Գիշեր է։ Քայլում եմ կամրջի կողքով։ Եղանակի սառնությունը զգացմունքներս, մտքերս ու ապրումներս սառույցի է վերածել։ Հեռախոսիս զանգ եկավ։
-Էլլի որտե՞ղ ես։
-Դա քեզ չի վերաբերվում։
-Խմա՞ծ ես։
-Ո՛չ։
-Ինչո՞ւ տուն չես գալիս։
-Դուք խաբել եք ինձ։ Ինչու չասացիք, որ Արթուրը...,-ես սկսեցի լաց լինել։
-Էլլ որտե՞ղ ես, ասա ես հիմա կգամ։
-Ոչ, ես մեռնել եմ ուզում։
-Հիմարություններ մի՛ խոսիր։ Խնդրում եմ ասա՛ որտեղ ես։
-Կամրջի մոտ։ Դավիթ շնորհակալ եմ ամեն ինչի համար, դու ինձ համար շատ բան ես արել։
-Էլլ աղաչում եմ սխալներ չանես։
-Լավ մնա։
Անջատեցի հեռախոսն ու բարձրացա ճաղերի վրա։ Նորից հեռախոսիս ձայնը։ Հաղորդագրություն է։ Բացեցի նամակն ու անծանոթ համար տեսա։ Գրված էր՝ "Իջիր"։
Ակամայից իջա երկաթների վրայից։ Շուրջս նայեցի, ոչ ոք չկար։ Չգիտեմ նամակը գրողն ով էր, բայց ուղեղումս ամեն ինչ սառեց, սկսեցի քայլել դեպի իմ տուն։ Նորից հաղորդագրություն՝ "Շնորհակալ եմ"։ Ես կխելագարվեմ, եթե չիմանամ, թե ով է գրողը։
Մտա տուն, նստեցի բուխարու կողքի ճոճաթոռին ու սկսեցի ճոճվելով խմել։ Աչքերս սառել են մի կետի վրա։***
Դռան թակոցի ձայն լսեցի։ Վեր կացա ու բացեցի։ Դավիթն է։ Մենք նայում ենք իրար աչքերի մեջ։ Առանց որևէ մի բան ասելու գնացի ներս։ Նա ներս եկավ, դուռը հետևից փակելով։
-Ի՞նչ էիր մտքիդ դրել։
-Չգիտեմ։
-Հերի՛ք է խմես, տուր այստեղ,-նա ձեռքիցս քաշեց շիշը,-Արի՛,-նա ինձ նստեցրեց բազմոցին ու նստեց կողքիս։ Ձեռքը գցեց ուսիս, գլուխս հենեց կրծքին ու սկսեց շոյել։
-Անուշս քեզ հետ այդպես մի՛ վարվիր։
-Դավ հոգնել եմ ամեն ինչից։
-Գոնե ինձ համար ապրիր։ Ես չեմ ուզում երկրորդ անգամ կորցնել քրոջս,-նրա աչքերն արցունքոտվեցին։
-Ներիր ինձ խնդրում եմ։
-Ներում եմ, միայն թե էլ նման բան չասես։
-Սպասիր,-գլուխս բարձրացնելով,-Ինչպե՞ս իմացար, որ այստեղ եմ։ Ես կարող էի ինձ նետած լինել կամրջից։
-Ը՜, մտածեցի, որ ամեն դեպքում նման հիմարություն չես անի։
-Դավ գիտես ինձ մի անծանոթ համարով էին գրել, ու կարծես նրանք հետևում են իմ ամեն քայլին։ Գրեցին, "Իջի՛ր", իսկ երբ իջա, որ գամ տուն նորից հաղորդագրություն եկավ, գրված էր "Շնորհակալ եմ"։
-Հենց հիմա տուր այդ համարը։
-Հա մի վարկյան։
Ես համարը հաղորդագրությամբ ուղարկեցի Դավիթին։
-Էլլ այսօր մնա՞մ քեզ մոտ, եթե դեմ չես իհարկե։ Ուղղակի չեմ ուզում քեզ այստեղ մենակ թողնել։
-Շնորհակալ կլինեմ, եթե մնաս։
-Դե ուրեմն ինձ համար սենյակ պատրաստիր։
-Շատ լավ, վերև բարձրացիր։***
Ես Դավիթի համար սենյակ պատրաստեցի, ընթրեցինք ու գնացինք քնելու։ Ծանր օր էր...
ВЫ ЧИТАЕТЕ
Հետքերիս Հետքերով
ActionՊատմությունն Էլլիի մասին է։ Փոքրիկ աղջնակ, ով ապրում է մանկատանը, սրտում փափագելով այն հույսը, որ մի հեքիաթային օր կգտնի մայրիկին։ Նա ընդհամենը տասներկու տարեկան է, բայց հասցրել է մեծանալ...