💔😭ասենք հազիվ էի գտել էտ աշխատանքը 😭հիմա ինչ եմ անելու ես, պապ ջան...վազեցի տուն, պապան քնած էր լավ ա...ոտքի ա, գնում դուրս գալիս ա, ուղղակի իրա հիվանդությունը էնպիսին ա որ կարող ա հանկարծակի սիրտը վատանա...💔դրա համար Վախենում եմ շատ ժամանակ մենակ թողնեմ...մեր հարևան Անուշ ծյոծյային ասում եմ իմ աշխատանքի ժամերին գոնե պապային տեսնի, հանկարծ բան չլինի🥺ուֆ էտ տղան էլ մի կողմից...յախք, ասա ձեր ինչ գործ ով ինչ ա անում, ձեր կյանքով ապրեք էլի💔 ոչինչ, չենք հուսահատվում, զզվել եմ էտ տնօրենից, ընդունված օրվանից հետս վատ էր խոսում, չեմ հասկանում ինչը դուրը չէր գալիս.. լավ էղավ որ սենց էղավ..կգնամ ինձ ուրիշ աշխատանք ման կգամ ավելի հարմար աշխատավարձով...💔տանը մի քանի բան կար, որոշեցի թխվածք թխեմ, պապան սիրում ա իմ սարքած թխվածքները թեյով...❤️🔥էնքան համով ա չեք պատկերացնի...էկեք մի քանի բառով ասեմ կարող ա դուք էլ ուզեք սարքեք էլի😁🤭
Ուրեմն թխվածքի անունը "Նարնջի բույրը" ...🧡🍊
Կոտրում ենք 3 ձու, վրան մեկ միջին բաժակ շաքարավազ, ըստ քաղցրության' ձեր ճաշակով, լավ խառնում ենք, որ շաքարավազը հալվի.. հետո ավելացնում ենք մի փոքր վանիլին, մի պուճուր աղ ու մեկ ու կես բաժակ մածուն' 1 ու կես թեյի գդալ սոդայով, լավ խառնում ենք, հետո ավելացնում ենք նարնջի կեղև (ծյոռկած), որ անուշ համ ու հոտ գա, ու ալյուրը այնքան, որ միասեռ ոչ շատ պինդ, ոչ շատ թույլ խմոր լինի, լցնում ենք թավայի մեջ ու թխում 180 աստիճանի տակ, մոտավորապես 20-25 րոպե, ընթացքում կարող եք տեսնել եթե եփված չլինի ևս 10 րոպե թողնել ջեռոցի մեջ։ Մինչև դա պատրաստ լինի կարող եք կրեմ պատրաստել...😁🤭🧡
200 գրամ կարագը խառնում ենք մեկ բանկա խտացրած կաթի հետ, ավելանում ենք մի փոքր վանիլին և նարնջի քամած հյութ, լավ խառնում ենք, հետո երբ խմորը հանում ենք ջեռոցից կիսում ենք 2 հավասար մասի, կրեմը քսում ենք երկու շերտերի արանքում, վրան շարում բարակ շերտերով կտրատած նարինջ ու վրան դնում մյուս շերտը, մնացած կրեմը քսում ենք վրան ու դրա վրա ևս նարնջի կտորներ, եթե կա շոկոլադ, կարելի է ծյոռկել վրան...😁🍊🧡տադամ.. պատրաստ է.... բույրը...😍դե իսկ համի մասին չասեմ էլ...🔥
Մի փոքր պատմեմ մեր հարևանի մասին... Անուշ ծյոծյան ու իրա տղան են ապրում, հենց մեր տան կողքը... Էնքան լավ մարդիկ են, ամեն ինչով օգնում են, երբեք մեզ մենակ չենք զգացել.... Անուշ ծյոծյան ինձ աղջկա պես ա վերաբերվում, փորձում ա նենց անի որ մորս կարոտը իրենից առնեմ❤️🥺ինչ սարքում ա երկու բաժին պարտադիր պիտի բերի իմ ու պապայի համար 🥺❤️ որոշեցի ես էլ իմ սարքած թխվածքից մի քանի կտոր տանեմ, հազարից մեկ կարողանում եմ սենց բան պատրաստել ❤️🥺🔥
Տղան էլ' Սոսը, շատ լավն ա, ես իրեն ինձ շատ թանկ ընկեր եմ համարում, եղբոր պես սիրում ու հարգում եմ, միշտ կողքս ա էղել, ոչ մի անգամ չեմ նեղվել ինչ-որ բանից, միշտ պաշտպանել ա❤️🔥🥺
Թխվածքից կտրտեցի սիրուն ափսեի մեջ դրեցի ու գնացի Անուշ ծյոծյայենց տուն...դուռը ծեծեցի ու ներս մտա...- Անուշ ծյոծյա՞❤️
- Ջան ցավդ տանեմ արի
- Ձեր համար թխվ...🙄😳բար..և ձեզ
- Բարև Թին ջան❤️😍(Սոս)
- Հազար բարի պստո ջան😳😍(Թելման)