Շատ դեռահասներ վստահ չեն իրենց ուժերի վրա։ Նրանցից շատերը վատ են քնում, քիչ ուտում, ոմանք էլ պարզապես սոցիոֆոբ են։ Ամենացավալին այն է, որ դու ինքդ դեռահաս ես։
Իրականում երեխաները չեն ուզում սկանդալներ անել, չեն ուզում վիճել, երեխաները չեն ուզում ցավեցնել իրենց ծնողներին, հարազատներին։ Մենք ուղակի ուզում ենք, որ մեզ լսեն...
Դա նորմալ չէ, երբ երեխան վախենում է գնալ դպրոց ուսուցչի ասած սխալ արտահայտություն պատճառով։ Դա նորմալ չէ, երբ երեխան փակվում է սենյակում դեպրեսիայի պատճառով։ Դա նորմալ չէ, երբ երեխան լացում է իր անկողնում ուշ գիշերով, երբ բոլորը քնած են։ Դա նորմալ չէ, երբ երեխան իրեն սովի է մատնում, իսկ ծնողները դա չեն էլ նկատում։ Դա նորմալ չէ, երբ երեխան արտասվում է գնահատականի պատճառով։ Ես հույս ունեմ, որ մի օր մեծերը կդադարեն ուշադրություն դարձնել այդ գրողի տարած գնահատականների թվերին եւ կսկսեն ուշադրություն դարձնել իրենց երեխաների առողջությանը։
Մեծերը երբեմն չհասկանալով կարող են փշրել մեր բոլոր երազանքները.
-Դու ուզու՞մ ես դառնալ նկարիչ, սկզբում 5ստացիր մաթեմատիկայից, իսկ հետո կարող ես զբաղվել նրանով' ինչով ուզում ես։
-Դու ֆուտբոլիստ չես դառնա։ Մենք միշտ ցանկացել ենք, որ դու դառնաս բժիշկ, մեր օրերում դա ավելի շատ վարձատրվող աշխատանք է։
-Դու ուզու՞մ ես դառնալ սցենարիստ կամ երաժիշտ, դրանք ամենաանճաշակ մասնագիտություններն են։ Դրենք քեզ երբեք գումար չեն բերի,-այդպես են ասում մեծերից շատերը, իսկ ասում են նրանք դա, որովհետեւ իրենց մոտ ոչինչ չի ստացվել։ Նրանք կարծում են, որ քեզ մոտ նույնպես ոչինչ չի ստացվի։
Իմ թանկագին ընկեր, դա այդպես չէ, քո երազանքը ամենակարեւորն է այս աշխարհում, դա այն է որի շնորհիվ դու կարողանում ես ապրել, կարողանում ես արթնանալ ամեն առավոտ։ Դու կարող ես գտնել քո մեջ ուժ որպեսզի բաց չթողնեք քո երազանքը։
Ինձ համար այնքնա ցավոտ է, որ մեծերը դեռահասների զգացմունքները լուրջ չեն ընդունում...
Դուք նկատել եք, երբ երեխաները ծնողներին պատմում են իրենց օրվա մասին ծնողները անգամ չեն նայում երեխային, նրանք կամ' ուղակի ասում են այո, կամ'պարզ է, կամ էլ' պարզապես թեման են փոխում, իսկ հետո զարմանում են, թե ինչու՞ պարփակված է իրենցից եւ լռում է իր զգացմունքների մասին։
Մեծերը մտածում են, որ դեռահասները թքած ունեն իրենց ապագայի վրա։ Դա ամենամեծ սխալն է։ Դուք չեք կարող պատկերացնել, թե երեխաները որքա՞ն են լացում ամեն անգամ մտածելով' ինչ անել հետո, որովհետեւ մեր ժամանակներում իրականում դեռահասների մեծ մասը չգիտի ինչ անել ողջ կյանքում։ Նրանք վախենում են գնալ սխալ ճանապարհով եւ փչացնել իրենց կյանքը։ Մեծերը չգիտեն, երեխաներ որքա՞ն չեն քնում գիշերը,որպեսզի հանձնեն այդ գրողի տարած քննություններհ։ Քանի՞ երեխաներ չեն քնում գիշերը մտածելով իրենց տարեկան կամ կիսամյակային գնահատականների մասին։ Քանի՞ երեխա չի քնում գիշերը մտածելով, որ ոչ մի տեղ չի ընդունվի։ Ո՞վ է նրանց դա ստիպում անել...ՄԵԾԵՐԸ։
Իմ թանկագին ընկեր ես հույս ունեմ, որ ապագայում քո սպիերի վրա կաճեն ծաղիկներ։ Ես հույս ունեմ, որ դու ապագայում քո հարազատներից կլսես.
-Ես հպարտանում եմ քեզանով։
Իսկ եթե ոչ, ապա դա ես կասեմ քեզ իմ թանկագին ընկեր, ես հպարտանում եմ նրանից թե ով ես դու իրականում, ես հպարտանում եմ, որ դու ունես երազանք, ես հպարտանում եմ նրանով, որ դու մինչեւ հիմա փորձում ես ուժեղ մնալ։
ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶԱՆՈՎ...
ВЫ ЧИТАЕТЕ
Դեռահասներ
SpiritualԳիրքը պատմվածք չէ։ Դեռահասների խնդիրների լուծման ձեռնարկ😂։ Գրքում չկան հերոսներ, կա միայն հեղինակ որը փորձում է հասկանալ դեռահասներին։