Մաս 1

1.2K 26 2
                                    

Թեհյոն
Գրողը տանի, նորից նկարահանումներ, նորից պետք է ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, ես լավ եմ, իհարկե լավ եմ, մեռնելու աստիճան լավ, ներքին օրգաններս սեղմվում են ամեն անգամ, երբ "պատահաբար" դիպչում եմ նրան, ես չեմ կարողանում արտահայտել զգացմունքներս բառերով,  մնում է անել դա մարմնի լեզվով ,  փորձել ավելի շատ հպվել, ավելի շատ կապվել, կոտրվել, շնչահեղձ լինել, հահ ես մազոխիստ եմ, ես սպանում եմ ինձ, գիտակցումով, որ Չոն Գուկը երբեք իմը չի լինելու, բայց շարունակում եմ սպասել նրան, ես շարունակում եմ հուսալ դա, գրողը տանի վերջիվերջո ես շարունակում եմ անպատասխան սիրել նրան։
-երեք հաշվին փչիր տորթի մոմերը Գուկիի։
- Չոնգուկ ցանկություն պահիր
- Իսկ, ինչ, եթե նա չպահի ցանկություն, նրա ցանկությունն արդեն կատարվել է,- ժպտում եմ, դե լավ խոստովանում եմ, փորձում եմ ժպտալ, Չոնգուկը վերջապես խոստովանել է իր զգացմունքների մասին աղջկան ում երկար ժամանակ հավանում էր, ու որքան երջանիկ էր այդ խոշոր աչքերը պատմում ամեն ակնթարթը, չնկատելով էլ, ինչպես եմ մասերի բաժանվում։ Շամպայնը լցնում է ներսիս դատարկությունը, մարմնիս տալով ազատություն, որը  սահմանափակել էր գիտակցությունս։ Հիմա ավելի քան երբեւէ ես ցանկանում եմ մոտ լինել, ուրեմն ինչի չօգտվել հնարավորությունից, ու չխաղալ լավագույն հյոնի կերպարը, մոտենում ու գրկում Չոնին սեղմելով կրծքավանդակիս։ Գուկինն տաք է, իսկ ինձ դուր է գալիս ջերմությունը, ՆՐԱ ջերմությունը, ու ոնց է կատաղության հասցնում ինձ այն գիտակցումը, որ նրան կարող են դիպչել մյուս Հյոները, Չոնգուկը փորձում է ուղղվել կիսապարկած դիրքերից , բայց ինձ մի քիչ էլ է ժամանակ պետք Գուկիի, լսու՞մ ես, ես ցանկանում եմ ավելի երկար լինել քեզ հետ։
- Դու չես կարող ինձնից հեռու լինել Գուկիա՜,_ շշնջում եմ այնպես, որ միայն ինքը լսի, իսկ նա լսեց, քանզի ուղղվելու ցանկությունն ավելի ակնհայտ է դառնում։ Ի՞նչ են անում նման դեպքերում, երբ դժվար է դառնում շնչելը, նայում եմ Նամջուն հյոնին ով կարեկցանքով մեղմ ժպտում է, Հյոնը գիտի ինչ է կատարվում ներսումս հիմա, և նա էլ խորհուրդ է տվել պահել զգացմունքները ներսումս, գիտի, որ  մի քիչ էլ ու կբղավեմ ամբողջ աշխարհին, որ այս խոշոր աչքերով ու փոքրիկ պոչիկով տղան իմն է, որ ես ու միայն ես կարող եմ գրկել, դիպչել ու սիրել նրան, բայց Հյոնը բացատրել է, որ էդպես  Գուկին կվնասվի, իսկ ես չեմ կարող դա թույլ տալ, որքան էլ ուժեղ լինի զգացումներս նրա հանդեպ, ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի։ ինձ մնում է սեղմել Հյոնիի ձեռքն ու շարունակել կրել արդեն մաշված դիմակը։

- Թեհյոն ես կտանեմ քեզ տուն,- ձեռքը դնում է ուսիս, իսկ ինձ մնում է խորը շնչել ու հրաժարվել։ Մի օրվա համար բավական էր, Գուկիի գիտեմ, որ խոստացել ես ընկերուհուդ իր հետ նշել ծնունդդ, ուրեմն պետք չէ ավելորդ ժամանակ կորցնել հարբած հյոնի վրա։
- Հյոն դու խմել ես, իսկ մեզ ավելորդ աղմուկ պետք չէ։ Ամեն ինչ կարգին է, ես զգուշացրել եմ Սորային, գնանք,- ժպտում է, ուրեմն ինչի է ինձ անգամ դա ցավ պատճառում։
- Հյո՞ն
- …
- Կարծու՞մ ես, ես չեմ տանջվում
- Չեմ հասկանում ինչ նկատի ունես Գուկի
- Ես տեսնում եմ, ինչպես ես նայում ինձ Հյոն։
- Չոնգուկ…
- թույլ տուր ավարտել Թեհյոն, ես տեսնում եմ, ու դա բարկացնում և ցավեցնում է ինձ, դու ինձ դուրս ես գալիս Հյոն, դա ճիշտ է, դու ու մնացած հյոնները, եղել եք իմ կյանքի կարևոր կետերը, մարդիկ ովքեր միշտ ինձ հետ են եղել, բայց ես չեմ ուզում, որ դա ավարտվի, Թեհյոն ես չեմ ուզում կորցնել քեզ, բայց եթե շարունակես այդ անիմաստ զգացմունքները պահել, մեզ կապող միակ օղակը կլինի աշխատանքը։
- Ասու՞մ ես անիմաստ զգացմունքներ, դու իրո՞ք ուզում ես, որ ես սպանեմ դրանք։
- Հյոն դու խոստացել էիր, կատարել իմ ցանկությունը, ուրեմն իմ ցանկությունն է լինել, քո փոքր եղբայրը, լավագույն ընկերն ու թիմակիցը, արի շարունակեք մնալ ընկերներ խնդրում եմ։

Երբևէ զգացել եք ինչպես է ճաք տալիս ձայնը…
-Լավ, կանգնիր էստեղ խնդրում եմ, ես ուզում եմ քայլել։
- դրսում ցուրտ է Հյոն
- Ամեն ինչ կարգին է
- Լավ…
Անիմաստ զգացմունքներ, այն ինչ ես զգում եմ նրա հանդեպ, իր համար անիմաստ է, այն ամեն ինչ ուզում եմ տալ նրան անիմաստ է, գրողը քեզ տանի Թեհյոն, ուրեմն կատարիր խոստումդ…



My eyes are always on you: 🔞Место, где живут истории. Откройте их для себя