Լիլին ջութակահար մի աղջիկ էր ։Լցված արվեստի շնչով ապրում էր Սեուլում։Նրանց երաժշտական խումբը վերջերս բավականին շատ էր պարապում ,պատճառը նոր հովանավորի հայտնվելն էր և այլ երկրներում համերգներ տալը ։ Հերթական պարապունքը ավարտելուց հետո բոլորը դուրս եկան շենքից.
֊Լիլի բարի գիշեր ,կփորձես քնել այս գիշեր ,թե չէ հաջորդ պարապնքի ժամանակ նվագելու ընթացքում կքնես😂😂
֊Հեյ բավական է ծիծաղես գնա տուն ,֊ասաց Լիլին մի քչի բարկացած ։Պտտվեց ձեռքով արեց ընկերներին և քայլերը ուղղեց դեպի տուն։ Ժամն արդեն բավականին ուշ էր և փողոցում չկաին մեքենաներ։ Ինչ արած ստիպված էր ոտքով գնալ տուն ։Փողոցը գեղեցիկ լուսավորված էր ,այնպես որ վախենալու պատճառ չկար։ Որոշ ժամանակ քայլելուց հետո Լիլին նստեց մայթեզրին։
֊Ախխ ես չեմ զգում ոտքերս ,֊նվնվալուց հետո վեր կացավ և որոշեց ավելի կարճ ճանապարհով հասնել տուն։ Այդ ճանապարհը անցնում էր նեղ ու մութ նրբանցներով ։Լիլին քայլերը ավելի էր արագացնում ցանկանալով որքան հնարավոր է շուտ դուրս գալ այդ ճնշվաճ միջավարից։
Հանկարծ նա լսեց կնոջ լացի ձայներ։ Նա գնաց ձայնի ուղղությամբ և մի մութ նրբանցքի վերջում տեսավ թե ինչպես է մի տղամարդ հարվածում գետնին ընկսծ կնոջը։ Լիլին ցանկացավ մոտենալ բայց վախից քարացել էր տեղում։ Այդ տղամարդը հանեց ատրճանակը ու կրակեց կնոջ վրա առաջին կրակոցին հաջորդեցին ևս երկուսը։ Լիլին վախից բարձր ճչաց։ Այդ տղան հայացքն ուղղեց դեպի Լիլին ։Նրա հայացքն կարծես ասում էր «հաջորդը դու ես»։ Լիլին պտտվեց սկսեց վազելով փախչել բայց այդ տղան վազում էր իր հետևից ։Նա վազեց դեպի գլխավոր մայրուղի հուսալով որ այնտեղ ինչ որ մեկին կհանդիպի։ Դուս գալով փողոց չնկատեց արագ սլացող մեքենան և ուշագնաց ընկավ ։
Աչքերը բացեց իր սենյակում ,կողքին նստած էր ընկերուհին՝ Լիզան։
֊Լիլի դու լավ ես ?
֊Այո ես լավեմ ,ինչ էր պատահել երեկ ?
֊Դու վազելով դուրս էիր եկել փողոց ու քիչ էր մնացել ընկնեիր մեքենայի տակ ,բայց վարորդը հասցրել էր արգելակել ,իսկ դու ուղղակի ուշագնաց ես եղել ։
Լիլին հիշեց ողջ կատարվածը ,հիշեց մահացած կնոջը , այդ մարդասպանին...Լիլին սկսեց դողալ։
֊Լիլի դու լավ ես? Վերձրու խմիր,֊և նրան տվեց ջրով լի բաժակը։
֊Ես շատ էի վախեցել ,֊ասաց Լիլին ու սկսեց լաց լինել։
Լիզան նրան հանգստացրեց.
֊Լիլ արի գնանք փորձերի դու կնվագես և կմոռանաս ամեն ինչի մասին ։Այնտեղ ուրախ կանցինի ինչպես միշտ է լինում։
֊Այո ես կգամ բայց պայուսակս ու ջութակս երեկ գիշեր կորցրել եմ։
֊Ոչինիչ նորը կպատվիրենք բայց պատվերը վաղը նոր կլինի։ Օհ այսօր ես պիտի գնաի տնօրենի հետ նոր հովանավորներին հանդիպելու ,եթե ուզում ես իմ փոխարեն դու գնա։ Դու գիտես մեր տնօրենի հետ էլ զվարճալի անցնում 😂
֊Հե՜յ ,լավ կգնամ ,֊նա գնում էր որպեսզի չհիշի,որպեսզի մոռանա ,բայց դա այն դեքերից չէր որոնք մոռացվում են։
Լիլին երեկոյան վեցին արդեն պատրաստ էր։ Եկավ տնօրեն ու գնացին ռեստորան որտեղ հանդիպելու էին ևս մեկ նոր հովանավորի։
* Ռեստորանում *
֊Պարոն Պակ իսկ ինչի ես պիտի գամ դուք մենակ չէիք կարող հանդիպել?
֊Կարող եմ աղջիկս բայց քեզ հետ դա ավելի հեշտ կլինի 😂😂։
Կատակում էի ինչպես միշտ։ Պարոն Պակը շատ կատակասեր և ժպերես մարդ էր։
֊Ահա եկավ նոր հովանավորը ,աղջիկս ,֊ասաց պարոն Պակը և ոտքի կանգնեց։Լիլին նույնպես ոտքի կանգնեց բայց չհասցրեց շրջվել և տեսնել դեմքը։ Նա արդեն իր դիմաց կանգնած էր։
֊Ողջույն պարոն Պակ,֊հաջորդեց ձեռքսեղմումը։Պտտվեց դեպի Լիլին ով քարացել էր տեղում։
֊Տղաս ծանոթացիր նա մեր խմբի լավագույն ջութակահարն է Լիլի Յանը։
֊Շատ հաճելի է ես Կիմ Թեհյոն եմ ,֊բռնեց Լիլիի ձեռքը և թույլ համբուրեց։
Լիլին սկսեց վախից դողալ այն նույն հայացքը ....
֊Կներեք ես ինձ մի քիչ լավ չեմ զգում , հիմա կգամ,֊ասաց Լիլին ու գնաց լվացվելու։
Նա գնաց լոգարան,կանգնեց հայելու դիմաց ու փորձում էր հանգստացնել ինքն իրեն։Նա վախից դուղում էր ,լաց էր լինում։ Հանկարծ բացվեց դուռն ու ներս մտավ նա ...Լիլին վախից չէր կարողանում նույնիսկ խոսել աչքի առաջ գիշերվա կատարվածն էր։Իսկ նա մոտենում էր նրան, Լիլին հետ հետ գնաց և կպավ պատին։ Թեհյոնը ձեռքերը դրեց պատին, և մոտեցավ Լիլիի ականջին ու ասաց.
֊Եթե մատնես ինձ նունյը քո հետ կլինի։
Լիլին ոչինչ չպատասխանեց վախն ու դողը ամբողջովին պատել էր նրան։ Թեհյոնը մի փոքր հետ գնաց, ձեռքով մաքրեց Լիլիի արցունքները ու ասաց.
֊Ինչ վախկոտն ես ,֊դեմքին երևաց քմծիծաղը,֊քեզ կարգի բեր ու արի,֊հրամայեց ու դուրս գնաց։
Լիլին չգիտեր ինչ աներ մնում էր հետևել հրամանին։ Ամբողջ երեկոյի ընթացքում սառած դեմքով մի կետի էր նայում, ձեռքերը իջեցրել էր սեղանից ներքև որպեսի տնօրենն չնկատի դողը։ Վերջապես ավարտվեց ...դուրս եկան փողոց տնօրեն խմել էր և կարծես թե արբել էր։
֊Աղջիկս, ես ինձ այդքան էլ լավ չեմ զգում քեզ չեմ կարող տանել տուն,բայց մի անհանգստացիր մեր նոր հովանավորն քեզ կտանի , չէ՞ տղաս։
֊Այո ,այո իհարկե կտանեմ։
֊Ոչ ես մենակ կգնամ ե~ես մենակ կգնամ,֊վախից կակազելով հազիվ ասաց Լիլին։
֊Ոչ աղջիկս, ես թույլ չեմ տա որ դու մենակ դուրս գաս փողոց, հատկապես երեկվա դեպքից հետո ,֊բռնելով Լիլի ձեռքից տավ և նստեցրեց Թեհյոնի մեքենան,֊մի անհանգստացիր աղջիկս Թեհյոնը լավ տղա նա քեզ կտանի։
Փակեց դուռն ու գնաց ,իսկ Թեհյոնը եկավ և նստեց ղեկին։ Մի մեքենայի մեջ մարդասպանի հետ...։Նրա հոգեկանը այլևս չէր դիմանում և նա սկսեց հեկեկալով ու նվնվալով լաց լինել։
֊Լռի՛ր
Լիլին գնալով ավելի էր վախենում։
֊Բավակն է լաց լինես , լռի՛ր։
Թեհյոնի նյարդերը այլևս չէին հերիքում։ Նա փոխեց մեքենայի ուղղությունը և գնաց դեպի մի մութ փողոց։ Կանգնեցրեց մեքենան իջավ միջից։ Մինչ այդ Լիլի առիթը բաց չթողեց իջավ մեքենայից և սկսեց փախչել։
֊Կանգնի՛ր,֊Թեհյոնը բարկացած էր , ահավոր նյարդային։
Առանց մտածելու հանեց ատրճանակը ու կրակեց Լիլի ուղությամբ։ Նա ընկավ։ Թեհյոնը մոտեցավ Լիլին, գնդակը ոտքին էր կպել, բռնեց մազերից և ասաց.
֊Ես պարզապես նեռվեր չունեմ քո նվնվոցը տանելու ,ես հիմա վերջ կդնեմ դրան,֊և ատրճանակը պահեց Լիլիի գլխին։
֊Ոչ խնդրում ... մի սպանիր ես ամենի ինչ քո ասածով կանեմ միայն թե մի սպանի,֊լացի միջից հեկեկալով ասաց Լիլին։
Մի պահը Թեհյոն կանգ առավ։ Ինչ որ բան անցավ մտքով։
֊Կանես ինչ որ ասեմ ?
֊Այո
Հետ քաշեց ատրճանակը ու բաց թողեց Լիլիի մազերը։
֊Լավ նստիր մեքենան,֊ասաց Թեհյոնը ու գնաց դեպի մեքենան։
Լիլին ոչինչ չասաց, չասաց որ չի կարող քայել քանի որ կրակել էր ոտքին։ Մի քանի քայլ և Թեհյոն պտտվեց ու ետ եկավ։ Կռացավ ու ասաց.
֊Թող տեսնեմ ,֊ձեռքով մի կողմ տարավ զգեստի փեշը և նայեց վերքին։
֊Գնդակը մեջը չի,ընդամենը թեթև կպել է,֊գրպանից հանեց սպիտակ թաշկինակը ու շատ ձիգ կապեց ոտքին։
֊Ախխ,֊Լիլին մի կերպ էր իրեն զսպում որպեսզի բարձրաձայն լաց չլինի։
Թեհյոնը քաշեց Լիլիի ձեռքից ,գրկեց ու տարավ մեքնան։ Մեքենայում արդեն ձայն չկար։ Լիլին էլի լաց էր լինում բայց անձայն, իսկ Թեհյոնը լուռ և հանգիստ վարում էր մեքենան։ Լիլի գլխում մտքեր էին ,հարցեր որոնց պատասխանները չկար. "Նա հաստատ հոգեկան խանգարումներ ունի, ինչ հանգիստ է հիմա իսկ մի քանի րոպե առաջ քիչ էր մնում ինձ սպաներ։ Ուր է ինձ տանում։ Ինչ է անելու ինձ հետ"
Մտքերը ցրվեցին երբ մեքենան կանգնեց մի հասկայակն առանձնատան դիմաց։ Թեհյոնը իջավ մեքենայից,եկավ գրկեց Լիլիին ու տարավ տուն։ Ներս մտնելուց հետո ևս մի քանի քայլ ու կանգնեց։ Թեհյոնը զգում էր Լիլիի վախը, զգում էր թե ինչպես է դողում, թե ինչքան դանդաղ է շնչում որպեսզի բարձրաձայն լաց չլինի։
֊Դե արդեն բավական է ինքդ էլ կարող ես գնալ,֊իջեցրեց Լիլիին (կամ պարզապես գցեց) ու առաջ հրեց։ Լիլիին չկարողացավ նույնիսկ մեկ քայլ անել ու ընկավ։
֊Ախխ,֊չդիմացավ ցավին Լիլին։
֊Թեհյոն դու եկար,֊երկրորդ հարկից ներքև իջան Չիմինը և Չոնգուկը ՝Թեհյոնի ընկերները։
Թեհյոնը ոչ մի ռեակցի չտվեց որ Լիլին ընկավ։ Թուլացրեց փողկապը , հանեց պիճակը և նստեց բազմոցին։
֊Թեհյոն ով է այս գեղեցկուհին,֊ասաց Չիմինը և մոտեցավ Լիլին։
Մատները սահեցրեց Լիլիի թաց դեմքի վրայով և ասաց.
֊Ինչ էլ վախեցած է։
֊Խ խնդրում եմ , մի մոտեցեք ինձ,֊ասաց Լիլին ու ընկած տեղում հետ սողաց։
Թեհյոնը վեր կացավ տեղից մոտեցավ Լիլին ու Չիմինին։
֊Չիմին սա դրա համար չի,֊բռնելով Լիլիի ձեռքից նորից վեր հանեց։
֊Լավ Թե ամեն ինչ հասկանալի է,֊ասաց Չիմինը և կարծես հետ քաշվեց։
֊Գնա վերև ու հանգստացիր,֊ասաց Թեհյոն ու էլի առաջ հրեց։ Քիչ էր մնում նորից ընկենր բայց Չոնգուկը բռնեց։
֊Թեհյոն նա վրիավոր է։
֊Այշշ ինչպես ուզում է թող գնա,֊ասաց Թեհյոն ու հանգիստ նստեց։
֊Թույլ տվեք օգնել ձեզ,֊ասաց Չոնգուկը ու գրկեց Լիլին։ Նրան տարավ երկրորդ հարկում ինչ որ սովորական սենյակ, նստեցրեց մահճակալին ու ասաց.
֊Հանգստացիր ու քնիր և այդքան մի վախեցիր մեզնից եթե Թեհյոնը քեզ չի սպանել ուրեմն չի էլ սպանի,֊թեթևակի ժպտաց։
֊Ես Չոնգուկն եմ , եթե ինչ որ բանի կարիք ունենաս ձայն տուր ես դեռ 2 ժամ էստեղ կլինեմ ,֊ասաց Չոնգուկը և գնաց։
***Տղաների մոտ***
֊Զանգիր ու կանչիր մնացածին ես գտել եմ լուծումը,֊ասաց Թեհյոնը ու թեթև ժպտաց։
֊Լավ ....ես գրեցի Նամջունին հիմա կգան ,իսկ աղջիկը ով է նա ?,֊հետաքրքրությունը խեղդում էր Չիմինին։
֊Հետո կասեմ։ սպասիր մինչև մյուսներն էլ գան ես չեմ կարող դա կրկնել բոլորիտ համար,֊չոր պատասխանեց Թեհյոնը։
֊Թեհյոն ինչ ես արել աղջկան դու տեսել ես նրա ձեռքերի կապտուկները կամ ինչու ես կրակել նրա վրա,֊մի քիչ բարկացակ ասաց Չոնգուկը իջնելով աստիճաններից։
֊Ինչու ես անհանգստանում,֊քմծիծաղեց Թեհյոնը։
֊Բայց նա վատիկը չի,֊մեջ ընկավ Չիմինը։
֊Իսկ դու լռիր,֊ասաց Թեհյոնը։
֊Ավելի լավ է ես ոչինչ չխոսեմ,֊ասաց Չոնգուկը և վերցրեց հեռախոսն ու սկսեց խաղալ։
Մի քանի րոպեից բոլորն արդեն հավաքվել էին։
֊Եվ ինչ լուծում է գտել մեր Կիմ Թեհյոնը {Ջին }
֊Ահա,֊ասաց Չիմինը ու սեղանին դրեց Լիլիի կոշիկներ որոնք մնացել էին մեքենայի մեջ։
Թեհյոնը ձեռքով փակեց դեմքն ու հոգոց հանեց։ Չոնգուկը սկսեց քթի տակ ծիծաղալ։
֊Ինչ է սա նշանակում {Շուգա}
֊Աղջի՜կ {Չիմին}
֊Նա կդառնա մեր խայծը մենք նրա միջոցով կհասնենք մեր ուզածին, նրան ոչ ոք չի ճանաչում ,այնպես որ կասկածներ չեն լինին որ նա մեր խայծն է {Թեհյոն}
֊Իսկ եթե նա չհամաձայնվի անել այդ ամենը{Հոսոկ}
֊Նա կանի {Թեհյոն}
֊Թեհյոնը արդեն հասցրել է նրան 《բացատրել》 ամեն ինչ {Չոնգուկ}
֊Ով է նա և որտեղ ես նրան գտել Թեհյոն {Նամջուն}
֊Ես քեզ ասել էի այն օրվա մասին երբ ես փակեցի այն կնոջ գործը ,այդ օր ամեն ինչ հենց այս աղջիկը տեսել էր։ Ես նրան կսպանեի բայց նա գրեթե ընկավ մեքենայի տակ շատ մարդիկ հավաքվեցին ,հետո ես գտա նրան և պետք էի սպանեի բայց նա ինձ ասաց որ կանի ամեն ինչ միայն ողջ թողեմ և ես մտածեցի որ նա կարող է մեզ օգնել մեր խայծը դառնալով։ {Թեհյոն}
֊Բինգո,֊ասաց Ջինը ուրախանալով։
֊Միգուցե մեզ ծանոթացնես {Նամջուն }
֊Այո ճիշտ է ինչ է նրա անունը {Չիմին}
֊Լիլի նրա անունը Լիլի է ,և բավական է հետաքրքրվես նրանով հնարավոր է նա չդիմա այս ամենինի և մենք նրան շուտ հրաժեշտ տանք {Թեհյոն}
֊Քեզ հետ նա ինքնասպան կլինի կամ հոգեկան խանգարումներ կստանա եթե իհարկե արդեն չի ստացել{Չոնգուկ}
֊Ես գնացի տուն, հաջողություն ձեզ {Շուգա}
֊Սպասիր մենք բոլորս էլ գնում ենք {Ջին}
Բոլորն արդեն դուրս էին եկել ,բացի Չոնգուկից։
֊Թե նրա հետ եղիր սովորական ,չսպանես , չծեծես և չվախացնես նրան ,բարի գիշեր,֊ասաց Չոնգուկը և դուրս վազեց որպեսզի հասնի մյուսներին։
֊Սովորական? ,֊ժպտաց Թեհյոնը։
֊Հետաքրքիր է դեռ ողջ է ,֊ասաց ու գնաց վերև։
Մինչ այդ Լիլին սենյակում նստել էր հատակին հենվել մահճակալին ու լաց էր լինում ու այդ մտքերը.
"Ավելի լավ է մեռենի ինչու համաձայնեցի, ինչ կանեն ինձ հետ ...." սարսափում էր երբ մտածում էր թե ինչ կարող են անել իր հետ։ Բացի այդ մտքերը նա ոտքը արդեն չէր զգում ,ամբողջ հագուստն ու հատակը արյուն էր ։Նա շատ թույլ էր և ծանր էր շնչում։ Հանկարծ ինչ որ ոտնաձայններ լսեց ,լարվեց, վախեցավ։
Թեհյոնը մտավ երկրորդ հարկի բոլոր սենյակները նա այնտեղ չէր։ Նա վստահ էր որ չէր փախել ,այնպես որ լրիվ հանգիստ էր։ Երկրորդ հարկում մնաց միայն մի սենյակ . իր սենյակը։ Դուռը բացեց ու տեսավ հատակին նստած Լիլին ամբողջովին արյունոտ։ Փակեց դուռն ու մոտեցավ։
֊Խ խնդրում եմ մի մոտեցիր,֊ասաց Լիլին կակազելով։
Թեհյոնը չլսեց մոտեցավ կռացավ և ձեռքը տարավ որպեսզի տեսներ վերքը, բայց Լիլին ավելի կուչ եկավ ու հեռվացավ Թեհյոնից։ Թեհյոնը տեսնում էր Լիլիի վախը նրա անտանելի դողը,աչքերից անընդհատ հոսող արցունքները։ Անտանելի էր զգալ այդ, երբ քեզից սարսափում ու վախենում են ասես դու հրեշ լինես։
֊Լսիր հանգստացիր, եթե ես քեզ ցանկանաի սպանել արդեն արած կլինեի դա,֊ասաց Թեհյոնն ու գրկեց Լիլիին բարձրացեց ու նստեցրեց մահճակալին։
Գնաց դարակից հանեց դեղատուփն ու դրեց մահճակալին ։
֊Թող տեսնեմ։
Բացեց իր կապած թաշկինակն ու սկսեց վերքն մշակել, վիրակապեց ու ասաց.
֊Վերջ մի քանկ օրից արդե լրիվ կանցնի։
֊Եեես տուն եմ ուզում գնալ,֊հազիվ համարձակություն հավաքեց ու ասաց ։
֊Դու չես կարող տուն գնալ։
֊Խնդրում եմ ...ես ես երդվում եմ ոչ մեկի չեմ ասի կատարվածի մասին,֊Լիլին վախնում էր բայց էլ չէր կարող զսպել իրեն և բարձրաձայն սկսեց լացել։
֊Դու ուրիշ բան էլ էիր խոստացել ինձ հիշում ես ? Որ կանես իմ բոլոր ասածները, ինչ է արդեն մոռացել ես?
֊Ոչ ....
֊Խմիր սա ու պառկիր քնելու,֊սեղանին դրեց հաբեր ու ջուր։ Եվ դուս եկավ իր սենյակից ։
Լիլիի համար մևնույն էր թե ինչ դեղեր էին լավ կլիներ որ ինչ որ սպանիչ դեղեր լինեին։ Խմեց դեղերն ։
![](https://img.wattpad.com/cover/265689994-288-k131100.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
«𝑴𝒂𝒇𝒊𝒂»
Fanfiction«𝙈𝙖𝙛𝙞𝙖» Պատմություն մարդասպանի մասին, ով գլխիվայր շրջում է մի հասարակ աղջկա կյանքը։