Չոնգուկը մտածկոտ հայացքով նայեց ինձ,ապա խորը շունչ քաշեց և ասաց.
-Ինչ ես ուզում դրանով ասել?/Չոնգուկ/
-Դե,դու կարող ես կիսվել ինձ հետ։/Անի/
-Ոչ, կներես,բայց ես չեմ կարող բոլորին պատմել այն,ինչ զգում եմ։/Չոնգուկ/
-Ես հենց այդ պատասխանն էլ քեզնից ակնկալում էի։Ես ուղղակի ուզում էի,որ դու խոստովանել,որ տխուր ես։/Անի/
-Կարող եմ քեզ մի հարց տալ?/Չոնգուկ/
-Այդ, իհարկե։/Անի/
-Դու հավատում ես սիրուն առաջին հայացքից?/Չոնգուկ/
Ես այդ պահին ակամայից նայեցի Չիմինի կողմը և հիշեցի մեր առաջին հանդիպումը,այն պահը,երբ նա ինձ ցած գցեց նստարանից և ես շրջվելով իմ գլխավերևում տեսա նրան։Մենք այդ ժամանակ շատ փոքր էինք,բայց ինձ թվում է,որ ինչքան էլ այդ պահին մտածեի,որ նա վատն է,միևնույն է,զգում էի,որ այդպես չէ,և ճիշտ էի զգում։Չե որ նա ինձ գցեց նստարանից,որովհետև նստել էի աղտոտված նստարանին։Ճիշտ է,դրանից հետո ոչինչ չփոխվեց,և թանաքի մեջ կորած կիսաշրջազգեստս էլ երբեք չկարողացա հագնել,բայց փոխարենը ես կյանքից ստացա ամենամեծ նվերը։Հենց դա էլ սերն էր առաջին հայացքից։
-Այդ,հավատում եմ։Իսկ դու?/Չոնգուկ/
-Չգիտեմ,ես ոչինչ չգիտեմ,-գլուխը ձեռքերի մեջ առնելով ասաց Գուկը։
-Քեզ մի գաղտնիք բացեմ?/Անի/
Գուկը հարցական հայացքով նայեց ինձ վրա։
-Ես գիտեմ,որ քեզ իմ կողքի աղջիկն է դուր գալիս։😏/Անի/
-Այդպիսի բան չկա։/Չոնգուկ/
-Եթե այդպիսի բան չկա,ապա ինչու նրան ոչինչ չէիր ասում,երբ նա քեզ օպպա էր դիմում?Ահա,-ես ցույց տվեցի մի լուսանկար,-սա է քո հայացքը,երբ դու ամենևին էլ չէիր սպասում,սակայն քեզ օպպա են դիմում։Իսկ այդ հայացքը ես չտեսա։😃/Անի/
-Ասացի,որ այդպիսի բան չկա։/Չոնգուկ/
-Իսկ եթե ասեմ,որ ճանաչում եմ նրան և նա իմ ընկերուհին է։/Անի/
-Իրոք?/Չոնգուկ/
-Այդ,բայց ինձ թվում է,որ դու ասում էիր,որ այդպիսի բան չկա։Նա քո դուրը չի գալիս։Այդպես չէ?😏
-Ոչ,այսինքն այո,այսինքն ոչ։/Չոնգուկ/
-Լավ,լավ իրար մի խառնվիր։Ես քեզ շատ լավ եմ ճանաչում,ու գիտեմ,որ շատ գաղտնապահ ես։Դրա համար քեզ ևս մի գաղտնիք կասեմ։/Անի/
-Երբեք մի ասա,որ ճանաչում ես մարդուն,եթե նրա հետ ժառանգություն չես կիսել,-ծիծաղեց Չոնգուկը։
-Հուսով եմ քեզ հետ ժառանգություն չեմ կիսի,-նույնպես ծիծաղելով ասացի ես,-բայց, միևնույն է,կասեմ քեզ այդ գաղտնիքը,ոչ միայն նրա համար,որ քեզ լավ եմ ճանաչում,այլ նաև նրա համար,որ վստահում եմ։/Անի/
-Իսկ ինչու ես վստահում?/Չոնգուկ/
-Վստահում եմ,քանի որ դու դեռ ինձ երբեք չես խաբել։/Անի/
-Դե ուրեմն արագ ասա գաղտնիքը,թե չէ մեկ էլ տեսար ես էլ անվստահելի դարձա։/Չոնգուկ/
-Ուզում ես ասել հնարավոր է,որ խաբես ինձ։/Անի/
-Կյանքում ամեն ինչ էլ պատահում է։😁/Չոնգուկ/
-Ոչ,եթե այդպես է,ուրեմն չեմ ասի, որովհետև կարող ես խաբել ինձ և պատմել բոլորին։😐/Անի/
-Ոչ,ոչ հանգիստ եղիր,կատակում էի,ոչ ոք չի իմանա սրա մասին։/Չոնգուկ/
-Լավ,ուրեմն լսիր.../Անի/
Ես ձեռքի նշանով նրան հասկացրել,որ մոտենա ինձ։Նա մոտեցավ և ես նրա ականջը շշնջացի.
-Ես և ընկերուհիս'Լիդան,-գլխի շարժումով ցույց տվեցի Լիդայի կողմը,-շուտով այդլ ենք դառնալու։
***
ՓՈՎ Լիդա
Չիմինի համար ես ուղղակի խելագարվում եմ։ Սկզբում ես կանգնել էի նրա դիմաց և ոչինչ չէի կարողանում ասել։Նա սկսեց զրույցը։Ամբողջ ընթացքում նա ժպտում էր,իսկ ես հիանում էի նրանով։
-Հեյ,ինչ էր անունդ?Հա Լիդա,այդպես ասացիր չէ?Հեյ.../Չիմին/
-Օ,ես հիմա կմեռնեմ։Չիմին օպպա դու ինձ հենց նոր իմ անունով դիմեցիր։/Լիդա/
Չիմինը սկսեց ծիծաղել,իսկ ես սիրահարված հայացքով նրա վրա էի նայում և ժպտում էի։Նա այնքան գեղեցիկ էր։😍😍😍
ВЫ ЧИТАЕТЕ
Թվացյալ Իրականություն
FanfictionՊատմությունը երկու աղջիկների մասին է,ովքեր մոտ ընկերուհիներ են։Նրանցից մեկը ամեն ինչ անում է իր թվացյալ սիրուն հասնելու համար,իսկ մյուսը սպասում է իր իսկական սիրուն։Իսկ կկատարվեն արդյոք նրանց երազանքները,կիմանաք միայն պատմությունը կարդալուց հետո։