★3★

195 7 0
                                    

Այս օրը ինձ մոտ Դեյվը մնաց։ Ամբողջ գիշեր չէի կարողանում քնել։ Աչքերս չէին փակվում։ Անընդհատ ուզում էի դուրս գալ, քայլել։ Օդը մաքուր, եղանակը ' տաք, գիշերը ' աստղազարդ, բայց Դեյվը շատ էի հոգնել։ Մինչև ես չքնեի, նա չէր քնի։

- Դեյվ, գնա պառկիր այնտեղ ու քնի։
- Իմ մասին մի մտածի։
- Ինչպե՞ս չմտածեմ։ Գնա քնիր։
- Դու քնի, հետո ես։
- Լավ։

Ես չէի կարողանում քնել։ Գիշերվա 3-ն էր, բայց Դեյվին ուժ էր պետք։ Դրա համար էլ ձևացրեցի, թե քնած եմ։ Կես ժամ անց Դեյվն ինձ ասաց.

- Գիտեմ որ քնած չես։
- Բայց ես քնած եմ։
- Ահա։ ԵՒ ինձ հետ է խոսում Նիկայի հոգին։
- Հա վայ։
- Ի՞նչն ա քեզ տանջում։ Ինչի՞ չես կարողանում քնել։
- Չգիտեմ Դեյվ չեմ կարողանում քնել։
- Բա ինչի՞ ես ձևացնում։
- Որ դու քնես։
- Մտածում ես իմ մասին։
- Ահա։
- Նույնիսկ Աննան չի մտածում իմ մասին։
- Մտածում ա, ուղղակի դու չգիտես։
- Հուսամ։ Չասիր, ինչի՞ չես կարողանում քնել։
- Չգիտեմ, ուզում եմ քայլել։
- Այս ժամին։
- Հա ինչի՞ չէ։
- Նիկա, 3:35 ա։
- Ա։ Դե ես միշտ այս եղանակին դուրս էի գալիս մեր տան բակ։ Զբոսնում։
- Իսկ ձեր տանը թիկնապահներ կա՞ն։
- Հա։
- Իսկ ինչո՞վ ես դուրս գալիս բակ։
- Դե նայած օր։ Եթե եղանակը տաք ա շորտով ու թեթև վերևով, իսկ եթե այդքան էլ չէ, գիշերանոցով վրայից մի բան։
- Իսկ ձեր տանը կա՞ն գիշերային թիկնապահներ։
- Հա, ավելի շատ են, քան ցերեկները։
- Ու դու այդ վիճակում դու՞րս ես գալիս։
- Հա, նրանք ինձ հարազատի պես են։ Ինձ հետ են մեծացել։
- Չէ, դու իրոք խելագար ես։ Լավ արի ես քեզ կտանեմ քո ուզած մաքուր օդին։
- Իրո՞ք։
- Հա։
- Դե օգնիր վեր կենամ։
- Սպասիր։ Ես քեզ կտանեմ։ Բայց գաղտնի ենք անելու, որովհետև քեզ չի թույլատրվում դուրս գալ պալատից։
- Լավ։

Նա ինձ գրկեց ու բարձրացրեց տանիք։ Քաղաքն այնքան սիրուն էր։ Ամբողջությամբ մութ էր, ու հեռվում երևում էին լույսերը։

- Շնորհակալ եմ քեզ։- Ինչի՞ համար։- Որ ինձ բերեցիր այստեղ։ Միշտ երազել եմ նայել քաղաքին հեռվից, բարձր վայրից։- Ինչքան միամիտ երազանքներ են քո երազանքները։- Ինչի՞։- Դե օրինակ Աննայի երազանքները ուրիշ են։ Նա երազում ա ունենա կղզի, լինի աշխարհի ամենահ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

- Շնորհակալ եմ քեզ։
- Ինչի՞ համար։
- Որ ինձ բերեցիր այստեղ։ Միշտ երազել եմ նայել քաղաքին հեռվից, բարձր վայրից։
- Ինչքան միամիտ երազանքներ են քո երազանքները։
- Ինչի՞։
- Դե օրինակ Աննայի երազանքները ուրիշ են։ Նա երազում ա ունենա կղզի, լինի աշխարհի ամենահարուստ մարդը, ամենաճանաչվածը։
- Գիտես Դեյվ, ես ինձ համարում եմ աշխարհի ամենահարուստ ու ամենաճանաչված մարդը։
- Չհասկացա քեզ։
- Ինձ ճանաչում են աշխարհում ինձ համար կարևոր բոլոր մարդիկ։ Ես ունեմ ինձ համար կարևոր մարդկանց=> ես ամենահարուստն եմ։
- Նիկա, երանի բոլորը քեզ նման մտածեին։

Ես ուղղակի ժպտացի։

- Դեյվ, կներես։
- Վերջացրու։
- Չէ ուրիշ բանի համար։
- Ինչի՞։
- Որ բուժքույրը քեզ իմ սիրելիին ասաց։
- Ոչինչ։

-----------------------------------------------------------

Դեյվի կողմից

Այս մի քանի օրվա մեջ Նիկան ինձ շատ հարազատ էր դարձել։ Ես ամեն օր ուզում էի նրա հետ խոսել, որովհետև քանի խոսում էի, այնքան սկսում էի սիրել կնոջ կերպարը, քանի որ այն իմ սրտում կորցրել էր հարգանքը։ Նա չէր մտածում իր տարիքին համահունչ։ Ամեն րոպե ես ուզում էի նրա կողքին լինեմ, խորհուրդ հարցնեմ։ Նա այնքան ճիշտ էր մտածում։ Ես երազում էի, որ Աննան գոնե Նիկայի մտածածի կեսի-կեսի չափ խելք ունենար։ Բայց ոչ, նրա ուշքը մոդան էր։ Նիկայի շնորհիվ մտածելակերպով սկսվեց փոխվել, ես սկսեցի փոխվել։ Երբեք այդքան ազատ չէի եղել ինչ-որ մեկի հետ։ Նա գաղտնապահ էր, ամաչկոտ։ Երբ բռնում էի նրա ձեռքը ամբողջովին դողում էր։ Երբ գովեստի խոսքեր էի ասում, նա ամաչում էր ու կարմրում։ Ու ես մտածեցի, թե ինչի՞ են իմ ծնողները կործանել իմ կյանքը ինձ ու Աննային ծանոթացնելով։

Քամուն ՀակառակМесто, где живут истории. Откройте их для себя