''she was drowning but nobody saw her struggle.''

618 20 4
                                    

Երգ. Sahsa Sloan - Dancing With your ghost

«Նրանք մեզ խոստացան, որ երազաները կարող են իրականանալ, բայց մոռացան նշել, որ մղձավանջները նույնպես երազներ են:»

- Նորից չե՞ս քնում,- հարցնում է Հոգեթերապևտը երկու թեյի բաժակ դնելով սեղանին։ Առանց շտապելու առաջին բաժակը տեղավորում՝ Թեհյոնի մոտ, ապա նստելով իրեն մոտեցնում եկրորդը,- մենք խոսել էինք այդ մասին։
-Հեշտ է ասել,- հեգնում է Թեհյոնը շնչելով մրգային թեյի բույրը։
-Դադարե՞լ ես խմել հաբերը,- հույսով հրցնում է։
-Ա՜խ, ցավոք ես դրանք չեմ կարող ուղղակի գնել դեղատնից,- հիասթափված խոստովանում է Թեհյոնն ու խմում Թեյից կնճռոտելով ճակատը. տաք է։
-Ինչու՞ չես փորձում փակել աչքերդ ու երազել,- հայացքը թեյի բաժակից չկտրելով հարցնում է։
-Ես չեմ կարողանում քնել,- մի կում է անում, խորը շունչ քաշում շարունակելով,- Ես երազներ ունեմ, բայց քուն չունեմ։
-Ֆրանց Կաֆկա... գեղեցիկ է ասված, այ իսկ երեւույթն ամենեւին էլ գեղեցիկ չէ,- չեզոք ժպտում է։
-Ես մերժեցի նրան,- ուղիղ աչքերի մեջ նայելով սկսում է Թեհյոնը,- Ես տեսա ցանկությունն աչքերում եւ վախեցա։
-Նորմալ է վախենալը։ Դու դրան սպասել ես շուրջ յոթ տարի Թեհյոն,- փորձում է բացատրել բժիշկը, եւ որ ամենակարեւորն է ստիպել բարձրաձայնել այն ինչից վախենում է։
-Ես չեմ վախենում կորցնել... Ոչ նրան,- դժվարությամբ կուլ է տալիս կոկորդի ուռուցիկն ու կոտրված ժպիտով շարունակում,- վախենում եմ վերջնական կորցնել ինձ։ Ես ճանաչում եմ նրան ավելի լավ քան ինքն իրեն։ Այս տղան քայլող հետաքրքրասիրություն է։ Այն ամեն ինչ հայտնվում է ուշադրությունում՝ ուսումնասիրում է ամբողջությամբ։ Կլինի դա սպորտ, երաժշտական գործիք, նկարչություն կամ պարզապես ինչ-որ մեկը։ Չոնգուկը ստանում եւ անգիր է անում այն։ Եւ անցնում... հաջորդին։ Երբ նա գնա, ինձնից էլ ոչինչ չի մնա։
-Իսկ, եթե՞ չգնա։


-Կամ դու ասում ես ինչ է եղել, կամ ինքս եմ քեզ դուրս հանելու,- Հոսոկը համբերատար է, բայց ոչ այսօր։
-Վաղը Թեհյոնի ծնունդն է,- Չոնն ավելի մոտ է սեղվում Հոսոկին։
-Եւ, հայտնագործությու՞ն է, ես պե՞տք է զարմանամ,- սարկազմով հարցնում է, փորձելով տղային հետ հրել, փոխարենը կատվի պես կծկված ավելի հարմար է տեղավորվում։
-Ի՞նչ անեմ, ես ինձ ապուշի պես եմ պահել, հյոնն անգամ չի ուզի դեմքս տեսնել։
-Լավ է, որ գիտակցում ես,- մազերը շոյում է Հոսոկը,- Թեհյոնն ասեց, որ չի ցանկանում խնջույք կամ նվերներ,- տեղեկացնում է կարծելով, որ դա ինչ-որ կերպ կարող է օգտակար լինել լուծելու այս կաշմառը, որում հայտնվել են։
-Դե հյոն, զանգիր նրան,- աղերսում է Գուկը երկու ձեռքերը շփելով։
-Ա՜յշ,- դատապարտված շարժում է գլուխը, վերցնում սեղանին դրված հեռախոսը եւ միացնելով բարձրախոսը սպասում։

My eyes are always on you: 🔞Место, где живут истории. Откройте их для себя