գլուխ 17

419 48 29
                                    

3 ամիս անց
29. 12 .15թ.
-Ալլո, այո սիրելիս:
-Միլա ինչ ես անում?
-Տատիկիս տուն եմ գնում: Սպասիր, տատիկիս տեսա, քիչ անց կզանգահարեմ:
-Չանջատես հեռախոսը:
-Չեմ կարող Ջեյմս, տատիկիս մոտ եմ հասնում:
-Ասացի չան...
Ես անջատեցի հեռախոսը, որովհետև տատիկը եթե տեսներ, բավականին շատ հարցեր էր տալու:
Երեկոյան զանգեցի նրան, սակայն նա չպատասխանեց: Եվ զարմանալին այն էր, որ նա չզանգահարեց: Հաջորդ օրը նորից չպատասխանեց...
31. 12. 15թ.
Այսօր ես չկարողացա զանգահարել նրան, քանի որ ժամանակ չկար: Դե երևի հասկացաք'նախատոնական եռուզեռ: 3... 2... 1 և շնորհավոր Ամանոր: Ես ցանկացա զանգահարել Ջեյմսին, բայց նորից ապարդյուն...
5. 01. 16թ.
-Ես արֆեն չեմ կարող այսպես:
Վերցրեցի հեռախոսս և նամակ գրեցի նրան.
"Ես հասկացել եմ, թե ինչու ես դու այսպես վաևվում ինձ հետ: Ինչ, որ դու ցանկանում էիր ապացուցել' արդեն ապացուցեցիր: Ես հասկացա, որ դու ինձ չես սիրում և երևի երբեք էլ չես սիրել...
Սկսեցի լացել: Հանկարծ զանգ եկավ: Ջեյմսն էր: Ես մտածեցի, որ նա զանգահարել է, որպեսզի ինձ հանգստացնի, ԲԱՅՑ...
-Ջեյմս? -մացակումած ասացի ես:
-Ես կարճ կխոսեմ: Ինչ մտածեցիր դա ճիշտ է: ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ: ԵՍ ԴԱ ԶԳԱՑԻ, ԵՐԲ ԴՈՒ ՀԵՌԱԽՈՍՆ ԻՆՁ ՎՐԱ ԱՆՋԱՏԵՑԻՐ:
Ես ուղղակի չկարողացա զսպել ինձ: Հեռախոսս նետեցի պատին: Ես հիստերիայի մեջ էի: Լավ է, որ տանը ոչ ոք չկար: Ես գնացի լոգարան, վերցրեցի ածելին և... արյուն: Բավականին շատ: Դռան ձայնը: Լինայի ձայնն էր դռան հետևից: Մի կերպ բացեցի դուռը:
-Օ Աստված իմ Միլա~: Դու ինչ է խելագարվել ես? Այս ինչ օրն է գցել քեզ այդ հիմարը:
Նա դեղատուփից հանեց անհրաժեշտ իրերը և կապեց ձեռքս: Ես ոչինչ չէի խոսում, միայն լացում էի:
-Ախր նա ինչպես կարող էր? Ախր նա խոստացել էր...- ասացի ես և սկսեցի ավելի բարձր լացել:
-Հանգստացիր ընկերուհիս, նա դեռ կփոշմանի: Նա դեռ հետ է գալու կտեսնես:
1 ամիս... պատկերացնում եք? 1 ամիս ես լացում էի: 1 ամիս սենյակիցս դուրս չէի գալիս: Նա թողել էր իր սպին, ոչ միայն հոգուս, այլ նաև մարմնիս վրա: Ձեռքիս սպին ինձ անընդհատ հիշեցնում էր նրա մասին: Այստեղ ամեն ինչն էր հիշեցնում նրա մասին:
-Հեեյ լսում ես?- ասում էր Լինան:
-Ինչ? Այո իհարկե:
-Դե ուրեմն գնացինք:
-Ուր?
-Դու ինչ է ինձ չէիր լսում? Գնումների ենք գնում:
-Ես չեմ գալիս: Տրամադրություն չունեմ:
-Միլա հասկանում ես վաղը դասի ենք, իսկ հագնելու ոչինչ չկա: Հասկացիր նա քո մասին անգամ չի էլ մտածում, իսկ դու... դու պիտի վրեժ լուծես նրանից: Դու պիտի ԺՊՏԱՍ:
"Դու պիտի ժպտաս" այս խոսքերը մտան սրտիս մեջ և իմ մեջ վրեժ լուծելու ցանկություն առաջացավ: Ես ինքս ինձ ասացի.
-ԳՆԱՑԻՐ, ԲԱՅՑ ՀԵՏ ԵՍ ԳԱԼՈՒ... Ես դա խոստանում եմ:
4 ամիս անց
Ես դուրս եկա դպրոցից: Ինձ հայտնեցին, որ քննություններս շատ լավեմ հանձնել: Ես այսօր այնքան էի գեղեցկացել, որ բելերը ինձ էին նայում: Հեռվից ես տեսա Ջեյմսին: Նա... նա մոտենում է ինձ: Ես ատում եմ նրան:
-Միլա խնդրում եմ լսիր ինձ:
-Հեռու ինձնից:
-Ես գիտեմ, որ քեզ հետ սխալ եմ վարվել: Խնդրում եմ ներիր ինձ: Միլա ես սիրում եմ քեզ:
-Ինձ այլևս Միլա չասես: Իմ անունը Միլան է: Եվ երկրորդ ես քեզ չեմ հավատում: Դու երբեք էլ ինձ չես սիրել:
-Դա այդպես չէ:
-Լռի'ր: Այն նողմ ճանապարհիցս:
-Խնդրում եմ...
Հիմա ես ինձ լիարժեք հաղթանակած եմ զգում: Դու հետ եկար, բայց արդեն ուշ էր: Հիմա երբ դու ինձ տեսնում ես փողոցում,Ես քեզ բարևում եմ, որպեսզի դու ամաչես: Այո այո ամաչես: Եվ դա ինձ մոտ ստացվում է:
Եվ ի վերջո. Կյանքը թատրոն է: Այնտեղ կամ պիտի խաղաս, կամ էլ պիտի լուռ հետևես նրա ընթացքին...

ՎԵՐՋ

Դե ոնց է ստացվել? Դուր եկավ իմ առաջին գիրքը? Կցանկանաք նոր գիրք գրեմ? Եթե այո ապա ինչ ժանրի? Միայն ոչ սեր, դա արդեն ծեծված թեմա է: Դե ինչ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մինչև հիմա կարդում էին գիրքս: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին: Սիրվ Ձեր Միլենա:

 Գնացիր,բայց հետ ես գալուМесто, где живут истории. Откройте их для себя