Առավոտյան պետք է որոշմանս մասին հայտնեի Գնելին։Բնականաբար պատրաստվում էի դրական պատասխան տալ։Աչքերս փակելուն պես պատկերացնում էի մեզ՝ինձ ու Ադրինեին Հոլիվուդի շքեղ փողոցներում,Լաս Վեգասի հսկայական խաղատներում…հենց այդ պատկերների ներքո էլ աչքս կպավ։Ադային ցերեկն էի ճանապարհել տում։Ծնողները արդեն սկսել էին ինչ-որ բան կասկածել ու որոշեցինք չչարաշահել նրանց համբերությունը։
Առավոտյան որոշել էի հանդիպել Արամին և պատմել ողջ եղելությունը։Իհարկե չափազանց բարդ ու տհաճ խոսակցություն էր սպասվում,բայց և այնպես հստակ որոշել էի չստել։
Աչքերս բացեցի կողքիս պահարանի վրա դրված բջջային հեռախոսիս դռռոցից։ Հաղորդագրություն էր … Ադրինեից։Ժամը 03։17 էր։
《Բարի երեկո Ռուբ։Կզարմանաս,որ գրում եմ էս ժամին,բայց նամակիս բովանդակությունը էլ ավելի անկանխատեսելի ու առավել ևս անսպասելի է խոստանում լինել։ Գիտե՞ս, դուք լավ ընկերներ չեք…հա՛, լուրջ եմ ասում։Չնայած որ միշտ շեշտում եք՝կանացի ընկերություն չի լինում, այնուամենայնիվ, ես էլ հաճախ չեմ հանդիպել տղամարդկանց անշահախնդիր ու անկեղծ ընկերության։Նա քեզանից թաքուն ինձ է գրում։ Ինչի՞ թաքուն՝ ինքս էլ չգիտեմ…երևի համոզել ես,որ հեռու մնա ինձանից, իբր այդպես երկուսիս համար էլ լավ կլինի,իբր ես նույնիսկ կարող եմ ինձ մի վնաս տալ…իսկ պատճառը ամենևին էլ անհանգստությունդ չի եղել…սիրու՞մ ես։Հնարավոր է,բայց ավելի շուտ ուղղակի ինձ հետ հետաքրքիր է,ես ամեն օր տարբեր եմ,ես անկողնում 《լավ》-ն եմ։Ռու՛բ, իսկ միգուցե իմ կարծիքն էլ հաշվի առնեիր…իսկ եթե ես ուզում եմ նորից հետը լինել։Չէ՞ որ Արամն առանց ինձ չկարողացավ…նա Ալլային խաբեց, որպեսզի հետ վերադառնա ինձ մոտ…հասկացավ, որ իզուր էր ինձ խաբել։Ծիծաղելի է չէ՞,բոլորդ խաբում եք իրար…բացի ինձանից…մինչ անցած գիշեր։Վերջապես ես էլ որոշեցի խաբել…ինչի չէ՞ որ։Ի՞նչս է պակաս…ուզեցի արեցի։Ձեզ կարելի է, ինձ չէ՞։ Չէ՞ որ ես դուրս ընկած եմ…բոլորի կարծիքով։Գուցե բացի քեզանից։Երեկ որոշեցի ինձ պահել այնպես, ինչպես որ ինձ ճանաչում են բոլորը։Ես երեկ մի քանի ժամով եղա էն Ադան,որը ստեղծել էր սկզբում առաջին տականքը,հետո էլ երկրորդը…իսկ դու Արամի տականքն ես։ Դու էլ նրան ես խաբել…հետո էլ ինձ չես ասել,որ 《ընկերդ》 ուզում է մեղքերի թողություն տալ։Մի խոսքով մենք ստոր ենք,բայց չգիտեմ ինչի էդ ստորությունից մենակ ես էի տուժում…մինչև երեկ։Գիշերն էլ ես ստորացա…բայց լավ էր։Ապրես,որ օգտվեցիր արբած լինելուս հանգամանքից։Երդվում եմ, չեմ փոշմանել,իրոք կարելի էր քեզ հետ էլի հանդիպել ու կրկնել էրեկվա հրաշքները, բայց ոչ ավելին։Ես այլևս ընդունակ չեմ սիրել։ Վստահ եմ,որ երբեք հարմար առիթը բաց չէիր թողնելու իմ անցյալը ամեն վեճի ժամանակ սկուտեղով մատուցելու համար…
Ինչևէ, պարոնա՛յք տականքներ, այս նամակից երկուսդ էլ կստանաք չնչին տարբերություններով ու այդ ժամանակ ես արդեն ո՛չ սոցիալական ցանցերում կլինեմ,ո՛չ էլ Հայաստանում։ Չէ՛,չէ՛, անհոգ եղեք, դուք արժանի չեք,որ ես չապրեմ։Ողջ եմ,առողջ եմ ու արդեն երեկվանից նաև երջանիկ։Պաչում եմ…》։
Շունչս սկսեց կտրվել…ուզում էի գոռալ։ Հաղորդագրությունը ստանալուց հինգ րոպե անց նրա համարն արդեն չէր գործում, իսկ սոց.ցանցերում իրոք որ արդեն չկար։ Միակ տարբերակը բակ գնալն էր։Ծխախոտներիս հետ սպասեցի մինչ լույսը բացվեց ու վերնաշապիկս կոճկելով՝ դուրս եկա տանից։***
-Տղա՛ ջան,իրենք ստեղ վարձով էին ապրում,երեկ քոչել են,-պատասխանեց դիմացի բնակարանում բնակվող վաթսունին մոտ մի կին,ում դուռը թակել էի։
Օգտագործեցի բոլոր հնարավոր ու անհնար տարբերակները…չկար։Արամի հետ այլևս չխոսեցի, նույնիսկ աչքերի մեջ նայել չէի կարողանալու, ուր մնաց ինչ-որ բան ասեի…
Յուրաքանչյուրս կորցրեցինք…Ադրինեն վերջում գտավ…երևի։ՎԵՐՋ
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՔԱՐԸ
Roman d'amourԻ՞նչ կկատարվի եթե երիտասարդ տղան սիրահարվի մի աղջկա,ում հետ միայն ժամանակ անցկացնելու համար էր ծանոթացել։Կկարևորի՞ արդյոք շրջապատի կարծիքը,թե աչք կփակի այդ ամենի վրա ու սեփական երջանկությունը ամենից վեր կդասի։