ՄԱՍ 9

120 15 13
                                    

-Ցնդե՞լ ես,Ռու՞բ,  ի՞նչ Ամերիկա,-չկարողանալով զսպել ծիծաղը՝ հարցրեց Ադրինեն,-դու հիմա գիտակցու՞մ ես, թե ինչ ես խոսում, թե՞ լիկյորով կոնֆետը գլխիդ է խփել։  Բաց վարդագույն սպորտային տաբատը,ճերմակ ու կարճ բլուզը,որին կարծեմ  《տոպիկ》 են անվանում, ձիգ ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

-Ցնդե՞լ ես,Ռու՞բ,  ի՞նչ Ամերիկա,-չկարողանալով զսպել ծիծաղը՝ հարցրեց Ադրինեն,-դու հիմա գիտակցու՞մ ես, թե ինչ ես խոսում, թե՞ լիկյորով կոնֆետը գլխիդ է խփել։
  Բաց վարդագույն սպորտային տաբատը,ճերմակ ու կարճ բլուզը,որին կարծեմ  《տոպիկ》 են անվանում, ձիգ կապած մազերը և խնամված,բոբիկ ոտնաթաթերը ինձ ուղղակի խելագարության էին հասցնում։ Նույնիսկ Ադրինեի երաժշտական ճաշակն էր սրտովս՝ Օսկար Բենտոն էինք վայելում։
-Իմիջայլոց ասեմ՝ իմանաս,-նրա ձայնը գնալով ավելի ուրախ ու զրնգուն էր դառնում,-որ ասում են սիրուց ատելություն մեկ քայլ է, չկա նման բան։ Սիրուց անտարբերություն է մեկ քայլ,անտարբերություն բացարձակ բոլորի ու ամեն ինչի հանդեպ։Տանջվեցի ու վերջ,հերի՛ք եղավ։ Օրերով փորձում էի զանգել, չկար, հիմա առավոտից գրում ու գրում է։
  《Փաստորեն Արամը ինձանից սրիկա դուրս եկավ։Ես նրանից թաքուն Ադրինեին սեր եմ խոստովանում, նա էլ առանց ինձ ասելու փորձում է հարաբերությունները կարգավորել》։
  -Որոշել եմ սրիկա լինել…,-առեղծվածային ժպիտը դեմքին շշնջաց Ադրինեն ու հեռախոսը մեկնեց ինձ,-տե՛ս, թե ոնց է ոտքերս ընկել։ Ձեռքդ դիր խղճիդ ու ասա…անլրջության գագաթնակետն է։Վատն այն է,որ ողջ պատկերը ինձ համար պարզ է՝ իբր 《կպցրեց》 ինձ ձեր ճոխ լեզվով ասված,հետո զգաց, որ սիրահարվել է,բայց արդեն ամբողջ մոլորակին պատմել է,որ քնել է հետս, ու որ անկողնում սիրում եմ երբ մի փոքր գինովցած ենք լինում,որոշում է վերջապես ուժ գտնել իր մեջ ու հեռանալ։Իհարկե այդքան տղամարդկություն չի գտնում իր մեջ,որ գոնե նայի աչքերիս մեջ։Ալլա կոչված մոխրագույն մկանը ամուսնության առաջարկ անելուց ու հետը մի քանի կանգառ շրջելուց հետո, հասկանում է՝իմ հետ իրեն շատ ավելի լավ էր զգում։Խաբում է Ալլային ու սովորության համաձայն՝ փախնում, հիմա էլ նորից ծոցս է ուզում գալ…խլուրդ է, ոչ թե տղա։
-Իսկ դու՞...
-Իսկ ես կարողացա մի քանի օր տառապել... արդեն սովոր եմ։Բավական է,մի քիչ ձևեր կթափեմ՝ իբր չեմ տանջվում, մինչև կմոռանամ։
   Հաղորդագրության բովանդակությունը աղերսանքների տարափ էր։《Հանդիպենք,խոսենք,շանս տուր,ներիր ու էլի նման բառեր…》։
   Իհարկե Ադրինեի նման վարքագիծը այնքան էլ սրտովս չէր։Չէի կողմնորոշվում, ինչպես հասկանալ այդ ամենը։
   Մոտ մեկ ժամ հետո նա հասկացրեց,որ գնալուս ժամանակն է։
-Ռու՛բ ջան, գնամ պատրաստվեմ։Մի քանի տեղ ունեմ գնալու, իսկ Ամերիկա երևի մենակ գնաս,ես չեմ հասցնի… տոլմա պիտի փաթաթեմ,-կատակեց նա,- իսկ համակրանքդ չթողնես սիրո վերածվի։

***

   Մտքերս այնքան էին խառնվել,որ ոչ մի կերպ չէի կարողանում ինքս ինձ հետ ընդհանուր հայտարարի գալ։Որոշեցի լիցքաթափվել ու կազմել Ադրինեի հետ ևս մեկ անգամ զրուցելու նախագիծը։Խմել ուզեցի…   Կասկադին հարակից փաբերից մեկը ականատեսն էր կյանքիս բոլոր որոշու...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

   Մտքերս այնքան էին խառնվել,որ ոչ մի կերպ չէի կարողանում ինքս ինձ հետ ընդհանուր հայտարարի գալ։Որոշեցի լիցքաթափվել ու կազմել Ադրինեի հետ ևս մեկ անգամ զրուցելու նախագիծը։Խմել ուզեցի…
   Կասկադին հարակից փաբերից մեկը ականատեսն էր կյանքիս բոլոր որոշումների կայացմանը…մեր քարի նման։
   Մոտ երկու ժամ էր ինչ միակ ընկերս վիսկիի շիշն էր։Սրահում լսվող 80-ականների հիթերն ու հաճելի աղմուկը շեղում էին ուղեղս ու օգնում չխճճվել։ Հերթական չափաբաժինն էի դատարկում բաժակիս մեջ երբ…
-Ինձ էլ նույնից:
Չէի նկատել Ադրինեի բարին մոտեցող քայլերը, չէի էլ կարող պատկերացնել, որ կհայտնվի էդտեղ, բայց ձայնը վայրկենապես սթափեցրեց:
-Էս որտեղի՞ց եկար, ե՞րբ եկար:
-Ի՞նչ կապ ունի, եկել եմ՝ միասին խմենք,- ու մինչ կավարտեր խոսքը, բարմենը մատուցեց  կրկնակի վիսկին: Օծանելիքն ու կանացիությունը ինձ կտրում էր փաբին բնորոշ ծխից ու ամբողջ երեկո սարքվող ֆրիի ձեթահոտից:
-Ի՞նչ ես անում, դու ե՞րբ ես էսքան վիսկի խմել, որ հիմա ես ուզում:
-Ինչի՞, դու ե՞րբ ես էսքան խմել: Ինչի՞ ես էս վիճակում:
-Դու գիտես:
-Էդ պատճառ չի: Ու առհասարակ, փաբի բարի դիմաց լուծումներ չեն գտնում:
-Իսկ լուծում կա՞: Ունե՞նք ես ու դու լուծում: Մենակ էս սառույցն ա լուծվում վիսկիիս մեջ, մեր խնդիրները՝  չէ: Ախմախ բաներ եմ խոսում, անցած լինի:
-Եթե լուծում էլ կա՝ հաստատ էստեղ չես գտնի:
-Դժվար է առանց քեզ:
Էս բառերն ասացի առանց նրան նայելու, մի հեռու կետի հայացքս հառած, որովհետև Ադրինեին նայելն էլ էդ պահին դժվար էր: Ոնց չէր սազում նրան էս փաբը: Ու ինչու էր էստեղ: Մինչ հայացքս թեքեցի, բաժակի կեսը խմել էր: Ադան էսպես չէր խմում, նա էդպես խմել էլ չգիտեր։  Խեղճանում էր իր անզորության դեմ պատվիրած կրկնակի վիսկիով, որ հազիվ էր կուլ տալիս:
-Դու ո՞նց իմացար, որ էստեղ եմ:
-Կարևոր չի: ..Մի հատ էլ կրկնեք, հա՞:
-Թո՛ղ էդ բաժակը:
-Որ թողնես, ես էլ կթողնեմ: Էլ չեմ խմի, երբ որ դու վերջացնես խմելդ:
-Երեխայություն մի արա:
-Լա՛վ, չեմ խմում: Արի՛ գնանք սեղանի մոտ նստենք, էստեղ շատ է աղմկոտ:
Տարա  նրան սեղանի մոտ՝ ձեռքը բռնած:
-Հիշում ես, մի անգամ ասեցիր. «Աշխարհի ամենալավ տղան էլ լինի, պիտի մտածի ոնցանի, որ քեզ արժանի լինի»: Քո կարծիքով ստամոքսիդ կեսը վիսկիով կամ ռոմով լցնելով մոտենու՞մ ես էդ ամենալավ մարդուն: Ի՞նչ ես ուզում: Դու էս մարդը չես:
-Էս հարցում էլ ես տարբեր: Մնացածն ասում են՝ մի՛ խմի, հերիք ա՛ խմես: Դու չես ասում, որ չխմեմ: Դու բացատրում ես, թե ինչի պետք ա չխմեմ:

ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՔԱՐԸМесто, где живут истории. Откройте их для себя