ ես լուռ եմ, բայց մի տեսակ տհաճ ա տեսնել նախկին մտերիմ ընկերուհուդ համարյա ամեն օր ու ձեւացնել, որ դուք իրար չգիտեք նայել իրար ու մոտենալ, որ բարեւեք, բայց վերջին քայլը որը կմոտեցնի թեքել ու ուրիշ կողմ քայլել։ Ես գիտեմ, որ ինքը դա կկարդա ու ուզում էի եվս մի անգամ ասել շնորհակալությու։ Շնորհակալ եմ, որ մի քանի տարի առաջ ինձ օգնեցիր կատարել ապագայի ճիշտ որոշում...
ВЫ ЧИТАЕТЕ
Դեռահասներ
EspiritualԳիրքը պատմվածք չէ։ Դեռահասների խնդիրների լուծման ձեռնարկ😂։ Գրքում չկան հերոսներ, կա միայն հեղինակ որը փորձում է հասկանալ դեռահասներին։