'' Don't leave! Please stay! ''

855 25 12
                                    

Troye Sivan - Fools (Չոնն այս երգի քավրը հրապարակեց Թեհյոնի ծնունդից երկու ժամ առաջ, եթե տեղյակ չեք, նայեք անպայնան տեսահոլովակը ։Դ)

«Ես քեզ այնքան շատ էի սիրում, որ, երբ դու կոտրում էիր սիրտս, ես քեզ դուրս հանեցի այնտեղից, որպեսզի դու ինքդ քեզ չվնասես»

Չոնգուկն արդեն երկու ժամ է Թեհյոնի առանձնատան դիմաց է։ Նստած մեքենայում համարձակություն չի կարողանում գտնել դուրս գալու համար։ Ժամանել ծննդից երկու ժամ առա՞ջ։ Հազարերորդ անգամ իրեն հիմար անվանելով միացնում է շարժիչը գնալու համար, երբ բակից դուրս է գալիս Թեհյոնը։
Ոչ գրողը տանի միայն ոչ սա։

-Չոնգու՛կ, - բղավում է Թեն զգալով, որ կարող է չհասցնել,- սպասի՛ր։
Փոխարենը շարժիչն արձակում է վերջին մռնչյունն ու փոշու ամպեր թողնելով լքում տարածքը։
Թեհյոնի ձեռքերը դողում են բարկությունից։ Ինչպե՞ս համարձակվեց։ Մատները ռեֆլեքսորեն են հավաքում համարը։
- ՉՈՆ ՉՈՆԳՈՒ՛Կ, դու հիմա՛ր, եթե գրողի տարած հետույքդ չշրջես հենց հիմա ու ետ վերադառնաս, խոստանում եմ, ես կկոտրեմ քո GT63S-ը...
Թեհյոնը կատաղած է, եւ Չոնը բացարձակ գաղափար չունի ինչ անել նման իրավիճակում։ Հեռախոսը ականջից հեռու է բավականին, թաղանթը չվնասելու համար, բայց կարծես դա էլ չի օգնի։
- ...հրեշին նույնպես ,- չկարողանալով թաքցնել ժպիտը վերջացնում է Թեն նկատելով ճանպարհին երեւացող մեքենան։

Տանը լռություն է Չոնը ձեւացնում է, թե առաստաղն ավելի հետաքրքիր է, քան խմիչքը, որով հիմա ուզում է հարբել մինչեւ անջատվելը։ Չոնը վերհիշում է բոլոր անհեթեթությունները, որի համար իրեն Թեհյոնի առանձնատուն էր նետում։ Բոլոր պատրվակները մեկ անուն ունեին։
ԹԵՀՅՈՆԻՆ ՊԵՏՔ Է ՄՈՏ ԼԻՆԵԼ ԶԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ...
Ժամանակի հետ տղայից՝ աղմկոտ ու խենթ, մնաց անմեղությունն ու լրջությունը։ Հավաքվեց իր մեջ, վերածեց իր թերությունները անանցանելի խնդիրնների եւ սկսեց խորտակվել ինքն իր ներսում, չկարողանալով հաղթել հրեշներին, որոնք ներսից ու դրսից բղավում էին՝ «Դու ոչնչի արժանի չես», «Ի՞նչ գործ ունես էստեղ», «առանց քեզ ավելի լավ կլիներ», «Դու բոլորին դժբախտացնում ես»
Թեհյոնը թափ է տալիս գլուխն ու դատարկելով բաժակի վերջիմ մնացորդները ներսում ծանր հառաչում է։ Ժամանակ կար, որ միասին երբեք անհարմար չէր։
-Գեղեցիկ էր,- որոշում է սկսել Թեհյոնը,- երգն ու տեսահոլովակը բավականին գեղեցիկ էին,- պարզաբանում է ստիպելով Չոնին լարվել։
-Ես...
-Բայց քո ձայնը...այն ամեն ինչ կապված է քեզ հետ չեմ կարող անգամ կատարելության հետ համեմատել։ Դա ավելին է Չոնգուկ,- դառը ժպիտով խոստովանում է։ Ծանր է. Նստել ու խոսել այն ամենի մասին ինչ զգում ես ծանր է, հատկապես, երբ գլխավոր պատճառը նստած է դիմացդ, իր խոշոր դժոխային աչքերով, որոնց մեջ ջերմությունը կիսելու ցանկությունն այնքան շատ է, որ Թեհյոնը խեղդվում է։ Չափազանց քաղցր է իրական լինելու համար։
-Ե՞րբ սկսվեց սա Թեհյոն, ե՞րբ սկսեցինք տանջել իրար,- արմունկները հենելով չոքերին հարցնում է Չոնգուկը, այս հարցը մի քանի ամիս է հանգիստ չի տալիս իրեն։ Նախկինում քնի հետ խնդիրներ չունեցող Չոնգուկը հաճախ արթնանում էր մղձավանջներից, որոնցում միշտ Թեհյոնը մահանում էր կրծքավանդակում սարսափելի մեծ անցքից։
-Մենք միշտ միասին էինք,- ժպտում է, ամենապայծառ հիշողություններն են,- Դու եւ Չիմինը միշտ շրջապատում էիք, բայց մեր առաջին, իսկ հանդիպումից հասկացա, որ դու իմ մարդն ես Չոնգուկ։ Դու այնքան մեծ, փայլուն, անմեղ աչքեր ունեիր, որ ես խելագարվեցի մտքից, որ դրանք կարող են միայն ինձ ուղղված լինել, որ նայելով քեզ, ես ինձ կտեսնեի ներսում,- քմծիծաղ է տալիս, եսասիրական մոտեցման վրա, որի թակարդն ինքն ընկավ,- Ամեն անգամ, երբ նյաում էիր, ինձնից ինչ-որ մասնիկ պակասում էր, այն լցնելով քեզնով,- արցունքներն արդեն կուտակվում են, եւ բավականին մեծ ուժ է պանաջում դրանք զսպելու համար։
Չոնը դատարկում է երրորդ բաժակ գինին. ԴԵ ՏՂԱ ԳՈ՞Հ ԵՍ։
—Ես քեզ անընդհատ տեսնում էի, եւ ինձ դա խենթացնում էր, ցանկացած նոր մարդ քո կյանքում, եւ ես կրկին փշերի վրա էի։ Հետո, որոշեցի, որ պետք է մոռանամ քեզ, որ այնքն խորն ես ներում, որ դա վախեցնում էր։ Ուզում էի, եւ ամեն ինչ անում էի դրա համար։ Գիտեի, հակառակ դեպքում այս գգացողությունները կրկին գտնելու էին իրենց տիրոջն ու դա կրկին ցավեցնելու էր,- առաջին արցունքը միշտ ամենացավոտն է, ապացույց, որ պարտվել ես։ Չոնն ուզում է մոտենալ, բայց Թեհյոնը ժպտում է, թեւքի ծայով սրբելով աչքերը. Պետք չէ. Ցանկացած հպում Չոնգուկկից, եւ կրկին չի կարողանա մինչեւ վերջ բացվել,- Ես մտածեցի, որ կարող էի անել դա,- ծիծաղում է իր իսկ խոսքերից, քանի՞ անգամ փորձեց, եւ միշտ ձախողվում էր,- Ցանկացած նոր աղջկա հետ ես մոռանում էի քեզ, քո բույրը, հպումները քողարկված ընկերության տակ, բայց դրանք ընկերական չէին Չոնգուկ, երբեք էլ չեն եղել։
Չոնը ծանր է շնչում, Թեհյոնն այսքան տարի ընդունեց իրականությունն ու սպանեց իրեն դրանով։ Եւ ի՞նչ էր անում ինքը։ Հիմա հասկանալի է։
Որքան շատ էր մոտ լինում Թեհյոնին ֆիզիկապես, այնքան շատ էր տղան հեռանում իրենից հոգեպես։
-Բայց հետո, այն գրողի տարած գիշերը անտառում։ Ես ՀԻՇԵՑԻ քեզ Չոնգուկ։ Հիմարի պես հավատացի, որ վերջապես ես էլ կարող եմ ժպտալ, ի վերջո, ես պարզապես ուզում էի երջանիկ լինել,- թեւքն ամբողջությամբ թրջված է։ Խորը շունչ է քաշում ու նայում աչքեին, որոնց մեջ խորտակվեց եւ ժպտում է, իր ամենաանկեղծ քառակուսի ժպիտով,- Դա կյանքիս լավագույն գիշերն էր,- Չոնգուկը պետք է իմանա ճշմարտությունը, եւ այդ գիշերը լավագույնն էր, որ պատահել էր,— Գիտե՞ս, ես ստում եմ,- ժպիտն այլեւս ուրախ չէ։ Լռությունն ավելի է լարում Չոնգուկի արդեն իսկ սպառված նյարդերը։
-Ստու՞մ,- շշուկով հարցնում է վախենալով պատասխանը լսել։ Թեհյոնը դրական շարժում է գլուխը.
— Ես քեզ երբեք չեմ մոռացել...

  Չոնին մի քանի վայրկյան էր պետք Թեհյոն դաստակից բռնելու եւ իր կրծքավանդակին քաշելու համար։ Փոխարենը զարմանքից մեծացած աչքերովհամր թարթում է թարթինջները։
-Ինձ ընդհամենը մի հնարավորություն է պետք Թեհյոն, միայն մեկը,- դեմքին թափված մազերը զգուշուցթյամբ ականջի հետեւ է տանում հիանլով Թեհյոնի գեղեցկությամբ։
-Ես վախենում եմ Չոնգուկ,- շշուկով պատասխանում է տղան խաղալով Չոնի շապիկի բացվածքի հետ,- եթե նորոց կորցնեմ, ես չեմ հաղթահարի դա...
-Չես կորցնի, ի վերջո ինձ սիրում է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը, ինչպե՞ս կարող եմ բաց թողնել քեզ։
-Ես չունեմ փարթամ կուրծք,- աչքերին նայելով տեղեկացնում է Թեհյոնը ստիպելով Չոնգուկին ժպտալ։
-Մենք կմարզվենք,- մի կերպ զսպում է ծիծաղը չնեղացնելու համար։
-Ես չեմ կարողանում պատրաստել,- արդեն տեղավորվելով Չոնգուկի ազդրերին ու ձեռքերը փաթաթելով պարանոցին շարունակում է։
- Օհ, դու միայն պետք է կողքիս լինես,- հիշում է իրենց բոլոր փորձերը խոհանոցում։ Նրանք հաստատ չեն ձանձրանա։
- Մենք չենք կարող երեխաներ ունենալ,- արդեն բավականին լուրջ է։ Սա Թեհյոնին սպանում է, նա ոչինչ չի կարող տալ Չոնգուկին։
- Մենք Յոնաթան ունենք, եւ դուք երկուսդ քայլող փոքրիկներ եք, ինձ բավական չէ՞ ,- լուրջ հարցնում է հոնքերը հավաքելով,- միշտ ստիպված եմ հավաքել երկուսիդ հետեւից։
-Քեզ մոտ դա լավ է ստացվում,- ամենալուսավոր ժպիտով պատասխանում է Թեն ու որւես պարգեւ համբուրում շուրթի ծայրը։  Չոնգուկին ավելին է պետք։ Մատները խառնելով խառնաշփոթ մազերի մեջ գլուխն իրեն  է մոտեցնում համբուրելով կրքոտ քաղցր շուրթերը, Թեհյոնից ելակի եւ քաղցր գինու համն է գալիս եւ դա էլ թմրանյութի նոր տեսակ է։ Համարձակվիր փորձել մեկ անգամ, եվ ազատվելու մի տարբերակ կա միայն՝ մեռնել։
Թեհյոնը սիրում է իշխել, ապացույցը Չոնգուկի արյունոտ շուրթն ու քմծիծաղն է։
-Մի բան էլ կա,- թաց լեզվով սահելով արյան վրաձով տեղեկացնում է Թեն։
-Ի՞նչ,- աչքերը չակում է ու գլուխը հետ տանում։ Թեհյոնը լիզում է պարանոցի դուրս ցցված երակները։
-Ես սիրում եմ ակտիվ լինել...
Թեհյոնը կտրուկ կանգ է առնում, բռնում Չոնգուկի ձեռքն ու քաշելով իրեն կանգնեցնում.
—Գնանք,- եւ բռնելով ձեռքը քայլում է դեպի ննջարան-, միայն չփորձվես աղմկել Թանին քնած է։
- Օհ, ես ինձ ամուսնացած եմ զգում,- կեղծ դժգոհում է Չոնգուկը զգալով կրծքավանդակում աճող ջերմությունը։ Թեհյոնը հեշտ է։ Նրան պարզապես լսել է ւետք, եւ հասկանալն ինքն ին կստացվի։ Նրան իր համար նախատեսված սեր է պետք եւ ուրիշ ոչինչ։ Եւ այս տղան ժպտում է ինչպես ամենաերջանիկն աշխարհում։ Այս տղան սիրում է կյանքը ինչպես ոչ ոք։
-Թեհյոն,- կանգ է առնում սեղմելով Թեհյոնին պատին։
-Ի՞նչ,- վախեցած հարցնում է։ Ի՞նչ, եթե Չոնգուկը փոշմանեց, եթե վախեցավ, եթե չի ուզում հարաբերություններ։
-Ես սիրում եմ քեզ,- վստահ է ձայնը։ Համբույրն էլ ավելի, եւ գրկախառնոպթյունն էլ ապացույց է։ Քանզի էդպես հուսահատ եւ պինդ գրկում են միայն նրանց ում վախենում են կիրցնել, համբուրում ասես ամեն անգամ նորովի է սիրահարվել։ Թեհյոնը չգիտի սիրո սահմանման, չափանիշների ու դրանց արտահայտման մասին, բայց վստահ է Չոնգուկը սիրում է այնպես ինչպես ոչ ոք ի վիճակի չի սիրել։

—Գնանք,- եւ բռնելով ձեռքը քայլում է դեպի ննջարան-, միայն չփորձվես աղմկել Թանին քնած է։ - Օհ, ես ինձ ամուսնացած եմ զգում,- կեղծ դժգոհում է Չոնգուկը զգալով կրծքավանդակում աճող ջերմությունը։ Թեհյոնը հեշտ է։ Նրան պարզապես լսել է ւետք, եւ հասկանալն ինք...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Apr 23, 2021 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

My eyes are always on you: 🔞Место, где живут истории. Откройте их для себя