Հենց այդ երեկոն որոշեցի անցկացնել քաղաքի լավագույն գիշերային ակումբներից մեկում,որտեղ մի քանի անգամ ընկերներիցս մեկի հետ հասցրել էի լինել։Ըստ Նելսոնի հենց 《Մարսել》 գիշերային ակումբում են հանրապետության լավագույն մերկապարուհիները։ Չնայած,որ ասում են ստրիպտիզը արվեստի մի տեսակ է,այդպես էլ չկարողացա ըստ արժանվույն գնահատել այդ 《արվեստագետների》] աշխատանքը։Իմ համար մերկապար կոչվածը եղել ու մնում է բուռն գիշերներից առաջ տրամադրվելու լավագույն միջոց։
Սովորությանս համաձայն' պատվիրեցի մտահոգ օրերիս լավագույն ընկեր՝ ռոմ Malibu-ն ու սկսեցի վայելել մայրաքաղաքի միակ սևամորթ մերկապարուհու կրքոտ պարը։
Յուրաքանչյուր երրորդ պարը Միշելն էր բարձրանում հարթակ։Տնաքանդը լրիվ խելքահան էր հանում։ Միգուցե տղամարդուն ցնորքի հասցնելն էլ արվեստի մի տեսակ է։
Ամեն անգամ, երբ պսպղուն խողովակին էր մոտենում, անկախ ինձանից ձեռքս ձգվում էր կրակայրիչիս և վառում էր այն՝ ազդանշան տալով գեղեցկուհուն, որ մոտենա ինձ։Մի խոսքով մոտ երկու ժամում մեկ շաբաթվա աշխատավարձովս ստուգեցի Միշելի թափանցիկ ներքնազգեստի ամրությունը՝ յուրաքանչյուր անգամ մեկ հատ տասը հազարանոց թղթադրամ հարմարեցնելով կոնքերի վրայով ձգվող կարմիր թելիկի ու շոկոլադե մաշկի արանքում։
Երբ արդեն դատարկել էի Մալիբուի չորրորդ բաժակը, զգացի,որ Ադրինեի անզորությունից խամրած հայացքը նորից աչքիս առաջ է հայտնվում։Սարսափելին այն էր,որ աստիճանաբար Արամի հանդեպ ատելությամբ էի լցվում։Ամեն րոպե կատարվածը ծանրութեթև անելով՝ համոզվում էի,որ նա, ով հեռանալով տրորում է իրեն սիրող սիրտը , տղամարդ կոչվելու իրավունք չունի, ու ոչ թե հեռանալու, այլ իրենից հետո կողակցի ապագան խորտակելու համար։ Ինչո՞վ էր տարբերվում Արամը Ադայի նախկին նշանածից. միայն նրանով,որ առաջինը չէր եղել։Այդ տարբերությունը զուտ ֆիզիոլոգիական էր, իսկ որպես տղամարդ՝ նրանք ….սրիկա էին։
Անկեղծ ասաց՝ մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ այդ պահին զգացածս խղճահարություն էր, թե…թե այլ բան,բայց մի բան հաստատ էր,չէի ուզում Ադրինեն տխրեր ու ամեն ինչ կտայի, միայն թե կարողանայի մեղմել նրա տառապանքը։
Նայեցի ժամացույցին՝ 23։56 էր։Ադայի մասին մտորումները շեղեցին ինձ սևամորթ գեղեցկուհու պարից ու նույնիսկ ստիպեցին հետ կանգնել բուռն գիշեր անցկացնելու մտքից։Այդ դեպքում բնականաբար ակումբում մնալն անիմաստ էր դառնում։ Քանի-որ սկզբունքորեն չէի նստում ղեկին, երբ նույնիսկ մեկ կաթիլ գարեջուր էի խմած լինում, մոտեցա մեքենայիս ու համոզվելով,որ դռները փակ են, կանգնեցրեցի առաջին իսկ անցնող տաքսին.
-Բարի երեկո ուստա,քշի՛ Աջափնյակ։
-Բարև տղա ջա՛ն։Գնացի՛նք։
《Ես խմած ավելի լավ եմ քշում》.- արտահայտությունը մատի փաթաթան սարքած անպատասխանատու վարորդներին ատելով ատում եմ։Համոզված եմ,որ նույնիսկ մեկ կաթիլ ալկոհոլը իր ազդեցությունն է թողնում մարդ արարածի զգոնության վրա։Եթե խմած ավելի լավ եք քշում,ուրեմն…մի խոսքով մարդը չի կարող ավելի լավ քշել այդ դեպքում։
Վճարելով ֆիքսված 1000 դրամը՝ իջա մեքենայից և մտա 《շենքի տակի》 խանութը։
-Տիկին Հասմիկ ջա՛ն,բարի երեկո,- վերջինիս շեղելով նիսյայի տետրում ինչ-որ բան փնտրելուց՝ասացի ես։
-Բա՛րև, Ռուբեն ջա՛ն,-սիրալիր տոնով պատասխանեց նա,-լսի էն երրորդ հարկի Էդոյին տեսնու՞մ ես։Քսան օրից ավել անցավ,դեռ պարտքերը չի բերել։
-Չե հա,ես երբ եմ տանը լինում,որ մարդ տեսնեմ,- խուսափելով քիթը ուրիշի գործերի մեջ խոթել՝ ասացի ես,- ինձ 3 շիշ իմ գարեջրից տուր էլի։
-Այ՛ տղա,վերջը էդ Ինգայի հետ ի՞նչ ես անելու։Ինձ ասա էլի,Վարուժիկիս արև ոչ ոքի չեմ ասի։
-Հիմա,որ ասեմ չես հավատա,սցենարը մենք էլ ամբողջությամբ չենք կարդացել։Մաս-մաս են տալիս,-արդարացա ես,-հենց իմացա կասեմ։
Վճարելով գարեջրի համար՝ դուրս եկա խանութից՝ Հասմիկին թողնելով իր տետրի հետ։
Ինքս էլ չհասկացա, թե ինչպես Ադային գրելու որոշումը հաստատվեց ուղեղումս և առանց հապաղելու՝ հանեցի բջջային հեռախոսս։ Ակնթարթ անց նա ընթերցեց հաղորդագրությունս՝ 《Ո՞նց ես》։ Անհանգստությունս ու խղճահարությունս լրիվ հիմնավորված էր։Ես այդ զույգի ամենամտերիմ ընկերն էի,բայց արդյո՞ք դա անհանգստություն էր…***
Երբ վերջապես հեռախոսիս ծնգոցը հայտնեց,որ մեսիջ եմ ստացել արդեն աչքերիս առաջ պատկերների եզրագծերը շաղված էին։ Առանց ծանրութեթև անելու ու գիտակցելու, թե ուր կարող է տանել ինձ այդ նամակագրությունը՝ սկսեցի մեծ դժվարությամբ հավաքել պատասխան հաղորդագրությունը։
Ադրինե-Լավ եմ,մի՛ անհանգստացի, Ռուբ ջա՛ն։
Ես-Քեզ ցրվել է պետք,արի՛ վաղը սրճենք երեկոյան։
Ադրինե-Ես էի ուզում քեզ խնդրել հանդիպենք։Մի քանի
բան կա,ուզում եմ տալ քեզ ,որ փոխանցես ընկերոջդ։
Ես-Խնդիր չկա։Վաղը երեկոյան կգամ հետևիցդ։
Ադրինե-Լավ։
Ես-Բարի գիշեր։
Ադրինե-Բարի։
Պառկելուց հետո դեռ երկար ժամանակ չէր հաջողվում քնել։Երբ փակում էի աչքերս, անհաղթահարելի ցանկություն էր առաջանում փսխելու՞իսկ երբ նայում էի առաստաղին, ողջ տունը նմանվում էր սարսափելի արագ պտտվող կառուսելի։Ամենադաժանն այն էր,որ այդ ողջ ընթացքում ուղեղս գեթ մեկ վայրկյան չէր բթացել, ու ինչպես ցանկացած իրեն հարգող հարբած տղամարդ, որոշել էի ՝ էլ երբեք չեմ խմելու։
《Գրո՛ղը տանի,իմ մտահոգվելու պատճառը ո՞րն է, վերջիվերջո իմ ընկերը Արամն է ու ոչ թե Ադրինեն։Ինչու՞ է ընկերս աչքիս հրեշ դարձել,իսկ Ադային օգնելու համար պատրաստ եմ ամեն ինչի։ Գուցե նա այդքան էլ միամիտ չէ,որքան թվում է։Բայց ախր բավական մտերիմ եմ եղել հետը,Արամն էլ քիչ չի պատմել նրա մասին։Երբեք դեմ չեմ եղել ազգային մտածելակերպին և արժեքներին։Ցանկացած տղամարդ էլ երազում է իր կողակցի կյանքում առաջինը լինել,բայց…բայց օգտվել այն հանգամանքից,որ առաջինը չես…》։Իրականում Ադրինեի ճակատագիրը շատ դաժան խաղ էր խաղացել իր հետ և դեռ շարունակում էր փորձությունների ենթարկել։Նրա միակ թերությունը երևի չափից շատ սիրելն ու նվիրվելն էր։ Չի կարող պատահել այնպես,որ սիրես մեկին ու չձգտես տրվել նրան։Սերն ու կիրքը փոխկապակցված են իրար։Ադան ընդամենը սիրել էր սխալ մարդու։Ինչպես հաճախ է պատահում բռնցքամարտի ռինգում՝առաջին սրիկան նրան նոկդաունի էր ենթարկել, իսկ երկրորդը,ով ցավոք սրտի ամենամտերիմ ընկերս էր, վերջնականապես տապալել էր խեղճին։Արդյունքում ո՞վ էր Ադրինեն՝ թեթևաբարո աղջիկ,ով սիրելով ու վստահելով անարժաններին, հավատալով նրանց խոստումներին, տրվել էր նրանց։ Տղաները,որոնցից առաջինը անհայտ կորել էր, իսկ երկրորդը կարողացել էր խորամանկորեն համոզել Ադրինեին,որ ինքը մյուսների նման չէ ու մխիթարելով նրան՝ գրավել էր սիրտը, այժմ վայելում էին կյանքը իսկ նա…նա վերջնականապես հիասթափվել էր մեր սեռից։
Համոզված էի,Ադրինեն այլևս սիրելու ընդունակ չէ…ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՔԱՐԸ
RomanceԻ՞նչ կկատարվի եթե երիտասարդ տղան սիրահարվի մի աղջկա,ում հետ միայն ժամանակ անցկացնելու համար էր ծանոթացել։Կկարևորի՞ արդյոք շրջապատի կարծիքը,թե աչք կփակի այդ ամենի վրա ու սեփական երջանկությունը ամենից վեր կդասի։