Մեկ ամիս անց
†Դեյվի կողմից†
Այս մեկ ամսվա ընթացքում հասկացա, որ սիրահարվել եմ Նիկային։ Միակ աղջիկը, ում ես սիրել եմ իմ կյանքում։ Հա, միակը, իրականում ես Աննային չեմ սիրել, այլ .... լավ դրա մասին հետո։ Այս մեկ ամսվա ընթացքում Աննան էլ էր տարօրինակ դարձել։ Նա անընդհատ ինձ վանում էր իրենից։ Ես էլ Նիկային հարցրեցի.
- Նիկա, Աննան էլ ի՞նձ չի սիրում։
- Դեյվ, ի՞նչեր ես խոսում։
- Նա անտարբեր ա դարձել։
- Չէ Դեյվ։ Տարին 12 ամիս, 365 օր, 24 ժամ, 60 րոպե ու 60 վայրկյան քո մասին ա խոսում։ Նրա ամեն բառը Դեյվը։ Նույնիսկ հագուստի մասին խոսելիս ասում ա Դեյվին դուր կգա, չի գա։ Նա ամեն օր ասում ա Դեյվ։ Միգուցե իրեն հեռու ա պահում, որ դու ավելի շատ սիրես։( Ես խաբում էի նրան, խաբեմ էի իմ ամենասիրելի մարդուն։ Իրականում ես հասկացել էի, որ Աննայի հետ ինչ-որ բան ա կատարվում։ Նա իրոք իրենից հեռու էր պահում Դեյվին։ Նա անընդհատ հեռախոսով էր խոսում ինչ-որ մեկի հետ։ Բայց ես շարունակում էի խաբել Դեյվին)
- Իրո՞ք։
- Հա, դու նրան գիտես նա ինչպիսին ա։
- Լավ Շնորհակալ եմ քեզ։
------------- Նիկայի կողմից -----------Ես գնացի ու նստեցի Աննայի կողքին։ Դասարանում միայն ես ու Աննան էինք։ Ներս մտավ Դեյվը։
- Ան, Նիկա, այսօր ձեզ հրավիրում եմ խնջույքին։
- Ինչի՞, առի՞թ կա։
- Մոռացե՞լ ես ինչ օր ա։
- Ինձ համար կարևոր օր չի։
- Դեյվ, մի րոպեով արի դուրս գնանք։ Դե՞մ չես Աննա։
- Չէ։Մենք դուրս եկանք։ Նա կանգնեց դիմացս։ Նա այնքան գեղեցիկ էր, որ ես շրջվեցի։
- Դեյվ, Աննան հիշում ա, ուղղակի ձևացնում ա, որ չի հիշում, որ դու տխրես, բայց նա խնջույքին գալու ա, ուրախացնի։
- Լավ դե։Ես գնացի Աննայի մոտ։
- Աննա, մոռացել ես, այսօր քո ու Դեյվի ընկերության 2-րդ տարին ա լրանում։
- Հա վայ, մոռացել էի։
- Նվեր չե՞ս գնելու։
- Չէ։
- Դու աննոռմա՞լ ես։
- Չէ։ Ես չեմ ուզում նվեր գնեմ։
- Աննա, ի՞նչ ա կատարվում քո հետ։
- Ոչ մի բան։ Հետո կիմանաս։Ես էլ որոշեցի գնալ խանութ ու նրանց համար ինչ-որ բան գնել։
------------- Դեյվի կողմից ------------
Ես գնացի խանութ, Աննայի համար նվեր գնելու։ ԵՒ հանկարծ տեսա Նիկային։ Նա սիրահարների ժամեր նայում։
- Ի՞նչ։ Նիկան ընկեր ունի։
Բայց գաղտնի մոտեցա նրան։ Նրան զանգ եկավ։
- Հա Ան։ Խանութում եմ։ Ժամեր եմ գնում։ Քո ու Դեյվի։ Աննա,ի՞նչ ա կատարվում քեզ հետ։ Դու նույնիսկ չէիր հիշում, որ այսօր ձեր ընկերության 2-րդ տարին ա, դու նույնիսկ նվեր չէիր ուզում գնես Դեյվի նման տղայի համար։ Ես եմ քո փոխարեն գնում։ Իսկ հիմա դու ինձ խանգարում ես։
Փաստորեն տենց։
Ես որոշեցի Աննային բան չասել։ Խնջույքի ժամանակ ես գնում եմ սենյակ ու տեսնում ի՞նչ։
ВЫ ЧИТАЕТЕ
Քամուն Հակառակ
RomanceԱղջիկը սիրահարվում է լավագույն ընկերուհու ընկերոջը և փոխում տղայի զգացմունքները։։ Սակայն այդ միությանը դեմ են նրանց ծնողները։ Կհաջողվի՞ աղջկան և տղային լինել միասին։