մաս 3: can you feel my heart?

696 18 0
                                    

երգ. Ólafur Arnalds - So Far

«Բոլոր նրանք, ովքեր ինքնասպան են եղել, ուզում էին սպանել իրենց ներսում ինչ-որ բան, բայց նրանք վերջացնում էին իրենց սպանելով։»

-Չիմին ես պարզապես ուզում եմ իմանալ, թե որտեղ է Թեհյոնը։
«Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչպես է հյոնը»
-Ուրեմն զանգիր նրան տխմար եւ ոչ, թե ինձ։
-Ինքդ գիտես, որ չեմ կարող
-Ինչի՞ ես անում դա Չոնգուկ, ինչի՞ ես շարունակում կապել նրան քեզ հետ,- հանկարծակի հարցը սառեցնում է Գուկին։ Ինչի՞ համար։ Չոնգուկը պարզապես ուզում է իմանալ, թե ինչպես է հյոնը, միթե՞ դա այդքան սարսափելի է։ Եւ ինչի է նրան թվում, որ ավելի սարսափելի կլինի, եթե հիմա չգտնի ու իր աչքերով չտեսնի սեփական հարցի պատասխանը։ Պարզապես մեկ անգամ նայել կաթնային շոկոլադ հիշեցնող աչքերին ու համոզված լինել, որ ամեն ինչ կարգին է... Որովհետեւ վերջին անգամ, երբ տեսավ նրան, նա գրեթե մահացած էր...


Hyundai GV80-ը կանգ է առնում քաղաքից դուրս մի ճանապարիհն, որի մասին շատերը վաղուց մոռացել են, բայց ոչ Թեհյոնը ուղիղ երկու ամիս առաջ Չոնն իր նոր «հրեշին» էր փորձարկում այստեղ։ Չոնգուկը սիրում է արագությունը, սիրում է իր նոր սեւ մոտոցիկլետն ու վայրի ազատությունը եւ, որ ամեանցավոտն է սիրում է այն կիսել, իր ընկերների հետ։ Թեհյոնը դրա մասին իմացավ պատահական, երբ Չիմինն ասեց, որ չի կարող հանդիպել իր հետ քանզի արդեն խոսք էր տվել Գուկին միասին փորձել ամենագնացը։ Քմծիծաղ է տալիս իր իսկ հիշողությանը, եւ ավելի խորը ներշնչում անիծյալ ծուխը։ Ե՞րբ ամեն ինչ սկսվեց։ Երբ չհասկացավ, որ իր ձգտումը դեպի մակնեն ամենեւին էլ նորմալ չէ։ Ինչպես պատահեց, որ իր կյանքն այդքան աննկատ գունազրկվեց ծածկվելով միայան խավարով։ Ինչքան հիմար պետք է լինել, որ ներսդ լցնես մեկով, ով խոստանում է կործանել քեզ։ Թեհյոնը տխուր ժպտում է դեն նետելով այրվող ծխախոտն ու փակում աչքերը։ Եթե հիմա նրան հարցնեին, թե ինչ անուն ունի Չոնը Թեհյոնը վստահաբար կպատասխաներ «ցավ»։ Եւ որովհետեւ նրա անունը սովորեց այդքան հուսահատ շշնջալ ամեն գիշեր սենյակում մթության ու լռության մեջ։ Քանզի Թեհյոնը Չոնգուկին կորցնում էր նույնիսկ երազում, հիշողությունների մեջ։ Իսկ դա այնքան վախեցնող էր։ Հեռախոսի զանգը վերադարձնում է Թեին իրականություն։ Թե սա նույնպես երեւակայություն է։ Իրենց իրականությունում Չոնգուկը աշխատանքից դուրս երբեք Թեհյոնի հետ չի կապվում։
-Հյո՞ն,- Չոնգուկը լարված է, Թեհյոնն անգիր սովորեց նրա հետ կապված ամեն ինչ։ Եվ դա ցավեցնում է մեռնելու աստիճան, որովհետեւ Չոնգուկը զգուշավոր է իր հետ խոսելուց,- լսու՞մ ես։
Իհարկե լսում է, պարզապես ժամանակ է պետք ձայնը հստակեցնելու համար։
-Լսում եմ
-Դու այսօր կգաս չէ հյոն։
Թեհյոնը կգա։ Որովհետեւ Չոնգուկը Թեհյոնի միակ ընտրությունն է...
ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Թեհյոնը շնչում է միայան այն ժամանակ, երբ մոտ է Չոնին, կարող է տեսնել, լսել, զգալ...
-Ես կփորձեմ Գուկի
-Ես ուրախ կլինեմ իմ տանը տեսնել քեզ,- Թեհյոնն ատում է Չոնգուկի տունը։ նրա տանն այնքան շատ է շնչհաեղձ անող կանացի օծանելիքը։

My eyes are always on you: 🔞Место, где живут истории. Откройте их для себя