մաս 9

142 5 2
                                    

Կատարվեց այն,ինչից ես ամենաշատն էի վախենում։Այո,ես վախենում էի կրկին նրան հանդիպելուց։Արդեն չորս տարի է,ինչ նրան չեմ տեսել։Նա այնքան է մեծացել։Այն ժամանակ դեռ փոքր էր,տասնհինգ տարեկան էր,երբ գնաց,իսկ ես դեռ չէի ասել,նրան,թե ինչ էի զգում իր հանդեպ։Ես արդեն մեծ և հասուն էի,երբ այդլ դառա։Այդ ժամանակ նա արդեն Կորեայում չէր։Ես նրան մոռանալու համար ընտրեցի այդլ դառնալու ճանապարհը։Ես ուզում էի նրան մոռանալ,քանի որ ինչպես պարզվեց,նա էլ ինձ էր մոռացել։Շատ անգամներ եմ փորձել նրա հետ կապ հաստատել,բայց ապարդյուն։Նա փոխել էր հեռախոսահամարը։Դե,դա բնական է, քանի որ Հայաստանում Կորեական հեռախոսահամարը նրան հաստատ պետք չէր գա։Նա ինձ արգելափակել էր իր բոլոր սոցիալական էջերում։Բազմիցս խնդրել եմ ընկերներիս,որ նրանք գրեն Անիին և օգնեն ինձ,խնդրեմ նրան,որ կապնվի ինձ հետ,սակայն նա կամ չէր պատասխանում,կամ էլ նրա պատասխանը բացասական էր լինում,ասում էր,որ չի ուզում ինձ հետ որևէ կապ ունենալ։Մի անգամ,երբ խոսացել էր հերթական ընկերոջս հետ,ասել էր նրան,որ իր պահվածքի պատճառն այն է,որ նա վստահ չի,որ սիրում է ինձ և վստահ չի,որ միասին կլինեն,քանի որ շատ հեռու են միմյանցից,իսկ միայն զանգերով և հաղորդագրություններով չի կարող սեր լինել։Ես Անիի հետ շատ հարցերում եմ անկեղծ եղել ու պատմել եմ այնպիսի բաներ,որ ոչ մեկ չգիտի։Ամենասկզբում հենց նրան եմ ասել,որ երազում եմ այդլ դառնալ։Նա անչափ ուրախացավ,բայց միևնույն ժամանակ նաև տխրեց, իմանալով պայմանագրի մասին։Ըստ այդ պայմանագրի կետերից մեկի ես չպետք է ընկերուհի ունենայի մինչև պայմանագրի ավարտը։Ինձ թվում էր,որ նա ինձ որպես լավ ընկեր է ընդունում,հակառակ դեպքում ես ոչ նրան կասեի այդ մասին,ոչ էլ առհասարակ կմտածեի այդլ դառնալու մասին։Միգուցե ես իրոք նրա համար ուղղակի շատ լավ ընկեր եմ եղել,և նա հասկացել է,որ իմ շփումն աղջիկ երկու հետ անհնար է,որովհետև մենք չէինք կարող բոլորին բացատրել,որ ուղղակի ընկերներ ենք,և բացի այդ,ոչ բոլորը կհավատային դրան։ Անգամ ես դրան չեմ հավատում։Մի խոսքով,ես փորձեցի մոռանալ նրան,ինքս ինձ ասում էի,որ դա երեխայական սեր է,որ ես ոչ մի լուրջ բան չեմ զգացել նրա հանդեպ,բայց սրտին չես թելադրի։

ՓՈՎ ՉԻՄԻՆ ԱՎԱՐՏ

***
ՓՈՎ ՀԵՂԻՆԱԿ
Անին մոտենում էր Չիմինին,բայց նրան թվում էր, թե հիմա չի դիմանա,չի կարողանա կանգնել ոտքերի վրա և կընկնի։Նա նույնպես իրեն շատ վատ էր զգում։Չէր դիմանում,ուզում էր լաց լինել և ամուր գրկել նրան ու էլ բաց չթողնել։Նրա աչքերով սրահում միայն Չինինն էր երևում։Բացի նրանից շուրջը ոչինչ չկար։Ամեն ինչ քարացել էր։Նա ոչ մի ձայն չէր լսում,միայն լսում էր նրանց երկուսի շնչառության ձայնը։Նույնը կատարվում էր Չիմինի հետ։

Թվացյալ ԻրականությունМесто, где живут истории. Откройте их для себя