Աղջիկը սիրահարվում է լավագույն ընկերուհու ընկերոջը և փոխում տղայի զգացմունքները։։ Սակայն այդ միությանը դեմ են նրանց ծնողները։ Կհաջողվի՞ աղջկան և տղային լինել միասին։
Ցավալի ա տեսնել, երբ քեզ խաբել են, դավաճանել։ Ճիշտ ա, ես էլ չէի սիրում Աննային, բայց նա ինձ դավաճանում էր այն ժամանակ, երբ մենք ընկերություն էինք անում։ Երբ ես մնա սենյակ, Աննան Մհերին գրկել էր ու ասում էր, թե ինչքան շատ ա սիրում ու հոգնել ա գաղտնի հանդիպելուց։
- Աննա։ - Դեյվ։ - Սպասում եմ։ - Ես Իրան եմ սիրում։ Ու անկախ մեր ծնողների կամքից ես Իրան եմ սիրում ու իր հետ եմ ուզում լինել։ - Դու...
Ես ձեռքս հարվածեցի դռանն ու դուրս եկա տնից։ Միայն մի փոքր սեղանի վրա տեսա Նիկայի գնած ժամերը, վերցրեցի ու դուրս եկա։
Բայց ինչի՞ եմ ես այս վիճակում։ Չէ որ ես նրան չեմ սիրում։ Ես այս վիճակում եմ, որովհետև ես հանուն ընտանիքիս ստիպված էի շփվել մի կամակոր, եսասեր, մեծամիտ աղջկա հետ։ Ես այս օրով սկսեցի մտածել իմ կորցրած երկու տարվա մասին։ Ես մինչև հիմա հիշում եմ Նիկայի արցունքները, խոսքերը, ժպիտը։ Բայց, բայց արդեն ուշ ա... միգուցե նա ինձ սխալ հասկանա կամ... Բայց մոտ մեկ ժամ անց ինձ զանգեց Նիկան։ Ես վերցրեցի։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
- Դե՜յվ։ Ես այնքան տխուր եմ։ - Ինչի՞։ - Չգիտեմ։ Չեմ ուզում այստեղ մնամ։ - Ինչ-որ բան այն չի։ - Դե հա։ Մի տղա կա հետևիցս ֆռռում ա։ Աննային էլ չեմ գտնում։ Մենակ եմ, դու ու՞ր ես։ - Ես չեմ կարող գալ, բայց հիմա մեքենա կուղարկեմ քեզ կգա տուն կտանի։ - Դեյվ, բա՞ն ա պատահել։ - Չէ։ - Դեյվ, մի տեսակ ես։ - Չէ, ամեն ինչ լավ ա։ Հիմա մեքենան կգա։ - Չէ, ես կմնամ այստեղ։ - Աննայի հետ եղիր։ - Լավ։
Նա մի քանի անգամ էլ զանգեց, բայց ես չվերցրեցի։ Չէի ուզում նա իմանար ինչ-որ բան ։ Նրա հետ խոսելիս նա կհասկանար, որ ինչ-որ բան այն չի։
--------------- Նիկայիկողմից ------------
Ես զանգում էի Դեյվին, նա չէր պատասխանում։ Ես զանգեցի Աննային։ Նա ասաց, որ արդեն մեկ կամ երկու ժամ կլինի ինչ դուրս ա եկել տնից։ Ես շատ անհանգստացա ու սկսեցի նրան փնտրել։ Անձրև էր։ Ու ես հանկարծ մտածեցի, որ նա կարող ա լինի տանիքում։ Ու ես չէի սխալվում։ Երանի տանիք չգնայի ու նրան այդ վիճակում չտեսնեի։
Նա նստած էր հատակին, թրջված։ Անձրևը դադարել էր, բայց նա թրջված էր։ Նրան տեսնելով ' անունը դուրս թռավ բերանիցս։
- Դեյվ, Դեյվ։ Դու աննոռմա՞լ ես։ Ինչի՞ չէիր պատասխանում զանգերին։ Անհանգստանում էի։ - Բայց կա աշխարհում մարդ, ով մտածում ա իմ մասին։ Անհանգստանում ա։ - Իհարկե։ Ես, ծնողներդ, Աննան։ - Չտաս իրենց անունը։ - Այսինքն։ - Աննան ինձ սիրու՞մ ա։ - Նորից։ Հա սիրում ա։ - Դու գիտեի՞ր ինքն ինձ համար ինչ անակնկալ էր անելու։ - Դե չէ։ - Ինչի՞ ես խաբում։ Աննան նույնիսկ մոռացել էր այսօր ինչ օր ա, դու ես հիշեցրել։ Չէր ցանկացել նվեր գնել։ Դու ես գնել։ - Դե՜յվ։ - Տեսնում ես այդ ժամացույցը։ Սա դու ես գնել սա, ինձ համար։ Ուրեմն դուք էլ պետք ա կապես ինձ, ես էլ քեզ։ - Բայց դա սիրահարների ա։ - Կապիր։
Նա այնպես գոռաց, որ ես վախից կապեցի, չհասկանալով ինչ ա կատարվում։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
- Սրանից հետո սա դու չհասնես ձեռքիցդ, երբեք։ - Բայց Դեյվ Աննան... - Չտաս իր անունը, չտաս։ - Դեյվ, ի՞նչ ա կատարվում։ - Դու մենակ ինձ լսի։ - Բայց այսօր ձեր ընկերության....