- Նիկա, արթնացի։ Կուշանաս դպրոցից։
- Մա՜մ, դեռ չորս ժամ կա։ Ինչի ես ինձ ժամը 5-ին արթնացնում։
- Որովհետև չես հասցնի։Այսպես է սկսվում իմ ամեն առավոտը, որից հետո ես պատրաստվում եմ և հաճախում են դպրոց։ Դպրոցը մեր տնից հեռու է, այդ իսկ պատճառով ես կես ժամ շուտ եմ դուրս գալիս տնից և մեքենայով գնում դասի։ Ինչպես հասկացաք, ես Նիկան եմ, 17 տարեկան, 12-րդ դասարան։ Սովորում եմ գերազանց։ Հայրս բիզնեսմեն է, մայրս ' մասնագիտությամբ խոհարար։
- Բարի լույս բոլորին։
- Բարև, աղջիկս։
- Պապ, այսօր դասերից հետո մի քանի գործ ունեմ, մի քիչ ուշ կվերադառնամ։
- Ի՞նչ ա պատահել։
- Ոչ մի լուրջ բան։ Աննան խնդրել է իր հետ խանութներ գնալ, հերթական գնումների։ Եթե նրա ականջով է ընկնում լուր, թե նոր մոդայիկ հագուստներ են բերել նա վազում է ու գնում։ Դե ես էլ պետք է գրադարան մտնեմ ու մի քանի գիրք կա, գնեմ։
- Լավ, քարտիդ վրա կա՞ բավականին գումար։
- Հա, պապ ջան։
- Դու գիտես ես քո ուսման ու բարեկեցիկ կյանքի համար ոչինչ չեմ խնայի։
- Գիտեմ պապ ջան։Ես համբուրեցի մորս և հորս այտը և շտապեցի դասի։
Աննան իմ մտերիմ ընկերուհին է։ Մենք շատ տարբեր ենք, չունենք ոչ մի նմանություն, չնայած դրան, արդեն 3 տարի է ինչ մտերիմ ընկերներ ենք։ Նա շատ թիթիզ է։ Սիրում է հետևել մոդային։ Ինչպես ասացի բաց չի թողնում նույնիսկ մեկ հագուստ, միայն թե դա լինի «մոդայի վերջին ճիչը»։ Նա նույնպես հարուստ ընտանիքից է։ Չի սիրում դաս սովորել։ Ամբողջ օրը հեռախոսի ու Instagram-ի մեջ է։ Ինչը ես չեմ սիրում և չեմ ընդունում։
Լինելով բավականին գեղեցիկ ' նա հայտնվել է բոլոր տղաների ուշադրության կենտրոնում։ Մենք գնում են սովորական դպրոց, որտեղ սովորում են հասարակ երեխաներ, և այդ դպրոցում շատ քիչ են հարուստ ընտանիքից երեխաները։- Նիկա, գնումներից հետո կգա՞ս գնանք մեր տուն։
- Ինչի՞։
- Նոր համակարգիչ եմ գնել։ Բացի այդ նոր մեքենա էր պապան գնել, բայց ասել ա, որ մի շաբաթ չեմ վարելու։
- Ինչի՞։
- Դե բարկացած ա վրաս։
- Ինչի՞։
- Վա՜յ, Նիկա, ուրիշ հարց չունե՞ս։ Դե, որովհետև ուսուցիչը, դե գիտես, պապայիս գործընկերոջ կինն ա, բողոքել ա ու ասել, որ դասերին անպատրաստ եմ գալիս։ Պապան էլ նոր մեքենան չթողեց քնեմ, ասաց, մինչև բոլոր գնահատականներիդ մեջ փոփոխություն չտեսնեմ, կզրկվես ամեն ինչից։
- Լավ չի։
- Ան։Մեզ է մոտենում Դեյվը։
- Դասերից հետո հետս կգաս գնանք հիվանդանոց, տատիկս լավ չի, պառկացրել են։
- Դեյվ, չեմ կարող գալ։ Գնումների եմ գնալու։
- Աննա, գնումները կարևո՞ր ա։
- Հա շատ։
- Դե եթե չես ուզում մենակ գնաս, Նիկայի հետ գնա։
- Աննա, բայց, ես ու դու...
- Ոչինչ, ես մենակ կգնամ։
- Նիկա, եթե ինձ ուղեկցես, ես շատ շնորհակալ կլինեմ։
ВЫ ЧИТАЕТЕ
Քամուն Հակառակ
RomanceԱղջիկը սիրահարվում է լավագույն ընկերուհու ընկերոջը և փոխում տղայի զգացմունքները։։ Սակայն այդ միությանը դեմ են նրանց ծնողները։ Կհաջողվի՞ աղջկան և տղային լինել միասին։