գլուխ 15

427 44 14
                                    

Առավոտյան արթնացա բավականին ուշ: Դե ուշ արթնանալը իմը չէ: Ես միշտ սիրել եմ շուտ արթնանալ:Զարմանալի էր, բայց Ջեյմսը չկար: Ես որոշեցի դուրս գալ տնից, բայց տեսա, որ հեռախոսս ևս չկա: Ջեյմսը եկավ բավականին զայրացած:
-Միլա ինչու չէիր ասել, որ այդ Մարկը քեզ հաղորդագրություն էր գրել և կանչել ժամադրության:
-Ես... բայց դու... քեզ ով է թույլ տվել վերցնել իմ հեռախոսը?
-Ամբողջ գիշեր զանգեր,  հաղորդագրություններ նրանից:Ինչպես չվերցնեի?
-Իսկ ինչու գնացիր? Ինչ է արել նա քեզ հետ?
-Այս անգամ նրա հերթն էր կապտուկներ ստանալու:
-Ջեյմս դու նորից իմ պատճառով...
-Հիշիր, թե երեկ ինչ եղավ այդ խոսքերիդ համար: Դու ուզում ես դա կրկնվի?
Ես ոչինչ չասացի վերցրի պայուսակս և դուրս եկա սենյակից:
Ես այսօր այսպիսի տեսք ունեի.

Դուրս եկա, զանգեցի Լինային խոսեցինք, ամեն ինչ պատմեցի նրան, բայց չկարողացա ասել իմ զգացմունքների մասին: Մի փոքր էլ զբոսնեցի և գնացի հյուրանոց: Մտա սենյակ, իսկ այնտեղ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Դուրս եկա, զանգեցի Լինային խոսեցինք, ամեն ինչ պատմեցի նրան, բայց չկարողացա ասել իմ զգացմունքների մասին: Մի փոքր էլ զբոսնեցի և գնացի հյուրանոց: Մտա սենյակ, իսկ այնտեղ... աննկարագրելի մի տեսարան... փուչիկներ... սրտիկներ...

 սրտիկներ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Ջե~յմս...
-Ես քեզ խոստացել էի, որ կապացուցեմ իմ սերը:
-Ես...դու արեցիր դա: Ես հավատում եմ քո սիրուն:
-Իսկ դու? Դու սիրում ես ինձ? Գոնե մի փոքր: Ասա, որ գոնե մի փոքր զգացմունք ունես իմ նկատմամբ:
-Ես դեռ վստահ չեմ իմ զգացմունքների վրա:
-Այսինքն զգացմունք ունես իմ հանդեպ?
-Դե ա...այո:
-Իսկ ընկերություն կանես ինձ հետ?
-Ջեյմս չեմ կարող: Դեռ փոքր եմ:
-Ինչպես ասում են սերը տարիք չի հարցնում: Ես ամեն ինչ կանեմ, որ քո սերը մեծանա իմ հանդեպ:
-Թող մի փոքր ժամանակ անցնի, որ մենք վստահ լինենք մեր զգացմունքների վրա:
-Իսկ մինչ այդ?
-Մինչ այդ ուղղակի որպես ընկերներ կշփվենք, որպեսզի մեր կապը չընդհատվի:
-Միլա ես համաձայն եմ: Դու ճիշտ ես:
Մենք այլևս ոչինչ չխոսեցինք: Անցավ 15 րոպե և ես խախտեցի լռությունը:
-Ես գնում եմ զբոսնելու:
-Ես էլ եմ գալիս:
-Չէ Ջեյմս ես ցանկանում եմ մի փոքր մենակ մնալ:
-Իսկ եթե քեզ հետ ինչ-որ բան պատահի...
-Անհրաժեշտության դեպքում ես կզանգահարեմ քեզ:
-Լավ: Զգույշ եղիր, ոչ ոքի հետ չխոսես, անծանոթ համարների զանգերին չպատասխանես, հեռու չգնաս, եթե մոլորվես...
Չթողեցի, որ ավարտեր խոսքը, ասացի.
-Կզանգեմ հասկացա Ջեյմս հասկացա:
-Ապրես: Հիմա արդեն կարող ես գնալ:
-Ցտեսություն: -ասացի ես, վերցրի ականջակալներս և դուրս եկա զբոսնելու: Բավականին շատ զբոսնելուց հետո հոգնեցի: Հանեցի ականջակալներս և շուրջ բոլորս խոտեր և ծառեր էին:
-Այս որտեղ եմ? -շշուկով ինքս ինձ ասացի ես:
Վերցրեցի հեռախոսս և զանգեցի Ջեյմսին: Կապ չկար: Գնացի մի փոքր առաջ և....այոո այստեղ կապ կա: Միանգամից զանգեցի Ջեյմսին:
- Ալլո, Միլա ով է նեղացրել, դու որտեղ ես, փոխանցիր հեռախոսը նեղացնողին...
- Հանգստացիր Ջեյմս: Ինձ չեն նեղացրել ես կրկին կորել եմ:
- Եվ Մարկի նման մեկը քեզ փրկել է չէ?
- Չէ ես մենակ եմ ինձ ոչ ոք չի փրկել: Բայց եթե հիմա գաս դու կդառնաս իմ փրկիչը:
- Գալիս եմ: Միայն թե նկարագրիր ինչ ես տեսնում շուրջդ:
Ես նկարագրեցի և նստեցի խոտերի վրա:

- Հանգստացիր Ջեյմս: Ինձ չեն նեղացրել ես կրկին կորել եմ:- Եվ Մարկի նման մեկը քեզ փրկել է չէ?- Չէ ես մենակ եմ ինձ ոչ ոք չի փրկել: Բայց եթե հիմա գաս դու կդառնաս իմ փրկիչը:- Գալիս եմ: Միայն թե նկարագրիր ինչ ես տեսնում շուրջդ:Ես նկարագրեցի և նստեցի խոտ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

 Ինչ-որ մեկը ձեռքերով փակեց աչքերս: Մի պահ վախեցա, բայց դա...իհարկե իմ Ջեյմսն էր:

-Դէ ինչ դարձա քո փրկիչը?
-Այո:- ասացի ես ծիծաղելով:
-Լսիր ինչպես էիր հայտնվել ասյտեղ?
-Դէէ չգիտեմ: Ականջակալներով զբոսնում էի և նկատեցի, որ ծովը չի երևում:
-Լավ, գնացինք:
Երկար քայլեցինք:
-Ջեեյմս ես հոգնեցի: Արի հանգստանանք:
-Դու իրոք հոգնել ես?
-Այոո:
-Լավ:- ասաց նա ու գրկեց ինձ:
-Հեեյ բաց թող ես դա չասեցի, որ դու ինձ գրկեիր:
-Չէ բաց չեմ թողնի:
-Բաց թող, թե չէ...
-Եթե հիմա իջեցնեմ պիտի ինձ համբուրես:
-Էլ ինչ կուզեիր:
-Լավ դե որ այդպես է այսպես էլ կմտնենք հյուրանոց:
-Դու գժվել ես? Իջեցրու!
-Հասնում ենք հյուրանոց:
-Լավ համաձայն եմ: Միայն թե իջեցրու:
-Այ դա ուրիշ:
Նա ինձ իջեցրեց: Դե ես հաստատ նրան չէի համբուրի: Իջա և վազեցի դեպի հյուրանոց: Ներքևում մայրս և իր ընկերուհիներն էին և երբ մեզ տեսան իրար հետևից վազելուց մտածեցին, որ մենք սիրում ենք իրար: Չնայած, որ դա ճիշտ է: Ինչևէ, ես բարձրացա սենյակ, Ջեյմսը իմ հետևից: Տեսա, որ Ջեյմսը մոտենում է: Մտա լոգարան և դուռը կողպեցի:
-Չկարծես, որ այդպես փրկվեցիր, դու հաստատ դեռ դուրս կգաս:

 Գնացիր,բայց հետ ես գալուМесто, где живут истории. Откройте их для себя