Անհանգիստ եմ, շա՜տ անհանգիստ։ Մեղավոր եմ չափից դուրս։ Ես ինձ տականք եմ զգում։ Եթե ես ծնողներ չունեմ ու ինձ համար անհանգստացող չկա, ապա Արմանը ծնողներ ուներ, որոնք հիմա տառապում են։ Ես զգում եմ, որ իմ վերջը մոտ է, զգում եմ, որ էլ երբեք երջանիկ չեմ լինի։ Ո՞ւմ է պետք այս կյանքը։ Ես իմ դժբախտություններով մյուսներին էլ եմ դժբախտացնում։ Իմ վիշտը լցնում եմ մյուսների երջանկության վրա ու կուլ տալիս։ Երանի կարողանայի անհետանալ, որ ոչ ոք չիմանար իմ մասին, չգտնեին ինձ, ու վերջապես սկսեին երջանիկ ապրել։ Ես նույնիսկ շնչելու իրավունք չունեմ։ Բայց ես այնքան վատն եմ, որ մահը ինձ համար ճոխ կլինի։ Ինձ սկսել է ոչինչ չհետաքրքրել։ Մի օր մի բան կլինի։ Հնարավոր է Աստված առջևում դեռ էլի փորձություններ է պատրաստել ինձ համար, հնարավոր է մի օր հանդիպում կազմակերպի մորս հետ։ Ես ուղղակի կասեմ նրան ամենավերջին բառերը, որ նա զգա այն, ինչ ես այսքան տարի։ Այո՛ ես չարացել եմ բոլորի հանդեպ, բայց դա իմ չափից բարի լինելու արդյունքն է։ Կյանքն է ինձ այդպիսին դարձրել։ Ես միշտ փախչում եմ, փախչում, փախչում, առանց իմանալու թե ուր։ Կհասնե՞մ արդյոք, թե՞ ոչ։ Փախչում եմ խնդիրներից, փախչում եմ խելագարի պես։ Ես ատում եմ ինքս ինձ իմ թուլության համար։
***
-Արտ արի գնանք քայլելու։
-Այո գնանք։ Հոգնել եմ այսպես պարկելուց։
-Դե վեր կաց։
Ես օգնեցի Արթուրին ոտքի կանգնել, գրկեցի թևի թակից ու սկսեցինք քայլել դեպի բակ։ Ի ուրախություն մեզ, լուրջ բան չկար։ Նրա ողնաշարը չէր վնասվել, ուղղակի անզգայացած վիճակում էր։
-Էլլ այնքան ուրախ եմ, որ կողքիս ես,-ժպտում եմ,-Ուզում եմ ամեն օր տեսնել քո այդ փայլուն աչքերը։
-Արտ դու իմ պահապան հրեշտակն ես։ Միշտ հայտնվում ես երբ զգում եմ քո կարիքը։
-Ես կատեմ ինձ, եթե քեզ մի բան լինի։ Ես չեմ ապրի։
-Մի ասա նման բան հիմարիկ, դու մի՛շտ պետք է ապրես։
-Եթե կողքիս լինես՝ կապրեմ։
-Նայիր երկնքին տես ինչքան աստղեր կան։ Նրանք բոլորը միմիյանց ժպտում են, ոմանք անկեղծ, ոմանք կեղծ, բայց միասին են չէ՞։
-Ի՞նչ ես ուզում ասել։
-Մենք մեր կողքին շատ ու շատ մարդիկ ունենք։ Նրանք գրեթե միշտ մեր կողքին են, ժպտում են մեզ, ոմանք անկեղծ, ոմանք էլ կեղծ։ Բայց ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ պատրաստ եմ մարել այդ կեղծավոր աստղերի լույսերը։
-Էլլ ինձ պետք չե՛ն այդ աստղերը։ Ես իմ Լուսնին եմ գտել։
-Ես քո Լուսիի՞ն եմ։
-Այո։ Գիտե՞ս ես երբ երջանիկ կլինեմ։
-Ե՞րբ։
-Երբ նայես երկնքին ու տեսնես, որ աստղերը ժպտում են քեզ՝ անկեղծ։
-Դու խելագար ես, իմ խելագար։
-Շնորհակալ եմ, որ կաս։
-Արտ, ես քեզ հնարավոր է մենակ թողնեմ, բայց միշտ քեզ հետ կլինեմ։
-Ի՞նչ ես խոսում, ես ոչինչ չեմ հասկանում։
-Ոչինչ, ուղղակի, երբ հանկարծակի կորչեմ, չանհանգստանաս։
-Էլլի դու վախեցնում ես ինձ։
-Արտ երբեք չվախենաս ինձ համար։
-Դա հնարավոր չէ, հասկանո՞ւմ ես ինչ ես խոսում։ Եթե անհետանամ, չանհանգստանաս։ Լսո՞ւմ ես քեզ։ Ես ամեն օր, ամեն րոպե ու ժամ մտածում եմ քո մասին ու անհանգստանում։
-Ես երեխա չեմ։
-Համենայնդեպս ես փոքրուց քեզ իմ աղջկա պես եմ վերաբերվել։
-Քո աղջկա՞,-ծիծաղով ասացի ես։
-Այո՜, մի ծիծաղիր ես լուրջ եմ։
-Դու գիժ ես, այ հենց դրա համար էլ ես մոտ եմ քեզ հետ։ Քո ներսում կա այն, ինչ իմ մեջ։
-Այո, դա այդպես է։
-Գնա՞նք ներս։
-Գնանք, գիշերները մի տեսակ ցրտում է։
-Այո, մեզ մրսել չի կարելի։
-Մենք վիրավոր արարածներ ենք,-նորից Արմանին հիշեցի։ Ես վիրավոր եմ, իսկ նա չկա,-Տեսնես Արմանը ինչպե՞ս է։
-Դու չգիտե՞ս...
-Ի՞նչ պետք է իմանամ։
-Ը՜, դե նա գրեթե կազդուրվել է։
-Շատ լավ է։ Նա սրիկա դուրս եկավ, բայց կարևորն այն է, որ ողջ է։ Խղճիդ չի՛ ծանրանա։
-Ըհն։
-Գնա՞նք Լուսին։
-Գնանք պահապան հրեշտակ։***
Նշանակում է Արթուրը ոչնչից տեղյակ չէ։ Շատ ավելի լավ։ Կխնդրեմ քննիչին, որ ոչինչ չասի։ Երբ բանտ ընկնեմ նա չի իմանա, թե ես որտեղ եմ։ Ու անտեղի չի մտածի իմ մասին։ Հետո կմոռանա, ու նոր կյանք կսկսի առանց Էլլի։ Նա վերջապես երջանիկ կլինի, որովհետև ինձ պես բացասականը, ինձ պես դժբախտը չի փչացնի նրա կյանքը։ Մի քանի օրից ես կզրկվեմ արևից ու Արթուրից...
ВЫ ЧИТАЕТЕ
Հետքերիս Հետքերով
ActionՊատմությունն Էլլիի մասին է։ Փոքրիկ աղջնակ, ով ապրում է մանկատանը, սրտում փափագելով այն հույսը, որ մի հեքիաթային օր կգտնի մայրիկին։ Նա ընդհամենը տասներկու տարեկան է, բայց հասցրել է մեծանալ...