ՄԱՍ 2

183 21 21
                                    

Աշխատանքից հետո սիրում էի զբոսնել քաղաքով։ Հին ու նորացված փողոցներ, միշտ ծանոթ դեմքեր, հաճելի ժպիտներ, գլխի թեթև շարժումով բարևներ, սիրահարված երիտասարդներ, ընկերական խմբեր, մարդկանցով լի սրճարաններ, զրույցներ, տխուր ու երջանիկ հայացքներ…  Հետաքր...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Աշխատանքից հետո սիրում էի զբոսնել քաղաքով։ Հին ու նորացված փողոցներ, միշտ ծանոթ դեմքեր, հաճելի ժպիտներ, գլխի թեթև շարժումով բարևներ, սիրահարված երիտասարդներ, ընկերական խմբեր, մարդկանցով լի սրճարաններ, զրույցներ, տխուր ու երջանիկ հայացքներ…
Հետաքրքիրն այն էր,որ ամեն օր յուրովի էի ընկալում քաղաքի կյանքը։Այո՛,այո՛, կախված տրամադրությունիցս փոխվում էր նաև հայացքներս։ Օրինակ՝եթե ուրախ էի լինում ու չափազանց բաց հագնված,շպարված, շուրթերն ուռացրած աղջիկ էի տեսնում՝սկսում էի հիանալ և նույնիսկ ձգտել նրան,իսկ երբ անտրամադիր էի լինում կատաղում էի դրանց նմանների նույնության ու վուլգարության վրա։ Երբ ներսս խաղաղ էր լինում ու պուդել ցեղատեսակի շան սանրվածքով տղաների էի տեսնում կիպ, ծնկները պատառոտված ջինսերով,բայց այս ամենի հետ մեկտեղ շատ առնական մորուքով ծիծաղս էր գալիս, իսկ երբ տրամադրությունս տեղը չէր լինում հազիվ էի ինձ զսպում, որ չհարձակվեմ վրաները։
Այդ օրը ես չափազանց նյարդային էի։ Վրաս ազդում էր ամեն ինչ՝ մեքենաների ազդանշանները, աներեսի նման կոպեկ մուրացող աշխատունակ 35-40 տարեկան կանայք ու տղամարդիկ, չնախատեսված վայրից փողոցը հատող քաղաքացիները, ազատության հրապարակում ամեն քայլափոխին սելֆի անող դեռահասները, մի խոսքով պայթյունավտանգ էի…պատճա՞ռը, պատճառը այն ծանր բեռն էր,որը ընկերս դրեց ուսերիս։Ադան մի քանի ժամ բոլոր հնարավոր տարբերակներով փորձել, բայց չէր կարողացել կապի դուրս գալ Արամի հետ  ու որոշել էր զանգահարել ինձ։
-Ռուբ, բա՛րև,Ադրինեն ա։
-….ըըը,հա՛, Ադա՛ ջան, լսում եմ։
-Արամից տեղյա՞կ ես,համարը անջատված ա,վայբեռն էլ չի պատասխանում։
-Ադրինե ջան, ես էլ քեզ էի ուզում զանգել։Ինքը խնդրել ա քեզ բան փոխանցեմ,-կմկմացի ես։
-Ի՞նչ…
-Դե՜…դե՜ բան պիտի ասեմ։Մի՛ շտապիր,երեկոյան կգամ աշխատավայրիդ մոտ,հա՛մ քեզ տուն կտանեմ,հա՛մ էլ կխոսենք։
  Ահա այս խոսակցությունն էր սարսափելի ծանր հոգեվիճակիս պատճառը։ Մտքումս ինչ ասես ասում էի Արամին։ Որ պատկերացնում էի, թե մի ժամից ինչ հզոր հարված եմ հասցնելու խեղճ աղջկա սրտին, ինձ դահիճ էի զգում։Այո՛, հենց դահիճ։Մահապատժի դատապարտում են դատավորները, բայց իրագործում են դահիճները,մեր պարագայում Արամը անխիղճ դատավորն  էր, ես էլ նրա անբարո որոշումն ի կատար ածող դահիճը։
  Իսկ ո՞վ եմ ես։Խոսքով ընկա ու նույնիսկ չներկայացա։ Ինչպես արդեն գիտեք անունս Ռուբեն է,բայց բոլորն ինձ Ռուբ են ասում։Բավականին պահանջված դերասան եմ մեր մեղմ ասած ոչ այնքան մակարդակով կինեմատոգրաֆիայում։Դե դերասանը ո՞րն է…սերիալներում եմ խաղում։Ինքս էլ եմ հասկանում,որ բավականին մեծ երկրպագուհիների բանակ ունենալս բացարձակ կապված չէ դերասանական տաղանդիս հետ։Առանց ավելնորդ համեստության կասեմ,որ բավականին տեսքով երիտասարդ եմ ու հենց դա է պատճառը,որ իմ մասնակցությամբ ֆիլմերը բավականին պահանջված են ու սիրված։Սկզբում քասթինգ ստուդիաներից մեկում գրանցվեցի և պարբերաբար հրավիրվում էի էպիզոդիկ դերեր խաղալու, եթե չեմ սխավում 3000 դրամով։Այդ նկարահանումներից մեկի ժամանակ (ինչ-որ անիմաստ սերիալ էին գլխառադ անում,անունը չեմ հիշում) ռեժիսորը նկատեց,որ իր ֆիլմի համար իմ շնորհը շատ է ու քիչ չի։Այդպես սկսվեց իմ դերասանական կարիերան։ Հիմա բավականին լավ եմ վաստակում,ունեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է 30 տարեկան տղամարդուն իրեն լիարժեք զգալու համար՝տուն,մեքենա, հակառակ սեռի կողմից նույնիսկ չափից շատ ուշադրություն, բավականին հետաքրքիր աշխատանք…ու այս ամենի վրա շողք է քցում Արամի նման ընկեր ունենալուս փաստը։Չէ՛, ինձ ճիշտ հասկացեք,որպես ընկեր՝ չափազանց նվիրված տղա է,բայց ահա որպես տղամարդ՝  կայանալու շատ տեղ ունի։ Նա էլ բջջային հեռախոսների բիզնեսով է զբաղվում։ Դուբայ- Երևան-մարզեր երթուղին ջրի ճամփա է սարքել։Բավականին հաջողակ բիզնեսմեն է,բայց…բայց Ադայի հետ իր փոխարեն ես պետք է խոսեմ,ամաչեմ, հետո էլ երկար ժամանակ այդ դաժան տեսարանը չկարողանամ մաքրել ուղեղիցս։

ըըը,հա՛, Ադա՛ ջան, լսում եմ։-Արամից տեղյա՞կ ես,համարը անջատված ա,վայբեռն էլ չի պատասխանում։-Ադրինե ջան, ես էլ քեզ էի ուզում զանգել։Ինքը խնդրել ա քեզ բան փոխանցեմ,-կմկմացի ես։-Ի՞նչ…-Դե՜…դե՜ բան պիտի ասեմ։Մի՛ շտապիր,երեկոյան կգամ աշխատավայրիդ մոտ,հա...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

   Երևի մի քանի խոսք էլ Ադրինեի մասին ասեմ ու անցնենք առաջ։ Պուճուր-մուճուր, մի փոքր թմբլիկ, ճերմակ մաշկով, կանաչ աչքերով չափազանց համակրելի աղջիկ է։ Լիարժեք տիրապետում է չորս լեզուների, երգում է,կիթառ է նվագում,երգեր է գրում նաև մի քանի հրաշալի պատմվածքների հեղինակ է,բայց…բայց դատապարտված է միշտ խաբված լինելու։ Սկզբում մի անորոշ երիտասարդի հետ էր նշանվել,որը հետո դուրս մնաց համալսարանից, համացանցով ծանոթացավ մի ինչ-որ ամերիկահայ աղջկա հետ ու…ու գնաց՝ առանց հրաժեշտ տալու ուղակի անհետացավ։  Լրագրող է հեռուստատեսություններից մեկում,որտեղ էլ ծանոթացել էր Արամի հետ, երբ լուսաբանելիս էր եղել վերջինիս ցուցահանդեսը։Հանդիպել էին ,զրուցել ու սկսել շփվել։Արամը, ինչպես վայել է քառակուսի մտածելակերպով, ստանդարտ հայ երիտասարդին, սկսել էր անձնական հետաքննությունը՝ պարզելու համար Ադրինեի անցյալը։ Այդ պրպտումների ընթացքում պարզել էր,որ նշանված է եղել, հետո հաջողացրել էր կապ հաստատել փախստական նշանածի հետ, դե վերջինս էլ գլուխ գովալու առիթը բաց չէր թողել ու իրենց անկողնային կյանքը պատմել էր Արամին՝ ասելով որ.《հետս էղել ա ախպերս》։ Չգիտեմ արդարացնեմ, թե չէ,բայց մեղադրել հաստատ չեմ պատրաստվում։
Մի խոսքով ոչ այնքան հազվադեպ պատահող երևույթ մեր իրականության մեջ։ Արամը չկարողացավ համակերպվել Ադայի 《փոշոտ》 անցյալի հետ, ուստի որոշեց ընկերների շրջապատում իրենց հարաբերությունները արդարացնել՝ 《ժամանակ անցկացնել》 անվանելով։ Հետո էլ մի քանի անգամ այստեղ-այնտեղ հաջողացրեց գլուխ գովալ,որ…մի խոսքով կարծում եմ իրավիճակը պարզից էլ պարզ է։

ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՔԱՐԸМесто, где живут истории. Откройте их для себя