Դու կարող ես անել դա

50 4 0
                                    

Դու հոգնել ես։ Ես տեսնում եմ դա, տեսնում եմ քո ապակե աչքերում։ Այնպիսի տպավորություն է, որ կարծես թե դրանք հիմա կկոտրվեն։ Տեսնում եմ դա  քո ժպիտում...հասկանում ես դա դժվար է ժպիտ անվանել, ես դա կանվանեի դիմակ։
Հասկանում ես երեկ այնքան գեղեցիկ մայրամուտ էր  ես նայում էի դրան ու մտածում «չէ որ վաղը նորից արեւը կլուսավորի երկինքը եւ ամեն ինչ կարելի է սկսել նորից»։ Ես նայում էի այդ վայր գույներին եւ մտածում... փորձում էի մտածել միայն լավ բաների մասին, բայց դու հասկանում ես դա դժվար է, երբ մտքերդ վերածվել են մի մեծ սեւ գնդի, որը դա դու ինքդ ես ստեղծել։
Այսօր առավոտյան, երբ զարթուցիչը զնգաց ես չկարողացա տեղից շարժվել, աչքերս բացվեցին եւ հետո...ՈՉԻՆՉ։ Ես այնքան չէի ուզում վեր կենալ, դա  աշխարհում ամենազզվելի զգացողություններից է։ Բայց ես գտա իմ մեջ ուժ, չէ որ դա մենք միշտ գտնում ենք, դա դժվար է, բայց մենք միշտ գտնում ենք այդ ուժերը, որովհետեւ մենք ուժեղ ենք, դու' ուժեղ ես։
Ես մտածում եմ քո աչքերի մասին, քո այն ժպիտի եւ մտածում որ բոլոր աստղերը երկնքում փայլում են միայն քեզ համար։ Այս աշխարհը կարող է լինել դաժան, բայց դու կարող ես նվիրել նրան քո ժպիտը աշխարհին եւ ստիպել բոլորին հասկանալ, որ դու բավականին  ուժեղ ես եւ կարող ես լուծել բոլոր խնդիրներդ։ Ես միշտ այդպես եմ մտածել, քո սրտի ամեն զարկը զգում է դրա կարիքը։ Հիշիր, որ դու անցել ես այս ամենի միջով, սակայն մտածել ես, որ չես կարող, որ ոչինչ չի ստացվի, բայց դու դարձել ես ուժեղ։ Հիշիր, որ չնայած բոլոր դժվարություններին դու այս առավոտ վեր ես կացել, հիշիր որ դու այս աշխարհում ուղակի չես հայտնվել։ Նայիր որտեղ ես դու, դու այստեղ ես   եւ եթե ոչ ոք դա քեզ չի ասել ես կասեմ... ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶԱՆՈՎ։ Ես միշտ կհպարտանամ քեզանով, դու կարող ես անել դա։

Դեռահասներ Место, где живут истории. Откройте их для себя