"Hello Darkness, my old friend"

693 27 5
                                    

Billie Eilish - six feet under

«Можно тебя на пару дней?
можно тебя сейчас? именно в тот момент когда я нуждаюсь в тебе, в твоей улыбке, в твоём взгляде, в твоих прикосновениях.»

Եւ ո՞վ է ասել այն անհեթությունը, որ աստղերը գտմվում են տիեզերքում, այնտեղ ամպերից վերեւ։ Եվ, եթե դու հավատում ես դրան վստահաբար երբեք չես նայել Թեհյոնի աչքերին։ Այս աչքերում է տիեզերքը ծնվել, իր մոլորակներով, աստղերով ու սեւ խոռոչներով։ Էստեղ քաոսն է ծնկի իջել։ Բավական է նայել Թեհյոնի աչքերին ու կկորցնես ժամանակի, տարածության զգացումը։ Շուրջն ամեն ինչ սկսում է լողալ։ Կատարեալ շականակագույն աչքեր... Որոնց մեջ խեղդվեց ինքը՝ դժոխքը։ Սեւ խիտ, երկար մազերն անփութորեն թափված դեմքին։ Թեհյոնը լուռ նայում է Չոնգուկին։ Քաշում մագնիսի պես, իսկ Չոնը բացարձակ հնարավորություն չունի դիմակայելու։  Ու ամեն անգամվա պես ծնկի է գալիս պատրաստ աղոթել միայն այս գեղեցկությանն ու ուժին, Թեհյոնի կողքին Չոնգուկը կորում է անհատակ տարածության մեջ՝ զրկված մտքից ու մարմնից։ Երբ Թեհյոնը մոտ է Չոնգուկն ուրիշ ոչինչ չի նկատում...
-Մրցե՞նք,- ուշքի է գալիս Չոնն ու հայացը դժվարությամբ ուղում Թեհյոնի ամենագնացին,- հրեշն ընդեմ հրեշի։
Բայց այս մտերմությունն այնքան կարճ էր, Թեհյոնը պատրաստ է մի ամբողջ կյանք ապրել էսպես Չոնգուկի գրկում։ Աշխարհում, որտեղ Թեհյոնն ամեն ինչ ունի, Չոնգուկն անտանելի քչություն է անում։ Թեհյոնն ուզում է ինքը մոտենալ։ Ինքը զգալ հպումների սենսացիան Չոնգուկի մաշկի վրա, ուզում է բղավել, որ բոլոր գոյություն ունեցող եւ չունեցող օրենքներով նրանց մտերմությունն այնքան ճիշտ է, բայց անկարող է։
Թեհյոնը Չոնգուկի ընկերն է։
Հեռախոսի զանգը ստիպում է երկուսին էլ նայել Թեհյոնի ձեքին՝ «Յունգի»
Չոնգուկը սպասում է, ասես հնարավորություն տալիս որոշելու համար։ Եվ որքան էլ դժվար լինի Թեհյոնը պատասխանում է։
«որտե՞ղ ես։»
«կայանատեղիում հյոն»
«հիմա կիջնեմ»

Չոնգուկն առաջին անգամ կրծքավանդակում ցավ ունի անհայտությունից։
Ոչինչ չի պատահել, բայց ներսում վայրկյանապես տարածվում է ցավը։ Ասես ոսկորները սեղվում են, անիծյալ թթվածինը հրաժարվում է օրգանիզմ մտնել։
Թեհյոնն ընտրություն կատարեց, եւ դա Չոնգուկը չէր։

-Օ՜ Չոն չգիտեի, որ դեռ էստեղ ես,- Չոնին առաջինը նկատելով խոսում է Յունգին։
- Ես Թեհյոնի հետ էի։
Եւ Յունգի հայցքը հանդիպում է Թեհյոնին։ Կատվի հայացքում հիասթափությունն ակնհայտ է, Յունգիին դուր չի գալիս Չոնգուկի մոտիկությունը։ Բայց այս երկուսի կապն ինչ-որ կերպ անբացատրելի է։
-Նոր պլաննե՞ր կան։
-Ոչ... այսինքն...Չոնգուկն առաջարկեց...
-Ամեն ինչ կարգին է Թեհյոն,- իր բարի ժպիտով լուսավորում է Յունգիին,- մենք վաղը կարող ենք գնալ։
-Բայց հյոն, Քեզ համար դժվար կլինի։
-Ոչինչ չի պատահի, եթե վաղն ինձ օգնես։
-Իսկ, եթե նորից ցավի՞, եթե չկարողանաս քնել։ Ես ինձ մեղավոր կզգամ հյոն,- Թեհյոնում մաքրությունն այնքան շատ է, բավական է նայել, լսել Թեհյոնին, եւ գրողի տարած սեւ աշխարհը գունավորվում է, երեւան է գալիս լույսը։
- Չափազանցնում ես Քիմ Թեհյոն։
-Ամենեւի՛ն։
Չոնգուկն իրեն սարսափելի ավելորդ է զգում։
- Ինչ-ո՞ր բան է պատահել հյոն,- որոշում է հիշեցնել իր մասին Չոնգուկը։
-Ոչ Գուկի ամեն ինչ կարգին է, եւ Թեհյոն գնա արդեն:
-Հյոն, գոնե վերցրու իմը,- հայացքով իր մեքենան ցույց տալով խնդրում է Թեհյոնը,- եւ սա նույնպես,- տալիս է տան բանալիները նույնպես,- Յոնաթանին կբերեն 12-ին, չսպանեք իրար լա՞վ, եթե ուշանամ կարող եք իմ սենյակում պառկել։
-վերջացրու քեզ մայրիկի պես պահել,- դժգոհելով վերցնում է Յունգին ու Չոնին հաջողություն մաղթելով շարժվում։
Չոնգուկն ապշած է կատարվածից։ Իհարկե Գուկը սիրում է երկուսին էլ, բայց Յունգին սիրում է լռություն, մենություն, անձնական տարածք, ինչն անհնար է Վիի հետ։ի՞նչը կարող էր այսքան մտերմացնել այս երկուսին։ Չիմինի խոսքերը կարծես իմաստ են ստանում։

My eyes are always on you: 🔞Место, где живут истории. Откройте их для себя