Մաս 50 (վերջինը)

282 17 41
                                    

-Էլլի Հովսեփյան պատրա՞ստ եք դառնալ նրա կինը։
Ամեն պահի սպասում եմ, որ որևիցե մեկը ներս կգա, վերջ կտա այս ստին։ Սպասում եմ, հույսով սպասում, հավատում, բայց...Այդպես էլ ոչ ոք չեկավ։
Ես այդպես էլ սպասելով մնացի ինչ-որ մեկին։ Ինչ-որ անծանոթ մեկին, ով կփրկեր ինձ։ Կփրկեր այս անիրական թվացող մղձավանջից։
-Էլլի՞։
-Ես...ես, այո համաձայն եմ։
-Ո՜չ,-գոռաց ինձ այդքա՜ն ծանոթ մի ձայն։
Բոլորը շրջվեցին ձայնի կողմը։
-Արթո՞ւր...
Ես տեսա նրան, բայց նորից դեմքով դեպի քահանան կանգնեցի։

Ո՛չ, այդ նա չէ, նա չէ։ Հերի՛ք է նրան տեսնելու ցանկությանդ ու սպասողական վիճակիդ պատճառով նրան տեսնես։ Ոչ ոք չկա Էլլի։ Դու մենակ ես։ Նա չի՛ եկել, որ փրկի քեզ։ Ո՛չ ոք չի եկել քեզ փրկելու, հասկացի՛ր վերջապես։ Իմ խե՜ղճ Էլլի, իմ փոքրիկ աղջիկ։ Դու ծնվեցիր, որ տառապես ամբողջ կյանքում, որ երազես ու այդպես էլ անկատար երազանքների մի մեծ տոպրակ ուսերիդ ծանրացած, քայլես կյանքի դժվարությունների խորդուբորդ ուղիներով։ Որ վախենաս, չէ՞ որ դու փոքրիկ ու անպաշտպան աղջիկ ես։
Բայց գիտե՞ս, դու ուժեղ ես։ Ուժեղ ես, որովհետև ամեն մեկը չէ՛, որ կկարողանար տանել այն, ինչ դու։
-Ես համաձայն եմ ամուսնանալ, միայն արագ ամուսնացրեք մեզ, խնդրում եմ։

-Ո՛չ Էլլի, չամուսնանա՛ս նրա հետ,-նորից այդ ձայնը։
Ես բռնեցի գլուխս։
-Լռի՛ր, լռի՛ր,-ականջներիցս սեղմած գոռում էի ես։ Սո՛ւս։ Դու ուղղակի իմ երևակայությունն ես։ Լռի՛ր։ Լռի՛ր Արթուր, թող այս գրողի տարած պահն արագ անցնի։

-Լակո՛տ։ Ես քեզ սպանել էի, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ։ Բռնե՛ք նրան։
Նորից շրջվեցի դեպի ամբոխը, որ հասկանամ...
Թիկնապահները հարձակվեցին Արթուրի վրա։ Չհասցրեցի հասկանալ ինչ կատարվեց, երբ "թանկագին ամուսինս" մոռացավ, որ մենք եկեղեցում ենք, հանեց ատրճանակն ու կրակեց։ Ես արդեն չեմ տեսնում։ Գլխումս ձայները սկսում են լռել, պատկերները մթնել։ Մարդիկ խուճապահար վազում են, գոռում, իսկ ես չգիտեմ էլ ինչ անեմ, կանգնե՞մ, գոռա՞մ, թե՞ վազեմ, ի՞նչ անեմ։
Նա ինձ քաշեց դեպի իրեն, զենքը դրեց գլխիս։
-Արթո՜ւր, նայիր, թե ո՞վ է իմ ձեռքում։ Քեզ հանգիստ պահիր, թե չէ հենց հիմա նրա գլուխը ցրիվ կտամ։
Ես չեմ գոռում, ես չեմ ասում, որ Արթուրը գնա, ախր ես չեմ հավատում նրա ներկայությանն այստեղ։
-Բա՛ց թող նրան։ Ես եմ քեզ պետք, ես էլ այստեղ եմ։ Թող Էլլին գնա։
-Նա իմ կինն է, ու ոչ մի տեղ էլ չի՛ գնա։ Դե՜, դե մոտեցի՛ր Արթուր։ Կամ քո՛ կյանքը, կա՛մ Էլլիի։
-Գնա՛ Արթուր,-կամաց ասացի ես։
-Սպանի՛ր ինձ, եթե այդքան ուզում ես, միայն թե բա՛ց թող նրան։
Նա զենքը պահեց Արթուրի վրա։ Կրակոց...Ես խորը շունչ քաշեցի, ասես վերջինն էր։ Պարզ զգում էի սրտիս զարկերը։ Փակեցի աչքերս։
-Արթուր...
Ծնկի եկա, նայեցի Արթուրին...
Նա քարացած էր։ Ես փորձում էի ուշքի գալ, երբ այդ մարդասպանի դիակը զրմփոցով կողքիս ընկավ։ Ես էլ չեմ լսում, թուլացել եմ, անզգայացել։ Վերջին բանը, որ տեսա մշուշի միջից, դա եկեղեցու դուռն էր, որի բացվելուց հետո ոստիկաններն ու Դավիթը ներս եկան։
Ու հետո վախից, կամ շոկից՝ կորցրի գիտակցությունս։

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Mar 10 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Հետքերիս ՀետքերովМесто, где живут истории. Откройте их для себя