"I wasn't myself for months and nobody noticed.."

640 23 4
                                    

երգ. NF - Paralyzed
Jacob Lee - Ghost

"Դեպրեսիան կատակ չէ։ Դու կարող ես տեսնել ինչ-որ մեկին ժպտալուց, բայց նա մեռնում է ներսում"

Թեհյոնը կարող է լաց լինել, բղավել անգամ հարվածել Չոնգուկին, չոնգուկական ամեն ինչը բարկացնում է Թեին, կատաղեցնում...նյարդայնացնում... Չոնգուկը չպետք է ունենա սա։ Իրենց իրականությունում  վերջին բանը, որ կարող էր անել Չոնն այսպես Թեհյոնի ձեռքը բռնելն ու հեռանալ չթողնելն է։ Եւ Չոնն ատում է իրեն այս թուլության համար։
-Ես կարո՞ղ եմ գրկել քեզ հյոն,- շշնջում է Չոնը չկարողանալով կտրվել աչքերից, որոնց մեջ այնքան շատ է ցավը, որ շրջապատում ամեն ինչ լցվում է դրանով, եւ Գուկի հոգին նույնպես։ Ատելության եւս մեկ պատճառ։
Թեհյոնը զարմացած է միգուե վախեցած։ Ծայրաստիճան շփոթվաց, եթե սա երազ է ապա կցանկանար քնել մինչ հավերժություն, եւ գուե դրանից մի փոքր ավել։
-Ինչի՞ համար,- ձայնն այնքան անբնական է, սողացող։ Այնքան հոգնած։
-Հակառակ դեպքում դու մասերի կբաժանվես...
Միգուե Թեհյոնը պատմի նրան, թե, որքան վաղուց է նա մասերի բաժանվել, պատմի բոլոր այն հոգեթերապեւտների, ծխախոտների ու անքուն գիշերների մասին, որոնցում մասնատվում էր։ Պատմի բոլոր երազների, մղձավանջների մասին։ Միգուե դրանից հետո Չոնը կհասկանա, որ գրկելով հիմա Թեհյոնին, նոր ուժով կկոտրի այդքան սպառված սիրտը։ Կամ պատմել նրան, որ Թեհյոնն այնքան կոտրված է, որ ավելին հնարավոր չէ, որ սատանան տանի նրան պարզապես պետք է մեկը, ով վերջապես կկարողնա խնամքով ու սիրիվ հավաքել մասունքները։
           Նրան պետք է Չոն Չոնգուկը...
-Ես լավ եմ Գուկի, իրոք, ամեն ինչ կարգին է,- «ժպտում» է Թեն ու ատում ստելու համար։ Ատում, երբ առաջին արցունքն աննկատ սահում է այտով։ Իսկ դրա պատճառը կանգնած է լուռ, ասես քարացած ու չի կարողանում մտածել անգամ։ Ցավը որ պաշարել է ներսն ուտիճների պես ծծում է մարմինն ու հոգին։ Ինչպես է Թեհյոնն այս ցավը կարողացել թաքցնել այսքան ժամանակ։ Ինչպես չի նկատել, որ իր ճանաչած Թեհյոնից ոչինչ չի մնացել, որ իրենց մեջ սարսափելի մեծ անցք է առաջացել լի ցավով ու տառապանքով։
-Ներիր,- ցավով խոստովանում է Չոնգուկն ու դանդաղ բաց թողնում Թեհյոնի դաստակը։
Դատարկություն.
Ահա, թե ինչ է զգում անմիջապես Թեհյոնը։ Չոնգուկը տաք է, հպումները այրող, բայց Գուկն իրենից հետո միայան սառնություն ու դատարկություն է թողնում...


- Շարունակելու՞ եք լռել,- հարցնում է Չիմինը գարեջուր լցնելով Չոնգուկին։
- Մենք խոսեցինք, խոստացավ, որ ամեն ինչ առաջվա պես կլինի, որ կմոռանանք սա։
- Այսինքն նա շարունակելու է վնասվել Չոնգուկ, դու գիտակցու՞մ ես դա։
- ֆա՛ք, Չիմին հիմարի տե՞սք ունեմ, ես պարզապես... մի՞թե ես մեղավոր եմ, որ նա այդքան շատ է հիմար վիդեոներ ու պատմություններ կարդացել մեր մասին։ Որ հավատում է ճակատագրին ու այնպիսի անհեթեթությունների, որոնց փոքրերն անգամ կասկածանքով են մոտենում։
- Դու կսպանես նրան Չոնգուկ։
- Ի դեպ, տա՞նն է։
- Յունգի հյոնի մոտ է։ Հյոնը վերջերս միշտ նրա մասին է խոսում,- անկախ իրենից ժպտում է։ Չիմինը դեռ դեբյուտից երազում էր այն օրվա մասին, որ Յունգին ճանաչի Թեհյոնին։ Ի վերջո դա պատահեց։ հիմա Յունգին ամեն առիթ օգտագործում է Թեհյոնի հետ ժամանակ անցկացնելու համար։
- Յունգին փոխվել է, նկատեցիր ինչպե՞ս գրկեց Թեհյոնի, ասես նա դրա իրավունքն ուներ։
- դու էլ ես դա հաճախ անում Չոնգուկ ի դեպ առանց թույլտվության,-  իմիջիայլոց հիշեցնում է Չիմինը գարեջրի երրորդ շիշը դատարկելով։
- Թեհյոնն իմ ընկերն է։
- Չեմ կարծում, որ Յունգին Թեհյոնի մեջ միայն ընկեր է տեսնում,- հիշելով վերջին մի քանի նկարահանումները եվ կադրից դուրս նրանց շփումներր պատասխանում է Չիմինը, որսալով Չոնգուկի աչքերի տարօրինակ կայծը։
- Ի՞նչ նկատի ունես։
- Այն, որ Յունգին տարված է Թեհյոնով, և դա փաստ է։ Վերջերս ես մի տեսանյութ տեսա, այն գրեթե 50 րոպե էր, և ողջ ընթացքում Յունգին աչք չկտրեց Թեհյոնից, դա տարօրինակ է չե՞ս կարծում, նա միշտ է ակնհայտ ցույց տվել իր բացասկան վերաբերմունքը Թեհյոնի հանդեպ, և հիմա ճանաչելով իրական Թեհյոնին... ես քննարկեցի սա նաև Հոսոկ հյոնի հետ, նա ասաց, որ ուրախ կլինի, եթե նրանց մոտ ինչ-որ բան ստացվի։ Կարծում եմ Թեհյոնը պետք է հնարավորություն տա Յունգին։
- Վստա՞հ եք, որ Ձեզ բոլորիդ բժիշկ անհրաժեշտ չէ։ Մենք տղաներ ենք, միթե՞ դա ձեզ ոչինչ չի ասում։
- Իսկ ինչ խնդիր կա՞։ Յունգին դեմ չէ, Թեհյոնն էլ տարված չէ կանանցով։ Ինչը կարող է խանգարել։
- Բայց հյոնը սիրում է ինձ։
- եվ դու նրան մերժել ես Չոնգուկ, ես առավել քան ոչ ոք գիտեմ ձեր ներքին կապի մասին, բայց առաջինը կլինեմ ով կկանգնեցնի քեզ, եթե փորձես խանգարել։
- չեմ պատրաստվում...

My eyes are always on you: 🔞Место, где живут истории. Откройте их для себя