Ահա և իմ թրեյնի դառնալու պատմությունը։Ինչպես իմացաք, ես արդեն 18 տարեկան եմ, և եկել է իմ' Կորեա գնալու ժամանակը։Մեկ ամիս էլ, և ես արդեն Կորեայում կլինեմ։Լավ,վերադառնանք այն պահին,երբ ես ուշանում էի դասից։Ես ընդհանրապես ուշանալու սովորություն չունեմ,ուղղակի երեկ ծնունդս էր,դե հասկանում եք 😁
Դպրոցում օրս շատ հաջող անցավ,չնայած նրան,որ ուշացա։Արդեն երեկո էր,երբ հեռախոսիս զանգ եկավ։Անին էր' իմ մոտ ընկերուհին։Նա ինձ պես շագանակագույն մազերով և աչքերով մի ընկերասեր և բարի աղջիկ է։Նա նույնպես BTS-ի երկրպագու է,այսինքն'A.R.M.Y.
Նրան ես եմ A.R.M.Y. դարձել։Նրա բիասը(խմբի ամենասիրելի անդամը) Ջինն է:Մենք ճանաչում էինք իրար դեռ փոքր հասակից։Մեր հայրիկները նույնպես մոտ ընկերներ էին։Նա հայրիկի այն ընկերոջ աղջիկն էր,ով պետք է հոգ տաներ իմ մասին Կորեայում։
-Ես չզանգեմ,ինձ չես հիշի չէ?/Անի/
-Չէ վայ,ուղղակի զբաղված էի։/Լիդա/
-Էլի կորեերեն ես սովորում?/Անի/
-Գիտես։/Լիդա/
-Վերջում կորեերենի դասատու ես դառնալու😄😄/Անի/
-Հա դե,ես արդեն քո ուսուցչուհին եմ։Ես չլինեի,ով էր քեզ կորեերեն սովորեցնելու?😉
-Լավ,էլ գլուխ մի գովա։Բացի այդ,դու գիտես,ես Կորեայում եմ ապրել,ուղղակի մոռացել եմ լեզուն ու դու ինձ չես սովորեցնում,այլ ուղղակի հիշեցնում ես։/Անի/
-😄😄Լավ,լավ վրա մի տուր։Բայց չէ,ես այդլ եմ դառնալու,ինչ ուսուցչուհի?/Լիդա/
-Դե ուսուցչուհին էլ վատ գործ չի,բայց երգչուհին ավելի լավա։/Անի/
-Հա...😁Ան դու չէիր ուզի իմ նման թրեյնի դառնայիր?/Լիդա/
-Դե դու ինձ Կորեացավով էնպես չես վարակել,որ չուզեմ։😁Բայց ուզելը շատ քիչ է Լիդ ջան/Անի/
-Քիչ չի,եթե ուզես,շատ բան կարող ես անել😏/Լիդա/
-Ինչ ես ուզում ասել?😮/Անի/
-Դե.../Լիդա/
Մենք որոշեցինք,որ մինչև իմ Կորեա մեկնելը,մենք պետք է համոզենք Անիի ծնողներին,որպեսզի Անին ինձ հետ մեկներ Կորեա։Անիի ընտանիքի համար նույնպես գումարը խնդիր չէր, և բացի այդ նրա հայրը Կորեայում էր աշխատում,բայց նրա ծնողները,ի տարբերություն իմ ծնողների,փոքր ինչ խիստ են և մեզանից շատ ժամանակ պահանջվեց,որ համոզենք նրանց։Ես նույնիսկ խնդրեցի,որ հայրիկս խոսի Անիի հայրիկի հետ։Վերջիվերջո մենք հասանք մեր ուզածին։Մենք այնքան երջանիկ էինք։Հետո հայրիկս ասաց,որ Անին նույնպես իր հայրիկի հետ չի ապրելու։Նա ասաց,որ ես և Անին միասին առանձնատանն ենք ապրելու,որը հայրիկս արդեն գնել էր։Հայրիկս ասաց,որ դրա շնորհիվ մենք ինքնուրույնություն ձեռք կբերենք։Ինչքան էլ տարօրինակ հնչի,Անին նույնպես աշխատելու էր իր հայրիկի գործարաններից մեկում'հենց այդ նույն ինքնուրույնությունը ձեռք բերելու համար։
Մենք հույս ունեինք,որ թրեյնի դառնալու համար դեռ ուշ չէ։Դրանում համոզվելու համար մենք զանգահարեցինք տվյալ գործակալություն։Նրանք ասացին,որ 18 տարեկանը ուշ է,բայց եթե աղջիկը մեկնի Կորեա,հնարավոր է,որ նրանք կարողանան ինչ-որ բան անել։
Մենք իհարկե տխրեցինք,որ միասին չենք մեկնելու,բայց պետք է համակերպվեինք դրան,քանի որ այլ տարբերակ չկար։Քանի որ ամառային արձակուրդներ էին,մեկնելը դժվարություն չհանդիսացավ։
Չորս օր անց Անին արդեն Կորեայում էր։* * *
ՓՈՎ ԱՆԻ
Ես որոշեցի ժամանակ չկորցնել և հայրիկիս տեսնելուց հետո միանգամից գնացի ,MKM գործակալություն։Դա այն գործակալությունն էր,որտեղ Լիդան թրեյնի էր։Իմ արտաքին տեսքի 👰և ձայնի համար 🎤ինձ ընդառաջեցին և մեկ ամսից ես արդեն թրեյնի էի։Ես բազմիցս փորձել էի հարցնել ծնողներիս'թրեյնի դառնալու վերաբերյալ,բայց իմ մեջ համարձակություն չէի գտնում։
Եթե Լիդան չլիներ,ես երևի երբեք էլ թրեյնի չէի դառնա։💕Թրեյնի դառնալուս օրը կյանքիս լավագույն օրերից մեկն էր։ԱՎԱՐՏ ՓՈՎ ԱՆԻ
* * *
ՓՈՎ ՀԵՂԻՆԱԿԱնին երկու շաբաթ հետո վերադարձավ, որպեսզի հանձնի քննությունները։Լիդան և Անին շատ բարեհաջող հանձնեցին քննությունները և դիպլոմով ավարտեցին համալսարանը։Նրանք շատ երջանիկ էին։Շուտով նաև գալու էր նրանց մեկնելու ժամանակը։Արդեն հուլիս ամիսն էր։ Ամբողջ հունիսը նրանք ծախսերին քննությունների վրա։երկու շաբաթ էլ և նրանք Կորեայում կլինեն։
ԱՎԱՐՏ ՓՈՎ ՀԵՂԻՆԱԿ
ВЫ ЧИТАЕТЕ
Թվացյալ Իրականություն
FanfictionՊատմությունը երկու աղջիկների մասին է,ովքեր մոտ ընկերուհիներ են։Նրանցից մեկը ամեն ինչ անում է իր թվացյալ սիրուն հասնելու համար,իսկ մյուսը սպասում է իր իսկական սիրուն։Իսկ կկատարվեն արդյոք նրանց երազանքները,կիմանաք միայն պատմությունը կարդալուց հետո։