Երեւի

16 1 0
                                    

Երևի սովոր էիր կյանքում, առաջինը լինել.
Առաջին սերս դու եղար
Առաջին համբույրս եղար,
Ու առաջին Խելագարության հասցնողս։
Առաջին մեծարումս եղար
Առաջին մեծ անունը եղար,
Ով դաջվեց, ու էլ  չանցա՜վ...
Առաջին գեղեցիկ ակնոցը եղար,
Ում <<կրելուց>> աշխարհը տեսա՝
Ավելի քան գեղեցիկ էր։
Առաջին սիրո դողս եղար
Ոտքերիս տակ, հո՜ղս եղար,
Առաջին պարս եղար՝
Մութ գիշերվա մեջ։
Առավոտս եղար,
Արևոտ օրս եղար...
Առաջին արբեցումս եղար
Առաջին ցնցումս եղար,
Առաջին իսկ բաժակից։
Ու հետո.
Առաջին դարդս եղար,
Ցավս եղար առաջին։
Առաջին սպասումս եղար,
Ու սպասեցրիր՝  շա՜տ երկար...
Առաջին սառնությունս եղար,
Դառնությունս եղար, ում ներարկեցի և՛ սուրճիս մեջ։
Առաջին հեռացումս եղար,
Բայց ցավոք՝ մոռացումս չեղա՜ր...

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Oct 31, 2021 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Դեռահասներ Место, где живут истории. Откройте их для себя