'' I can't drown my demons, they know how to swin''

574 21 4
                                    

Երգ. Cloves- don't forget about me ։

«Դատավճի՞ռը...   Կարծում եմ՝ ամենասովորականը, ինչպես հնուց ի վեր է եղել. Միայնություն։»
                Ի. Բերգման

-Թեհյոն սպասի՛ր,- Չոնը հասցնում է բռնել տղայի դաստակը, շրջել դեմքով իրեն,- արի խոսենք։
-Ինչի՞ մասին,- հոնքը բարձացնում է Թեհյոնը։
-Մեր,- «մեր» Թեհյոնը դեժավյու ունի, որքա՞ն ժամանակ առաջ էր ինքն ասում նույն խոսքերը։
-Մե՞ր Գուկի, ներիր տղա, բայց ՄԵՐ գոյություն չունի։ Երբեք չի եղել։ Դու խնդրեցիր մոռանալ, եւ ես մոռանում եմ։
- Ինձ լսիր Թեհյոն, - անշուշտ նա պատրաս է լսել Չոնին հավերժ, բայց դա ավելի լավ է գաղտնիք մնա։
-Ոչ այս անգամ,- ստիպելով իրեն ժպտում է, Թեհյոնն այս անգամ պատրաստվում է իր ներսի հրեշներին լսել, որոնք բղավում են ինքնասիրության եւ հպարտության մասին։
-Թեհյո՞ն,- անհանգստացած մոտենում է Յունգին ստուգում նախ ոտքից գլուխ համոզվելով, որ գոնե արտքնից վնասվածքներ չունի ապա նայում Չոնին։
-Մենակ թող մեզ,- Ատամները սեղմած արտասանում է Գուկը փորձելով կառավարել բարկությունը։
-Թեհյո՞ն,- ակնրկում է Յունգին, որ միյան Թեհյոնի ցանկությունն  է իրեն հետաքրքրում։
-Գնանք հյոն,- Յունգի ձեռքը բռում է Թեհյոնը, որպես պաշտպանություն, հենարան ասվալտին չընկնելու համար։
- Մենք չենք վերջացրել,- ավելի ամուր է սեղում Թեհյոնի դաստակը։
-Չոնգուկ,- Թեհյոնի հայացքում հոգնածությունն ակնհայտ է, մեկ քայլ մոտենում է եւ չի կարողնում հայացքը բարձրացնել շուրթերից, որոնց այդքան կարոտել էր։
Չոնը դող ունի ներում Թեհյոնի ձայնի խռպոտությունից, սառը մատներից, որոնք դանդաղ բռնում են մատները։ Թեհյոնը հոգնած է։ Եւ Չոնը սարսափելի հիվանդ է այս տեսարանից: Աչքերը որոնցում խորտակվել էր անկարելի դատարկ են, կարծես...մեռած։ Չոնն ավտոմատ ձեռքը տանում է պարանոցը՝ սեղմում հասկալանլով, որ կոկորդում, ինչ-որ բան ուռչում է խաթարելով շնչառությունը։
  Գիտակցու՞մն է։ Չոնն առաջին անգամ մարդ է սպանում, եւ նա Թեհյոնն էր, իր կյանքի ամենապայծառ կետը։
-Ես անկեղծ հոգնած եմ Չոնգուկ,- վերջացնում է Թեն «ազատում» իրեն Չոնի ներկայությունից ու շրջվելով մոտենում Յունգին։ Ով ձեռքը մեկնած սպասում է իրեն։ Թեհյոնն առաջին անգամ գիտակցում է, որ ինքը հենարան ունի։ Ուս, որին կարող ես սեղմվել ու թույլ լինել։ Եւ չեն ծիծաղի, չեն քննադատի մանկմտության ու թուլամորթության մեջ։ Թեհյոնը մի պահ մտածում է, թե որքա՞ն հրաշալի կլիներ, եթե իր անպետք սիրտը Յունգին ընտրեր։
-Դուք միասի՞ն եք։ Ինձ էլ չե՞ս սիրում,- հանկարծակի հարցնում Չոնը, ստիպելով Թեհյոնին զարմնքից մեծացնել աչքերը։ Այս տղան ինչ է իրո՞ք իր նեսրսում է։
Շրջվում է երկար զննող հայացքով նայում աչքերին, որոնց պետք է ատեր, բայց չի կարողանում։ Եւ լռում այն մասին, որ ինքը կշարունակի սիրել այս կյանքում, եւ բոլոր հաջորդ կյանքերում նույնպես, որովհետեւ իրենց հավերժությունն է կապում։
-Ի՞նչ, եթե միասին ենք, դա ինչ-որ կետպ կապ ունի՞ քեզ հետ Չոնգուկ,- վերջին ուժերը հավաքելով մոտենում է։ Չափազանց մոտ շնչելու օծանելիքի բույրն ու լսելու շնչառությունը։ Թեյոնը հիվադ է Չոնգուկով։ Գիտի, որ այս տղան իր կործանումն է։ Այն ամեն ինչ ստանալու է ցավն ու կոտրված աշխարհն է լինելու, բայց Թեհյոնը շարունակում է կառուցել իր հավատը ավազից, եւ համբերատար, լուռ սպասել, երբ այս տղան նորից ներս կմտնի։ Կսեղծի քաոսն ու իր հետեւից թողնելով ավերակները նորից կանհետանա, ասես երբեք էլ չի եղել։

My eyes are always on you: 🔞Место, где живут истории. Откройте их для себя