Խոսիր քո զգացմունքների մասին

96 8 0
                                    

Բարեւ իմ թանկագին ընկեր։ Հարմար տեղավորվիր եւ արի զրուցենք։
Արի զրուցենք հավերժությունից եւ այն պահերից, որոնցից բաղկացած է կյանքը։
Ի՞նչ ես դու զգում հենց հիմա' սեր, խանդ, ատելություն, բարկություն, երջանկություն։
Ի՞նչն է  ստիպում քեզ այդպես զգալ։
Ես զգում եմ սեր, մեծ սեր։ Մեծ սեր ինձ հարազատ մարդկանց հանդեպ։ Գիտես ես առհասարակ չեմ կարողանում ցույց տալ իմ զգացմունքները, խոսել դրանց մասին։ Ես բոլորին ասում եմ, որ պետք է դա անել, բայց ես ինքս չեմ կարողանում, դա ինձ համար շատ դժվար է։ Ես չեմ կարող ուղակի մոտենալ մարդուն եւ ասել' ես սիրում եմ քեզ, շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում եւ գունավորում ես այն։
Ես կարծում եմ, որ ճիշտ է ասել այն ինչ  զգում ես։
Գիտես ինձ համար այնքան ցավոտ է այն փաստ, որ իմ ընկերները, հարազատները ինձնից չեն լսել իմ զգացմունքների եւ կարծիքների  մասին իրենց հանդեպ։ Միգուցե ես երբեմն խոսել եմ իմ զգացմունքների մասին, բայց դա հաստատ եղել է մտքումս, դա ինձ համար այնքան մեծ վախ է, որ ինձ իսկապե դժվար է բարձրաձայնել դրանց մասին։ Ամբողջ ընթացքում ձայնդ դողում է եւ թվում է, որ հիմա կարտասվես։
Իմ թանկագին ընկեր ես գիտեմ, որ այդ խնդիրը քեզ մոտ նույնպես կա, բայց գիտես դժվար է անվանել դա խնդիր, դա ավելի նման է վախի ու դա քեզ մոտ նույնպես կա։ Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում մենք երկուսս կկարողանանք պայքարել այդ վախի դեմ։ Չէ որ մենք կարող ենք պայքարել բոլոր խնդիրների դեմ...

Դեռահասներ Место, где живут истории. Откройте их для себя