ՎԵՐՋԱԲԱՆ

56 2 4
                                    

Սե՞ր....

- Սեր չկա, գրողը տանի, չկա՜...այն ցավից բացի ոչինչ չի տալիս, միայն ու միայն տառապանք, արցունքներ ու ցավ...

- Ոչ, կա՜, այն էլ ոնց կա՜... ինչպես կարող է միայն ցավեցնել...չէ՞ որ սերը միակ զգացմունքն է, որը կարող է քանդել ու արարել միաժամանակ, ստեղծել ու վերացնել, բուժել ու ... ու սպանել...բայց անկախ ամեն ինչից սիրեք իրար...չէ՞ որ մարդկանց տրված ամենագեղեցիկ զգացմունքն է, ամենաանթերի ու մաքուր զգացողությունը....💔 չնայած....լավ հանձնվում եմ...այն ցավ է տալիս...ՑԱ՜Վ...

...

Ավարտվեց ևս մեկ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ...նորից ու նորից ականատես եղանք սիրո միավորիչ ու ջախջախիչ հնարավորությանը...

Մեր հերոսները անցան բազում փորձությունների միջով, հասան իրար, կորցրին, գտան, նորից կորցրին... ցավոք ոմանք անվերադարձ...

Կյանքը չափազանց կարճ է իրար չներելու ու չընդունելու համար... զղջումի ու ափսոսանքի համար... այսօր կարող ենք նեղանալ, հեռանալ, վաղը նորից հետ գալ, բայց ավա՜ղ ուշ լինի, չլինի այն մեկն, ում վերջապես ուժ գտանք ներելու...բայց ցավոք այն այլեւս արժեք չի ունենա...

Մարդիկ սխալական են, անմեղ մարդ չկա, անմեղ է միայն Տերը զորավոր, ով տվեց մարդուն ամենամեծ ցավը...ՑԱՎԸ.... ԴԻՄԱՆԱԼՈՒ ԴՐԱՆ...ու մենք պարտավոր ենք դիմանալ ու հուսախաբ չանել Աստծուն...

Կյանքում միշտ էլ մաքուր ու ազնիվ մարդն է տեղ ունենում... ճշմարտությունը երբեմն դառն է լինում, չափազանց դառը, որ նույնիսկ դու ինքդ ես զզվում դրանից, բայց սուտը երկար գոյատևել չի կարող, այն վերջիվերջո իր տեղը զիջելու է, չէ՞ որ այն, ինչը չունի հիմք, ամուր չէ և մի օր ամենաանսպասելի պահին փուլ կգա' իր հետ տանելով այն, ինչն այդքան խնամքով պահել էինք...եկեք չխաբենք միմյանց' անկախ այն բանից' ճիշտը կցավեցնի, թե ոչ... ՄԻԵՎՆՈՒՅՆ է այն մի օր գալու է...վաղ, թե ուշ...

Եղեք այնպիսին, որ կյանքում ձեր ձեռքը բռնող ունենաք, ում ափի մեջ դնելով ձեր ձեռքը' վստահ կքայլեք նույնիսկ ամենափշոտ ճանապարհով' գնալով մահվանն ընդառաջ....

Եթե խաբում եք, ու դիմացինը ձեզ վստահում է, ապա դա չի նշանակում, որ նա հիմար է..ոչ..նա պարզապես ձեզ վստահում է չափից ավելի շատ, քան պետք է... բայց այն պատվի նման է, թե մի օր կորցրիր, այլևս ետ վերադարձ չի լինի այն նույն տեղը, որտեղ որ կորցրիր այն...

Անկախ ամեն ինչից, անկախ բոլոր հանգամանքներից....ՁԵՌՔԴ ԲՌՆՈՂ ՈՒՆԵՑԻՐ... ՄԱՔՈՒՐ ՈՒ ՊԱՐԶ ՍՐՏՈՎ ՄԵԿԻՆ, ՈՎ ՔՈ ԱՆՁԸ ԻՐ ԱՆՁԻ ՊԵՍ ԿՄԵԾԱՐԻ...ԵՒ ՄԻ ԿՈՏՐԻՐ ԱՅՆ ՀԱՎԱՏԸ, ՈՐԸ ԿԱ ՔՈ ՀԱՆԴԵՊ... ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ... ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է, ԻՍԿ ԿՅԱՆՔԻ ԹԵԼԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐԱԿ...ԱՅՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԿՏՐՎԵԼՈՒ ՀԵՆՑ ԱՅՆ ՊԱՀԻՆ, ԵՐԲ ԴԱ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ... ԸՆՏԱՆԻՔԻՑ ԹԱՆԿ... ՈՉԻՆՉ ՈՒ ՈՉ ՈՔ ՉԿԱ...ՊԱՀԵՔ ՈՒ ՊԱՀՊԱՆԵՔ ԱՅՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ, ՉԷ՞ ՈՐ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՔ ԵՆ, ՈՐ ՁԵՐ ՑԱՎԸ ԿԿԻՍԵՆ' ԱՌԱՆՑ ՄՏԱԾԵԼՈՒ ԻՐԱՆՑ ԻՍԿ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ.....

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՆՉԱՓ ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՂՔԻՍ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...
ՍՊԱՍԵՔ ԵՐԿՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԻ...ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ՆՈՐ ԴԵՄՔԵՐՈՎ...
ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԻՔ ԲՈԼՈՐԻԴ❤️

ՁԵՌՔՍ ԱՓԻԴ ՄԵՋ (MY HAND IN YOUR PALM)Where stories live. Discover now