Բացեցի աչքերս։ Հիվանդանոցում եմ։ Մի բժշկուհի է կողքիս, որը կաթիլային է միացնում ինձ։ Աչքերս արցունքոտ են, ուռած, նորմալ չեմ տեսնում։ Մեջքս ցավում է, իսկ գլխացավս տանջում է ինձ։ Քթիս ու բերանիս ինչ-որ սարք է միացված։
-Հիմա բժշկին կկանչեմ, կասեմ, որ ուշքի ես եկել։
Քիչ անց սենյակ մի տղամարդ մտավ, ներարկեց ինձ։ Ես այնքան թույլ եմ, որ քնեցի։***
Արթնացա մի ուրիշ պալատում։ Ավելի ազատ ու լուսավոր։
-Լա՞վ ես։
-Այո։
-Ցավեր ունե՞ս։
-Ահավոր։
-Հիմա ցավազրկող կներարկեմ։
-Արթուրը որտե՞ղ է։
-Նա կողքի սենյակում է։
-Կկանչե՞ք։
-Չի կարող գալ, անգիտակից պարկած է։
-Ի՞նչ, ի՞նչ է դա նշանակում։
-Դու չգիտե՞ս։
-Ի՞նչ պետք է իմանամ։
-Նրա վրա կրակել են։
-Ի՞նչ,-ես սկսեցի լաց լինել,-Թողե՛ք, ես պետք է նրա մոտ գնամ։
-Դեռ չես կարող, պարկի՛ր։
-Արթո՜ւր,-լաց լինելով բացականչեցի ես։
-Հանգստացի՛ր, ամեն ինչ լավ կլինի։
-Ե՞րբ կարող եմ գնալ նրա մոտ։
-Երբ քեզ լավ զգաս։
-Ես լավ եմ։
-Դեռ չես կարող։
-Լուրջ բան կա՞։ Կյանքին վտանգ չի սպառնում չէ՞։
-Ո՛չ, կյանքին վտանգ չի սպառնում։
-Նրա բոլոր դժբախտությունների պատճառը ես եմ։
-Քեզ մի մեղադրիր, դու էլ էիր շատ վատ վիճակում, ծանր վիրահատություն ես տարել։
-Երանի մեռնեի։
-Էլ նման բան չասես։
-Ի՜սկ...
-Ուզում ես իմանալ մյուս տղային ի՞նչ է եղել։
-Այո։
-Տղան մահացել է։
-Ի՞նչ։
-Այո, չեն հասցրել փրկել կյանքը։
-Ես եմ...ես եմ, կրակել եմ, սպան...ես եմ սպանել,-մի կետի նայելով ու գրեթե անշնչացած ասացի ես։
-Ի՞նչ,-ասաց բժշկուհին։
-Հը՞, ոչինչ,-քարացած։ Թուքս չորացել է։ Ուրեմն ես մարդ եմ սպանել։ Նրա մահը միշտ բեռ կլինի իմ ուսերին։ Ես ինձ կյանքում չեմ ների։
-Քեզ մոտ քննիչ է գալու։
-Ինչի՞ համար։
-Դեպքը պարզելու։
-Ե՞րբ։
-Դե, եթե այդքան լավ ես, երևի այսօր էլ կգա։
-Բժշկից թույլտվություն խնդրեք վեր կենալու։
-Ինչ համառն ես։
-Խնդրում եմ, ես պետք է տեսնեմ Արթուրին։
-Լավ սպասիր։
Ի ուրախություն ինձ և իմ համառությանը թույլ տվեցին տեսնել Արթուրին։ Ես մտա սենյակ։ Նստեցի կողքին։ Արցունքները թափվում են աչքերիցս։
-Ամեն ինչի մեղավորը ես եմ։ Միայն ես եմ մեղավոր, որ դու այսպես անշարժ պարկած ես։ Ես ինձ չեմ ների, եթե քեզ մի բան լինի։ Խնդրում եմ ուժեղ եղիր։ Դու ինձ պետք ես, բոլորից շատ ես պետք,-ես կանգնեցի ու սկսեցի դանդաղ քայլել։
-Դու մեղավոր չես։
Քարացա։ Ժպիտ հայտնվեց դեմքիս։ Շրջվեցի դեպի Արթուրը։
-Բացեցի՞ր աչքերդ։
-Բացեցի,-ժպիտով ասաց նա։
-Լա՞վ ես։
Նա գլխով արեց։
-Իսկ դո՞ւ։
-Ես լավ եմ։ Հիմա բժշկին կասեմ, որ քեզ մոտ գա։
-Էլլ։
-Հա՞։
-Շնորհակալ եմ, որ ողջ ես։
-Ես էլ քեզ,-ժպիտով։ Դուրս եկա Արթուրի հիվանդասենյակից ու մոտեցա բժշկին,-Արթուրը բացեց աչքերը։
-Շատ լավ է, հիմա կմտնեմ մոտը։ Դու գնա քո սենյակ։
-Գնում եմ։***
Ես պարկած եմ։ Սենյակ է մտնում քննիչը։
-Բարև Էլլի։
-Բարև Ձեզ։
-Քեզ ինչպե՞ս ես զգում։
-Չգիտեմ։
-Ուզում եմ, որ ամեն ինչ պատմես։
-Ես ոչինչ չեմ հիշում։
-Փորձիր հիշել, դա շատ կարևոր է։ Հասկանո՞ւմ ես, եթե չհիշես, ձեզ կձերբակալեն։
-Ինձ չի հետաքրքրում։
-Փորձիր հիշել։ Ինչի՞ց սկսեց ամեն ինչ։
-Արմանը ընկերս էր։ Ես նրան չէի սիրում, բայց կարծում էի թե ինքն է սիրում, իրականում նա էլ ինձ չէր սիրում։ Միշտ նախանձել է Արթուրին, ու դրա համար օգտագործում էր ինձ, որ Արթուրից վրեժ լուծի։ Տանս խնջույք էինք կազմակերպել մանկատնից դուրս գալու կապակցությամբ։ Նա ամուսնության առաջարկ արեց, համաձայնեցի։ Հետո խոսում էինք, ասացի, որ չեմ ուզում ամուսնանալ։ Շատ խմած էի։ Նա ինձ սենյակ տարավ, ուզում էր բռնաբարել, բայց Արթուրը ներս է եկել ու պաշտպանել ինձ։ Իսկ նա դանակով խբել էր Արթուրին։ Ես այդ ժամանակ արդեն անգիտակից էի։ Արթուրը հիվանդանոցում պարկած էր։ Ես գնացել էի նրա մոտ։ Հետո դուրս եկա, ու մի մարդ ինձ անգիտակից տարավ Արմանի մոտ։
-Հիշո՞ւմ ես դեմքը։
-Ոչ, միայն հիշում եմ, որ ճաղատ էր։ Տարավ Արմանի մոտ, հետո կռվեցինք, հրեց, գլխիս հարված ստացա ու արթնացա կապկպված։ Նա անընդհատ գալիս էր սենյակ, մենք վիճում էինք ու հետո, երբ նա գնաց, ես փորձեցի ազատել կապերը։ Հետո ուզում էի դուրս գալ սենյակից, երբ ձայներ լսեցի։ Դուրս եկա տեսա Արթուրն ու Արմանը կռվում են։
-Իսկ Արթուրը ինչպե՞ս էր քո տեղն իմացել։
-Չգիտեմ։ Երևի, երբ անհետացել եմ, կասկածել է, որ Արմանի տանը կլինեմ, ու եկել է այնտեղ։
-Ձեր երկուսի վրա էլ Արմա՞նն է կրակել։
"Եթե ես հիմա Աննայի անունը տամ, նրան կբռնեն։ Ախր մենք մանկուց միասին ենք մեծացել, ես ինչպե՞ս նման բան անեմ"։
-Չգիտեմ։
-Այնտեղ ուրիշ մեկը կա՞ր։
-Ես ոչ ոքի չեմ տեսել։
-Լավ Էլլի, այսօրվա համար այսքանը բավական է։ Արթուրից էլ ինչ-որ բաներ կճշտենք։ Հնարավոր է նա ավելին պատմի։
Քննիչը դուրս եկավ։ Ես մնացի մենակ։
Աստված իմ ուրեմն ես, չէ՜։ Ես մարդ եմ սպանել։ Ես մարդասպան եմ։ Ինձ բանտ կտանեն։ Ես անպետք եմ։ Բանտում կփտեմ, ու ոչ ոք չի սքա իմ մահը։
ВЫ ЧИТАЕТЕ
Հետքերիս Հետքերով
ActionՊատմությունն Էլլիի մասին է։ Փոքրիկ աղջնակ, ով ապրում է մանկատանը, սրտում փափագելով այն հույսը, որ մի հեքիաթային օր կգտնի մայրիկին։ Նա ընդհամենը տասներկու տարեկան է, բայց հասցրել է մեծանալ...