Մաս 8

144 17 0
                                    

Նորից մանկատուն։ Նորից Էլլին հայտնվեց վանդակում։ Արդեն հոգնել եմ այս ամենից ու բոլորից։ Վաղը իմ լավագույն ընկերոջ ծնունդն է, իսկ ես չեմ կարող գնալ։
Այսօր նորից եկել էին ինձ տեսնելու։ Ես ձևացրեցի, որ լավ չեմ զգում ու չգնացի նրանց մոտ։ Ես ահավոր տխուր եմ։ Առավոտից երեկո լաց եմ լինում, ու կոտրած թևերով անիմաստ շնչում։

***

Գայանե քույրը մտավ սենյակ։
-Էլլի, ես քեզ մի բան պետք է ասեմ։
-Ի՞նչ է պատահել։
-Հիշում ես ինձ այն օրը մի ծրար էիր տվել։
-Այո, ի՞նչ է որ։
-Այնտեղ քո անունն էր գրված։
-Ի՞նչ։
-Այո ծրարում քո անունն էր գրված, ու էլի մի քանի բառ։
-Ի՞նչ էր գրված, բառ առ բառ ասացեք ինձ։
-Գրված էր՝ <<Ներիր ինձ Էլլի, ես սիրում եմ քեզ>>։
Ես սկսեցի լաց լինել։
-Դա հաստատ իմ մայրիկն է եղել։
-Դա հստակ ասել չեմ կարող, բայց այն, որ նամակը քո հարազատներից մեկն է գրել, դա հաստատ է։
-Խնդրում եմ Գայանե քույր, ամեն ինչ արեք, որ նրանք ինձ չորդեգրեն։ Եթե ինձ նամակ են գրել, ուրեմն շուտով նաև կգան իմ հետևից։
-Հանգստացիր անուշիկս, հանգստացիր, ոչ ոք քեզ չի տանի։

Հետքերիս ՀետքերովМесто, где живут истории. Откройте их для себя