★12★

168 8 0
                                    

Մեկ ու կես տարի անց վերադարձանք հայրենիք։ Երբ եկանք պապան ասաց, որ ժամանակն ա ամուսնանալու։ Ես հրաժարվեցի, բայց նա շատ պնդեց։ Էլ չկարողացա թաքցնել վիշտս Դեյվից ու ասացի նրան։

- Նիկա, պապան էլ ինձ ա ասել, որ ամուսնանամ Աննայի հետ։ Պատրաստվեմ հարսանիքին։
- Հիմա ի՞նչ ենք անելու։ Բա՞ց ենք թողնելու այն, ինչ դժվարությամբ ենք ձեռք բերել։
- Ոչ մի դեպքում։ Այսօր կխոսենք մեր ծնողների հետ, եթե չհամաձայնել կփախչենք։
- Դեյվ, պապան ա զանգում, ես արդեն գնամ տուն։
- Լավ, գնա։

Ես գնացի տուն։

- Հա պապա։
- Նիկա արի հարսի զգեստը ընտրի։
- Ի՞նչ։
- Արի, հետո էլ կոշիկները, մեքենան ու էլի նման բաներ կան ընտրելու։
- Ես չեմ ամուսնանալու այդ տղայի հետ։
- Նա քո համար շատ լավ տարբերակ ա։ Գեղեցիկ, հարուստ, հայտնի։
- Ահա։ Մեկ է չհամոզեցիր։
- Հարսանիքդ մեկ ամսից ա։
- Ի՞նչ,- աստիճանների վրայից գոռաց Մհերը։ Ու՞մ հետ ա ամուսնանում Նիկան։
- Իմ գործընկերոջ տղայի ' Ալեքսի։
- Բայց, ես եմ ուզում ամուսնանալ Նիկայի հետ։
- Մհեր ի՞նչ ես խոսում։
- Հա, Նիկա, ես քեզ թագուհու պես կպահեմ։( Ու նա ինձ աչքով տվեց, որ լռեմ)
- Ոչ Մհեր, ես գիտեմ, որ դու ուրիշին ես սիրում։ Գնա քո գործերին։
- Բայց...
- Գնա։

Ես աչքերս լցրած վազեցի սենյակ ու փակվեցին այնտեղ։ Օրերը անցնում էին, մարդիկ պատրաստվում էին իմ ու Ալեքսի հարսանիքին, իսկ իմ համար լրիվ մեկ էր ամեն ինչ։ Պապան իմացել էր իմ ու Դեյվի մասին ու չէր թողնում տնից դուրս գամ։ Ես այնքան էի կարոտել նրան։ ։ Մհերից իմացա, որ նրան ստիպում են ամուսնանալ Աննայի հետ։ Աննան նույնպես դեմ ա, բայց դե...  Ու աստիճանաբար իմ մտքերում ծնվեցին փախուստի ծրագրեր։ Բայց ապարդյուն։

ԵՒ ահա ****  1 ամիս անց ******

- Նիկա, դուրս արի սենյակից, ինչքան ես փակված մնալու։
- Աղջիկս բացիր դուռը։
- Նիկա, բացիր, թե չէ կկոտրեմ։
- Գնացեք, գնացեք, դուք խորտակում եք կյանքս, գնացեք։
- Երբ որ գա փեսացուն քո հետևից, ես քեզ կկանչեմ։ Բայց հիմա բացիր, հաց կեր։
- Չեմ ուզում։
- Սպասեք, դուք իջեք, ես կտամ նրան։
- Լավ, Մհեր ջան։

Մհերը ներս մտավ։

- Նիկա, ուրեմն լսիր, դու ցույց չտաս, որ տխուր ես։ Պետք ա փախչենք։ Դեյվը քեզ ա սպասում, ես քեզ կտանեմ նրա մոտ։ Միայն թե հիմա հարսի շորը հանելու ժամանակը չէ, ավելի լավ ա մի շոր վերցրու ու ինչ թանկ ա քեզ համար։
- Շորը էսա վերցնեմ, թանկ բաներն էլ վզնոցս ու ժամս ա, ինձ մոտ են։

Մենք զգուշությամբ դուրս եկանք տնից, բայց երբ նստեցի Դեյվի մեքենան ինձ նկատեց Ալեքսը։ Նա սկսեց գոռալ։

- Նիկան փախչում ա, բոլորդ նրա հետևից։ Արագ, նստեք մեքենաները ։

- Դեյվ, կարոտել էի քեզ։
- Ինչի՞ ա իմ աղջիկը սենց նիհարել։
- Դեյվ, բա քո հարսանիքը։
- Աննան ինքնասպանության փորձ ա ուզեցի կատարի, ավելի ճիշտ խաղացել ա, տնեցիք հավատացել են ու համաձայնել են, որ Աննան ու ես չամուսնանանք։
- Դեյվ, զգույշ։ Մեզ հետևում են։
- Ոչինչ, մի նայի։ Դու ինձ նայի։

Քամուն ՀակառակМесто, где живут истории. Откройте их для себя