Մի շաբաթ անց
- Նիկա, արթնացի։
- Մամ, ինչի՞ ես արթնացնում, դեռ 4 ժամ կա։
- Չէ աղջիկ ջան, հյուր ունես։
- Ո՞վ ա։
- Ասում ա, որ դասընկերդ ա, Դեյվը։
- Ի՞նչ։ Դե՞յվը։ Մամ, չթողես գա սենյակս։ Իմ վիճակին։ Վայ, մամ չթողես բարձրանա վերև։
- Ուշացար։
- Դե՞յվ։ Ա՜։ Մի նայի ինձ։ Մի նայի։
- Լավ ես իջնեմ ներքև երեխեք ջան։
- Դեյվ, մի նայի։ Ես սարսափելի եմ։
- Դու ինձ ասում ես մի նայի, բա դու ինչի՞ ես աչքերդ փակում։
- Որ չտեսնեմ, որ ինձ ես նայում։
- 😂
- Մի ժպտա։
- Չեմ կարող։
- Ինչի՞։
- Սենց ավելի սիրուն ես, քան դիմահարդարմամբ։Ի՞նչ, նա ինձ կոմպլիմենտ արավ։
- (ես)- 😊 Դեյվ, Մի նայի։
Ես սկսեցի գրել նրան։ Մի քանի անգամ նրան հրեցի, բայց շատ թեթև։ Նա էլ սկսեց ինձ խուտուտ տալ։
- Դեյվ, Դեյվ, մի անի։ Խնդրում եմ մի անի։ Դեյվ, մի անի։ Խնդրում եմ։
Մենք ծիծաղում էինք, երբ նա կպավ վերքիս։
- Ա՜խ։
- Վա՜խ, կներես մոռացել էի։
- Չէ ամեն ինչ կարգին ա։ Չի ցավում։
- Ահա։ Դրա համար էլ աչքերդ լցրել ես։
- Ոչինչ։ Իրոք, ես շատ լավ եմ։ Մի մտածի։-----------------------------------------------------------
Դեյվի կողմից
Ես մի շաբաթում սկսել էի համեմատել Նիկային ու Աննային։ Հենց մի շաբաթն էլ ես եմ մնացել Նիկայի մոտ։ Աննան ծնողների հետ քաղաքից դուրս էր գնացել։ Ես անընդհատ համոզվում էի, որ Նիկան նման չի ինչ-որ մեկին։ Բայց միևնույն ժամանակ նրա հետ շփվելով կվնասեի նրան, չէ որ ես հորս խոսք ունեմ տված։
Ես մի անգամ Աննային խուտուտ տվեցի, նա վրաս գոռաց, ճիշտ ա դրա համար հետո պատժվեց, բայց դե։ Իսկ Նիկան ուղղակի խնդրում էր բաց թողամ, չանեմ։ Ես նրան օգնեցի, որ նա նստի։- Նիկա, իրոք կներես, ես չմտածված արեցի։
- Դեյվ, ես ինձ այնքան վատ եմ զգում, երբ ինձնից ներողություն ես խնդրում։ Խնդրում եմ էլի մի ասա կներես։ Դեյվ, ժամը կասե՞ս։
- 6-ը։
- Ի՞նչ։ Ա՜։Նա մի կերպ վեր կացավ տեղից ու ասաց.
- Դեյվ, արի իջնենք նախաճաշենք։
- Ա՞յս վիճակով։
- Հա։ Ի՞նչ ա եղել քո վիճակին։
- Իմ վիճակին ոչ մի բան, այ քոնը... դե գիշերանոցով դասի գնալը հարմար չի։ Մեկել շուտ ա։Երբ ես ասացի գիշերանոց, նա կարմրեց ու շտապեց լոգարան։
- Կներես, կներես։ Դու իջի ես կգամ։
- Լավ։Ես իջա, ու մոտ մեկ ժամ Նիկային էի սպասում։
- Մի բան կարո՞ղ եմ հարցնել։
- Իհարկե։
- Ինչի՞ ա Նիկան այսքան ուշանում։
- Դե լոգարանում ա։
- Այսքա՞ն երկար։
- Հա։ Դրա համար էլ շուտ ա արթնանում։
- Հա դե մինչև շոր ընտրի, թե ինչ հագնի, մինչև վարսավիրանոց գնա, մինչև մեքենան ընտրի...
- Չէ, տղա ջան։ Նիկան այդպիսին չի։ Ուզու՞մ ես քեզ ամեն ինչ ցույց տամ։
- Իհարկե։

ВЫ ЧИТАЕТЕ
Քամուն Հակառակ
Storie d'amoreԱղջիկը սիրահարվում է լավագույն ընկերուհու ընկերոջը և փոխում տղայի զգացմունքները։։ Սակայն այդ միությանը դեմ են նրանց ծնողները։ Կհաջողվի՞ աղջկան և տղային լինել միասին։