ՄԱՍ 10

136 14 9
                                    

ՄԱՍ 10

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

ՄԱՍ 10

  Ադրինեն չափից շատ էր խմել,աչքերը խամրած էին, իսկ շարժումները մի փոքր անկանոն։
  -Սենց ինձ տուն չտանես, Ռուբ,-պարկելով մեքենայիս հետևի նստատեղին՝ ասաց նա,-պապաս անկյուն կկանգնացնի։
  Որոշել էի բացառություն անել և մեքենա վարել, չնայած որ քեֆս լավ  էր։Էլի Ալեքսն էր արթնացել մեջս։
  -Բա ու՞ր տանեմ,-զարմացա ես։
  -Ասել եմ,որ Ելենայենց տանն եմ լինելու,որ պատրաստվենք քննության։Էդպես հաճախ ա լինում։ Գնանք քո տուն։Նեղություն չեմ տա…
《Միայն թե էս վիճակից չօգտվես.- համոզում էի ինքս ինձ,բայց…դժվար էր լինելու։
-Մեզ պետք ա նա, ում մենք չենք ասի. 《Շնորհակալ եմ, ես չեմ խմում》: Նա, ով մեզ տուն կտանի, երբ հարբած կլինենք նրա հետ մի լավ խմելուց հետո: Մեկը, ում մոտ չենք մտածի՝ ինչպես համեստորեն ժպտալ: Ով կսիրի մեր ամենաբարձր ու ամենաանկեղծ ծիծաղը: Մեկը, ում հետ վերջապես կսկսենք սարսափ ֆիլմեր դիտել: Մեկը, ում համար մենք կսովորենք իդեալական լոլիկով ձվաձեղ սարքել…
  -Ադա՛,  իմ մասին ես խոսու՞մ…
  -Ինչի՞ չէ…հո ողջ կյանքս չեմ տառապելու…անկեղծ կլինեմ,քեզ չեմ սիրում,բայց կարծում եմ՝ կսիրեմ…եթե նման տարբերակը ընդունելի կլինի…ինձ լավ եմ զգում կողքիդ։

***

-Գիտե՞ս, կարևոր է, որ առավոտյան  վերնաշապիկդ արդուկողն ու գիշերն այն ճմռթող-մի կողմ նետողը նույն մարդը լինի։ Հենց այդ երկուսը տարբեր մարդիկ անեն, ամեն բան փոխվելու է,-պահարանից հանելով գինու շիշը՝ խոսեցի ես։Ադրինեն բջջայինով էր 《բզբզում》։Տունը կիա...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Գիտե՞ս, կարևոր է, որ առավոտյան  վերնաշապիկդ արդուկողն ու գիշերն այն ճմռթող-մի կողմ նետողը նույն մարդը լինի։ Հենց այդ երկուսը տարբեր մարդիկ անեն, ամեն բան փոխվելու է,-պահարանից հանելով գինու շիշը՝ խոսեցի ես։
Ադրինեն բջջայինով էր 《բզբզում》։Տունը կիասախավար էր։Միացրել էի միայն լուսամփոփները սենյակի անկյուններում։Մթնոլորտը չափազանց սիրառատ ու կրքոտ էր։Մեղմ երաժշտություն,խմիչք, մի փոքր գինովցած՝ ես ու համարյա հարբած՝ նա։
-Ռու՛բ,էդ տականքը էլի գրում ա…
Զգացի,որ խանդը սկսում է կրծել սառը դատելուս ընդունակությունը։
-Վաղը կկարգավորեմ էդ հարցը…
   Մի փոքր թմբլիկ մարմինը,ճերմակ թավշյա մաշկը, ալկոհոլի ազդեցությունից իրենց փայլը վերգտած աչքերն ու կլորիկ մատները…խելագարվել կարելի էր։
Ես զգում էի, թե ինչպես էր իրեն մեկնած ձեռքս ակամայից դողում, իսկ երբ նա իր մատները դրեց ափիս մեջ, մի պահ զգացի, թե ինչպես ծնկներիս մեջ լցված տաքությունից ոտքերս թուլացան, հազիվ ինձ ձգեցի, որ չընկնեմ, և այնուհետև բութ մատովս սկսեցի գողտրիկ շոյել նրա ցուցամատը։Քնքշանքով  ձգեցի նրան դեպի ինձ, ու մեր շրթունքները հպվելու աստիճան արդեն իրար մոտ էին: Մենք կտրված էինք իրականությունից, կիսաբաց աչքերով իրար էինք նայում ու մեղմ ժպտում, վերևի շրթունքս մոտ էր նրա ներքևի շրթունքին, ճակատս ակամայից քրտնել էր, և ես ինձ հազիվ էի զսպում, որպեսզի լռեմ այդ պահի գեղեցկությունից... իմ բերանի արագացող շնչառությունը նրա կիսաբաց շրթունքների միջով լցվում էր նրա կոկորդը, և զգում էի, որ մենք այլևս չենք կարողանում տիրապետել մեզ... և այլևս ոչ մի խոսք չհնչեց մեզնից... գիշերային այդ լռության մեջ անվերջ սկսեցին խոսել միայն մեր խառնված շրթունքներն ու իրար ձուլված մեր մատները...
Երբ վերջապես որոշ ժամանակ անց մեր մարմիններին կարողացանք ազատություն տալ, հասկացանք, որ մինչև մահու չափ հոգնելը սիրել ենք իրար… Ամբողջ հինգ րոպե դեռ երկուսս էլ լուռ էինք։ Այդ օրը մեր հոգում արթնացել էր այն ամբողջ լավը, որ կար մեր մեջ... Իմ գրկում պառկած նա մազերս էր շոյում իր այրող ու քնքուշ ձեռքերով, կիրքը դանդաղ էր հանգստանում երկուսիս մոտ էլ... Լուսամփոփով ստվերված լամպի լույսի տակ նա թվում էր աշխարհին անհայտ մի հրաշք, իսկ երկնքում շողում էր նվազող լուսինը, ու օդը հագեցած էր վերածնվող կյանքի շնչով, որովհետև մոտենում էր ամառը...

***

Արդեն  լուսաբաց էր։ Տանս լուսամուտները բաց էին, և այգուց ներս հորդող ծաղիկների բուրմունքի մեջ նոր կյանքի երջանկություն կար

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Արդեն  լուսաբաց էր։ Տանս լուսամուտները բաց էին, և այգուց ներս հորդող ծաղիկների բուրմունքի մեջ նոր կյանքի երջանկություն կար... երկուսով վեր կացանք, ցնցուղ ընդունեցինք։
Թարմ օդը ներս էր լցվում վարագույրից մերկացած պատուհանովս ու բերում փողոցի հատուկենտ մարդկանց ձայներն իր հետ։ Մի ոչ գեղեցկադեմ, երիտասարդ տղամարդ, ում դիմագծերը երևի էս կյանքում մեկի համար ամենահարազատն ու ամենասիրելին էին, մտնում էր շքամուտք՝ իրենով ծածկելով անձրևից թրջվող մանկասայլակը։ Մի կին արագ ու փոքրիկ քայլերով դուրս էր գալիս փողոց՝ հայացքով մոտերքում որևէ տաքսի գտնելու փորձեր կատարելով ու մերթընդմերթ նայելով վայրկյաններ առաջ անբիծ, իսկ հիմա արդեն ցեխի փոքրիկ կետերով պատված գուլպաներին։ Դիմացի շենքում մի փոքրիկ դուրս էր եկել պատշգամբ, նայում էր այդ տղամարդուն ու տիկնոջը, մանկասայլակին ու չերևացող տաքսիներին։ Անձրևոտ եղանակը սրում էր զգացողությունները երջանկության ու զայրույթի, թեթևության ու հոգնության …
   Մենք երբեմն չափից շատ ենք ամեն բան փնտրում մեր ներսում՝  չնկատելով, թե ինչպես է մեր շուրջը փռված աշխարհն օգնում մեզ։ Ինչպես է նա մատնացույց անում հասարակն ու հասկացնում էությունը։ Թե ինչպես այն տղամարդու համար ամենից կարևորը մանկասայլակում գտնվող երեխայի հարմարավետությունն է, որ նա չթրջվի մի կաթիլից անգամ։ Թե ինչքան կարևոր է էն հանդիպումը, որին էսպես շտապում է արդեն տաքսի գտած տիկինը։ Թե ինչպես ենք մենք փորձում հասկանալ ինքներս մեզ ու դիմացինին, թե ինչքան կարևոր են երբեմն այն րոպեները, երբ ուղղակի շնչում ես էս մաքուր օդն ու վայելում մտքերի խառնարան դարձած սուրճդ։
Շարունակելի

ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՔԱՐԸМесто, где живут истории. Откройте их для себя