֊Ես գիտեմ ամեն ինչ քո մասին էլ նրանց մասին էլ։
֊Հավատս չի գալիս ....ախ դու լրփի մեկ ոնց հավատացի ու վստահեցի քեզ։
֊Նրանք գալիս են։
Ման Սուն խառնված գլուխը բռնած քայլում էր այս ու այն կողմ։
֊Նրանք գալիս են
֊Ես չեմ կարող թողնել այս ամենը նրանց։
֊Ինքդ որոշիր կյանքդ թե ցանկություններդ։ Եթե հիմա չգնաս այս նկուղն էլ կլինի քո գերեզմանը։
֊Ինչու ես այդ ամենը ինձ ասում? Ես պետք է հավատամ քեզ?
Լսվեց Թեհյոնի ձայնը։
֊Նրանք այստեղ են։
Ման Սուն արագ դուրս եկավ նկուղից ու աննկատ փախավ այդտեղից։ Թեհյոն եկավ նկուղ։
֊Դու կարողացար,֊ ուրախանալով ասաց Թեհյոնը։
֊Ահա վերցրու,֊Թեհյոնին տվեց նրա անունով թղթապանակը։
֊Վերջ Կիմ Թեհյոն, այսքանով ավարտվեց մեր պայմանը։ Կարող ես վերջ տալ քո բոլոր խաղերին,֊ասաց Լիլին արցունքոտված աչքերով նայեց Թեհյոնին։
֊Եվ ինչ է դա նշանակում?
֊Ես գնում եմ քո կյանքից ընդմիշտ ուղղակի մոռացիր որ երբևէ հանդիպել ես ինձ։ Մոռացիր ամեն ինչ,֊ասաց Լիլին ու գնաց։ Թեհյոնը նրա հետևից գնաց։
֊Սպասի՛ր ....սպասիր ասացի,֊վազեց և հասնելով Լիլին բռնեց թևից ու պտտեց իր կողմը։
֊Ես քեզ ասել եմ որ երբեք չեմ մոռանա քեզ լսում ես երբե՛ք ։
֊Ես չեմ ուզում քեզ հետ լինել ինչու չես հասկանում այդ ամենը։ Հեռու մնա ինձնից, ինձ մի ներքաշիր քո կեղտոտ աշխարհ։ Ես ատում եմ քեզ հասկացիր դա վերջապես ես չեմ կարող սիրել մարդասպանի,֊գոռալով ու լաց լինելով ասաց Լիլին։
������� Թեհյոնը իրեն վատ զգաց, բայց նա չէր կարողանում սրտից հանել Լիլին։ Լիլին պտտվեց և գնաց տուն։ Նա լաց լինելով քայլում էր մութ փողոցով Թեհյոնը նրան չէր կարող թողնել որ մենկա գնա դրա համար քայլում էր հետևից մինչև որ Լիլին հասավ տուն ներս մտնելուն պես նա շրջվեց և գնաց իր տուն։ Թեհյոնի սիրտը կոտրված էր նա երբեք իրեն այդքան վատ չէր զգացել։ Ինչ որ բան ներսից խեղդում էր նրան։ Լիլին ճանապարհին մտածում էր որ մևնույն է ամեն ինչ չի կարող առաջվանը լինել ։ Նրա կյանքը արդեն կործանված էր, պատճառը այդ թունավոր սերն էր։ Միակ բանը որ ուզում էր անել ուղղակի վերջ դնել կյանքին, դրանով ամեն ինչ կավարտվի և ցավը և տառապանքը։ Ներս մտնելուց ինչ որ մեկը ամուր բռնեց նրա բերանից։ Լույսը վառվեց հետո բաց թողեց։ Ման Սուն էր
֊Նորից ողջույնն։
֊Ինչ ես ուզում ինձանից,֊ասաց Լիլին հանգիստ ձայնով։
֊Եթե դու լավ գիտես ինձ ուրեմն պետք է արդեն հասկացած լինես։
֊Այո իհարկե հասկացել եմ ում ես սպասում սպանիր ինձ։
֊Ինչ դու ուզում ես որ սպանեմ քեզ?
֊Այո ինչ է չես ուզում ձեռքերդ կեղտոտել ? Ուրեմն ես կանեմ, ֊մոտեցավ ու ուզում էր խլել Ման Սունի ձեռքի ատրճանակը, բայց Ման Սուն հետ քաշեց։
֊Օհօ իսկ ինչու ես ուզում մեռնել իսկ Թեհյոնը?
֊Թեհյոնը ինձ ինչ, թող ապրի իր կյանքով։
֊Այյյյ ինչ հետաքրքիր է, ես կիրականացնեմ քո երազանքը բայց հիմա չէ, հիմա աիր մի քիչ խաղանք։
֊Ինչ?
Ման Սուն բռնեց Լիլիին ու նստեցրեց աթոռին հետո ամուր կապեց։
֊Այս ինչ հիմարություն է։
֊Այսպես ...Թեհյոնը սպանելուց առաջ լավ ծեծում էր չէ? Եկ փորձենք,֊զենքի կոթով հարվածեց Լիլիի դեմքին։ Լիլին աթոռով ընկավ գետնին։ Ման Սուն հանեց նրա
֊Իսկ հիմա աիր փորձենք Թեհյոնին ....արի զանգենք նրան։
Վերցնելով հեռախոսը տեսազանգով զանգեց Թեհյոնին։ Թեհյոնը միանգամից վերցրեց
֊Օօօ պարոն Թեհյոն բարի գալուստ մեր երեկոյին նայիր ով է ինձ հետ, ֊հեռախոսը թեքեց Լիլիի վրա։
֊Բաց թող նրան։ Մենք մեր հարցերը կլուծենք նրան մի խառնիր գործին,֊ասաց Թեհյոնը ահավոր կատաղած։
֊Ոչ չի լինի և բացի դա էլ ես նրան չեմ խառնել գործին այդ դու ես արել Թեհյոն։
Լսվում էր Ման Սունի ծիծիաղը։
֊Լիլի լսում ես նրա սիրտը թրթռում է քեզ համար, լսում ես թե ինչ ծանր է շնչում։
Լիլին ոչինչ չասաց նա կարծես ոչինչ չէր զգում։ Կարծես նա սառած լինի։
֊Կիմ Թեհյոն դու վաստակավոր տականք ես, նույնիսկ ես չեմ կարող աղջկան այս օրը գցել։ Գիտես իմ կյանքում սա առաջին դեպքն է ես նրան կապել եմ որ ինքն իրեն չսպանի մինչ մենք խոսում ենք ։ Պատկերացնում ես , ես զենքը նրանից հեռու եմ դնում։ Բռավո իսկապես բռավո դու երիտասարդ աղջկան դրդում ես ինքնասպանության։
֊Ես քեզ կսպանեմ , սպասիր ես քեզ պատառ պատառ եմ անելու։
Ման Սուն անջատեց հեռախոսը։
֊Լավ սպասենք նա շուտով կգա։ Մի բան ասեմ Լիլիի դու ուղղակի հիմար ես, միթե չես տեսնում թե ինչպես է Թեհյոնը դողում քեզ համար։
֊Տեսնում եմ ու ամեն ինչ հասկանում։
֊Այդպես դու ավելի հիմար ես դառնում որ սիրում ես նրան ու չես ընդունում նրա սերը։
Լիլին ոչինչ չասաց։
֊Լավ նա շուտով այստեղ կլինի, սպասիր կապերդ արձակեմ որ ավելի դիտարժան լինի քեզ սպանելու պահը,֊ասաց ու արձակեց Լիլիի կապերը։ Կանգնեց նրան զենքը գլխին դրած։ Մի քանի րոպեից Թեհյոնը ջարդելով դուռը ներս մտավ։
֊Հիմար դուռը փակ չէր։{Ման Սուն}
֊Բաց թող նրան,֊ասաց Թեհյոնը ու ատրճանակը պահեց նրանց վրա։
֊Եթե կրակես առաջինը նա կմեռնի չնայած նրա ուզածն էլ հենց դա է չէ?,֊նայեց Լիլիին։
Լիլին իսկապես չգիտեր ինչ էր ուզում այդ պահին։ Նրա համար միևնույն էր ամեն ինչ։Ման Սուն բաց թողեց Լիլիին ու մի քիչ առաջ հրեց կանգնեցնելով Թեհյոնի ու իր միջև։�������
֊Եկեք արդեն վերջացնենք այս ամեն ինձ թվում է բոլորս էլ դա ենք ուզում։ Հիմա հարց Լիլիին ինչպես ես ուզում որ վերջանա այս ամենը։
֊Ինձ համար միևնույն է։
֊Լիլի խնդրում եմ արի ինձ մոտ։{Թեհյոն}
֊Թեհյոն լռիր քեզ ոչ ոք չխոսեցրեց։ Մենք այստեղ հաշվի կառնենք Լիլիի ցանկությունը ու իմ վրեժը։
Եվ հնչեց կրակոց ու ևս մեկը։ Առաջինը Ման Սուն կրակեց Լիլիին իսկ երկրորդ Թեհյոնը Ման Սունին։ Թեհյոնը վազելով եկավ Լիլիի մոտ փամփուշտը նրա թոքերի մեջ էր։ Լիլին դեռ գիտակից էր բայց նրա բերանից արյուն էր թափվում։ Շուտով նա կխեղդվի իր արյան մեջ։Թեհյոն երեխայի պես լաց էր լինում։ Գրպանից հանելով սպիտակ թաշկինակն դրեց վերքին ու սեղմեց։
֊Թեհյոն
֊Լիլիի մի խոսիր
Որքան նա խոսում էր արյունը այնքան շատ էր լցվում թոքերը։
֊Թեհյոն ինչ է սերը?
Թեհյոնը լաց լինելով ասաց
֊Լիլի խնդրում եմ լռիր
֊Ինչու է քեզ սիրելը այդքան ցավոտ....սիրտս ցավում է,֊և իր արյունոտ ձեռքը դրեց սրտին։
֊Ես իմ կյանքում ոչ ոքից օգնություն չեմ խնդրել քանի որ մենակ եմ եղել, բայց հիմա Թեհյոն օգնիր ինձ վերջ տուր մի ցավին։
֊Լիլիի լռիրրր,֊լացի միջից գոռալով ասաց Թեհյոնը։
֊Թույլ տուր քեզ համբուրեմ գուցե վերջին անգամ,֊Լիլին իր արյունոտ ձեռքը դրեց Թեհյոնի այտին։ Թեհյոնը կռացավ ու Լիլին իր արյունոտ շուրթերով համբուրեց Թեհյոնին։ Այդ համբույրը այնքան տաք էր թաց։ Համբույրի ժամանակ Թեհյոնը զգաց թե ինչպես քարացան Լիլիի շուրթերը, կտրվեց նրա շնչառությունը։ Թեհյոն հետ գնալով տեսավ որ Լիլին ......Նա բարձր լաց էր լինում բայց հավաքեց իրեն գրկեց Լիլին և տարավ հիվանդանոց հույս ունենալով որ կփրկի նրան։ Հիվանդանոցում եկան տղաները։ Նրանք Թեհյոնին երբեք այդ վիճակում չէին տեսել։ Նրա աչքերին արցունքներ էին ,հագուստը արյունոտված և շուրթերին Լիլիի վերջին համբուրից մնաց արյան հետքերն էին։
֊Թեհյոն ինչ է եղել {Չիմին}
֊Որտեղ է Լիլին {Չոնգուկ}
֊Նա ուզում էր մեռնել, նա ուզում էր ինքնասպան լինել իմ պատճառով։ {Թեհյոն}
֊Ինչ էլի {Չոնգուկ}
֊Այսինք նա էլի է փորձել? {Չիմին}
֊Այո այո նա իրեն գրեթե խեղդել էր վաննայի մեջ։ {Չոնգուկ}
Թեհյոնը բռնելով գլուխը սկսեց հեկեկալով լաց լինեն չէ որ այդ ամենը իր պատճառով էր։
֊Թեհյոն ընկերս հանգստացիր {Չիմին}
Վիրահատարանից դուրս վազեց բուժքույրը
֊Մեզ երկրորդ կարգի արյուն է պետք
Թեհյոն միանգամից մոտեցավ։
֊Ես ..իմ արյունը երկրորդ կարգի է
֊Մեզ ևս մեկ հոգի պետք կլինի չի կարելի մի մարդուց այդքան արյուն վերցնել։
֊Այստեղ չկա էլ երկրորդ կարգի արյունով մարդ մերը ուրիշ է {Չոնգուկ}
֊Լսեք որքան պետք է ինձնից վերցրեք միայն փրկեք նրան։{Թեհյոն}
֊Լավ խնդրում եմ արագ եկեք ինձ հետ։
Լիլին ողջ մնաց։ Թեհյոնը շատ արյուն էր կորցրել որ փրկի Լիլին այդ պատճառով նա պառկած էր հիվանդանոցում։ Անցան ժամեր նրանք երկուսն էլ դեռ ուշքի չեն եկել։ Լիլին վերջապես բացեց աչքերը։ Գլուխը կողք թեքելով տեսավ Թեհյոնին։ Նրա աչքերը փակ էին։
֊Ինչ ես այդպես նայում?
Լիլի լսեց իրեն այդքան հարազատ ձայնը։Թեհյոնը բացեց աչքերը ու նայեց Լիլիին։ Նա մի կերպ վեր կացավ ու մոտեցավ նրան։ Մի կողմ տանելով մազերը համբուրեց ճակատը։
֊Ես քեզ կօգնեմ ...դու էլ մենակ չես ես քեզ հետ եմ։
֊Ինչ անեմ Թեհյոն ես ուզում եմ հանգիստ ապրել առանց սրտիս ցավի։
֊Ուղղակի ասա այն ինչ կա սրտումդ։
֊Ես քեզ ատում եմ ինձ քո աշխարհ ներքաշելու համար, բայց նաև շնորհակալ եմ քանի որ այդպես քեզ գտա.....ես քեզ սիրում եմ։
Թեհյոնը ժպտալով գլուխը դրեց Լիլիի ուսին։
֊Ես էլ քեզ եմ սիրում,֊համբուրեց Լիլիին։
Մի քանի օր անց երբ նրանք դուրս գրվեցին հիվանդանոցից։ Թեհյոնը Լիլին տարավ տուն։ Լիլին դեռ լրիվ չեր ապաքինվել և չէր կարողանում նորմալ շարժվել։ Լիլին նստեց բազմոցին իսկ Թեհյոնը նրա համար հյութ բերեց ու նստեց նրա կողքին գրկելով նրան։
֊Լիլի ինչ է սերը?,֊Նորից հնչեց այդ հարց։
֊Դա այն տարօրինակ զգացումն է որ ունեմ քո հանդեպ, բայց այն այլևս չի ցավեցնում ինձ։
֊Գիտես ինչու է դա այդպես
֊Ինչու
֊Քանի որ դու ընդունել ես իմ սերը։ Ես սիրում եմ քեզ Լիլիի։
Թեհյոն ավելի ամուր իրեն սեղմեց Լիլին։
֊Թեհյոն ցավեցնում ես
֊Այյ կներես մոռացել էի....քեզ մի բան եմ ուզում տալ,֊գրպանից հանեց մի մատանի։
֊Սա մորս մատանին է ....հիմա ուզում եմ որ քոնը լինի....կդառնաս իմը ընդմիշտ։
֊Այո
Թեհյոնը մատանին դրեց Լիլիի մատը ու ասաց
֊Ինչ ես կարծում իմ երեխան քեզ նման կլինի թե ինձ։
֊Ինձ ,֊ժպիտով պատասխանեց Լիլին այն նույն հարցին որ տրվել էր առաջ։
Դուռը առանց թակելու ներս մտավ Չիմինը
֊Օյյյ կներեք ես խանգարեցի ձեզ
֊Ոչ մենք ուղղակի խոսում էինք{Լիլի}
֊Այո խանգարեցիր կարող ես գնալ{Թեհյոն}
֊Լավ ,֊ասաց Չիմինը ու եկավ նստեցտ իրենց դիմաց վերցնելով Լիլիի հյութը խմեց ու երբ աչքն առավ Լիլիի մատանին սկսեց խեղդվել։ Թեհյոն վեր կացավ գնաց ձեռքով հարվածեց Չիմինի մեջքին։
֊Դու լավ ես Չիմին {Լիլի}
֊Ինձ թվաց թե սրա մեջ էր մատանին {Չիմին}
֊Այշշ ես նման բաներ չեմ անում։{Թեհյոն}
֊Ես հիմա պիտի ձեզ շնորհավորեմ?{Չիմին}
֊Այո {Թեհյոն}
֊Լավ իսկ քանի երեխա եք ունենալու? {Չիմին}
Լիլին զարմացած մեծ աչքերով նայեց Չիմինին։
֊Ինչ {Լիլի}
֊Հինգ {Թեհյոն}
֊Ինչ {Լիլի},֊նույն հայացքով նայեց Թեհյոնին։
֊Լավ իսկ երբ եք պլանավորում առաջինը? {Չիմին}
֊Մի րոպեեեեե !!!! Ես հազիվ եմ համակերպվել այն մտքի հետ որ Թեհյոնին եմ սիրում իսկ դուք արդեն մեր ապագա երեխաներին եք պլանավորում։ Միգուցե ես գնամ դուք երկուսով շարունակեք։{Լիլի}
֊Այո ճիշտ է կարող ես գնալ մենք պետք է մանրամասները քննարկենք։{Թեհյոն}
Լիլին նայեց Թեհյոնին հարցական հայացքով։
֊Լավ մի նեղացիր քեզ էլ մանրամասները կասենք,֊ասաց Չիմինը ծիծիաղելով։
Նրանք ուղղակի լավ ժամանակ անցկացրին։ Այդ ամենից անցավ 2 տարի։
Լիլին խոհանոցում էր։Ներս եկան Թեհյոնը, Չիմինը ու Չոնգուկը։Լիլիիիիիի{Թեհյոն}
֊Այո ես այստեղ եմ հիմա կգամ,֊Լիլին եկավ խոհանոցից ձեռքին մրգի և հյութի սինիները։
֊Հեյյ ես քեզ չէի ասել ոչինչ չանես,֊բարկացած արաց Թեհյոնը ու վազելով մոտեցավ Լիլին վերցրեց ձեքի սինիները։
֊Լիլի ինչ դու հղի ես Թեհյոնը քո հանդեպ շատ ուշադիր է դարձել😂{Չիմին}
֊Միգուցե դու էլ փորձես այդ մեթոդը։Դու էլ հղիացիր քո հանդեպ էլ ուշադիր կլինի {Չոնգուկ}։
֊Ես...հիմա այնպես կանեմ որ երկուսդ էլ կհ.....,֊Թեհյոնը զսպեց իրեն որ Լիլիի ներկայությամբ չբարկանա։
֊նստիր այստե՛ղ,֊ասաց Թեհյոնը Լիլին։
֊Վերցրու կեր և էլ ոչինչ չանես, եթե ինչ որ բան ուզես ինձ ասա,֊ասաց Թեհյոնը։
֊Այո լավ,֊ասաց Լիլին նեղացկոտ ու նուրբ ձայնով, նա այդքանը գեղեցիկ պատրաստել էր իսկ հիմա իր վրա բարկանում են դրա համար։
Թեհյոն նկատեց նրա նեղացկոտ ձայնը։
֊Հեյ մի նեղացիր,բայց դու պետք է լսես բժշկին ու ոչինչ չանես մինչև երեխայի ծնվելը,֊ասաց Թեհյոն ու գրկեց Լիլին, համբուրեց այտը։
֊Ինձ թվում է մինչև երեխայի ծնվելը Լիլին Թեհյոնից կարող է լավ հավաքարար ստանալ😂{Չիմին}
Թեհյոնը չէր կարող ինչպես պետքն է պատասխաներ Չիմինին քանի որ Լիլիի այնտեղ էր։ Նա ուղղակի սպանիչ հայացքով նայեց Չիմինին։
֊Ես երբեք չէի պատկերացնի որ Թեհյոնը այդքան ուշադրիր կլինի կնոջ և երեխայի հանդեպ և այդքան կսիրիիիիիիիիիիի։{Չոնգուկ}
֊Այո ճիշտ է մենք նրան միշտ տեսել ենք սառը չոր լուրջ սարսափելի կերպարում, բայց քո հայտնվելուց հետո նա դարձել է կարծես փոքրի նապաստակ😂🐇{Չիմին}
֊Իսկ ինձ թվում է նա չի փոխվել դու միշտ էլ այսպես ես եղել չէ Թեհյոն? {Լիլի}
֊Ոչ,֊չոր պատասխանեց Թեհյոնը զգալով որ իրեն ձեռք են առնում։
֊Լավվ մենք էլ չենք խոսի որ դու չնեղանաս,֊ասաց Լիլին ու գրկեց Թեհյոնին։
֊Լիլի լսիր ես լսել եմ որ երբ կինը հղի լինում նրա մոտ տարօրինակ ցանություններ են լինում նրանք ինչ որ տարբեր ուտելիքներ են ուտում ու շատ դա ճիշտ է? {Չիմին}
֊Օհ ես էի ուզում հարցնել։ {Չոնգուկ}
֊Այո ճիշտ է բայց տարբեր կանանց մոտ տարբեր է իմ մոտ նման բաներ չի եղել, բայց մի բան կա որ ես շատ շատատ եմ անում հղիությունից հետո։{Լիլի}
֊Ինչ է, ինչ ես անում։{Չոնգուկ}
֊Ես տարօրինակ ցանկություն ունեմ Թեհյոնին անընդհատ գրկելու նրա կողքին լինելու։ Դա տարօրինակ է , ես այդպիսին չէի մինչև հղիությունը։{Լիլի}
Թեհյոն ձեռքով փակեց աչքերն ու սկսեց ծիծաղել։
֊Ես արդեն փոշմանում եմ որ ասացի։ Մի ծիծաղիր,֊ասաց Լիլին նեղացկոտ տոնով։
֊Լավվ,֊Թեհյոն ծիծաղելով։
֊Քեզ ավելի շատ է դուր գալիս որ քեզ գրկում եմ չէ?,֊ասաց Թեհյոնը ու ծիծաղելով գրկեց Լիլին։
Լիլի կարծես նեղացել էր բայց միևնույն էր գրկեց Թեհյոնին, բայց նեղացած դեմքով։
Չոնգուկը գրեթե կերավ ողջ ափսեի միջի միրգը ուշադիր նայելով Լիլին ու Թեհյոնին։
֊Դա դեռ երկու ամսից կեևա նա քեզ էլի կգրկի թե չէ, երբ երեխան ծնվի նա արդեն քեզ ուշադրություն չի դարձնի։ {Չիմին}
֊Ճիշտ է ..ես դրա մասին մի անսագրում էի կարդացել,֊ասաց Չոնգուկը լիքը բերանով։
֊Թեհյոն դու այդպես կանես?,֊ասաց Լիլին ով դեռ բաց չէր թողել Թեհյոնին ու մեծ աչքերով նայեց Թեհյոնին։
֊Ոչ չկա նման բան ես չեմ կարողանա քեզ ուշադրություն չդարձնել։{Թեհյոն}
☆☆Թվում երջանիկ ընտանիք,բայց....այստեղ էլ կա բայց։
֊Թեհյոն դու ինչ որ տեղ ես գնում? Ես ուզում էի որ ինձ տանեիր երեխային մի քանի բան գնելու։
֊Այո կտանեմ բայց վաղը,֊ասաց Թեհյոնը և գնաց դեպի դուռը։ Լիլին արագ մոտեցավ բռնեց ձեռքից
֊Թեհյոն ուր ես գնում?,֊անհանգիստ տոնով ասաց Լիլին։
֊Լիլի ես շուտ կգամ թող,֊ասաց Թեհյոնը և հետ հրեց Լիլիի ձեռքը։
֊Թեհյոն խնդրում եմ ....բավական է վերջ տուր։Մենք երևի 100անգամ խոսել եք դրա մասին բայց դու չես դադարում կեղտոտել ձեռքրդ։Հասկանում ես թե ինչ եմ զգում ես երբ ամեն անգամ տնից դուրս ես գալիս թե քանի ժամ եմ նստում դռան դիմաց սպասելով որ ներս կգաս ողջ և առողջ,֊Ասաց Լիլին գոռալով ու լաց լինելով։
Թեհյոն հանգիստ պտտվեց դեպի Լիլին
֊Հանգստացիր դա վատ է ազդում երեխայի վրա,֊ասաց Թեհյոնը ու գրկեց Լիլին։
Լիլին հեկեկալով լաց էր լինում ,ամուր բռնելով Թեհյոնի պիջակից ասաց
֊Մի գնա ,խնդրում եմ։
֊Չեմ կարող չգնալ....սա վերջինը կլինի ես կփոխվեմ խոստանում եմ,֊ասաց Թեհյոն ու համբուրելով Լիլիի ճակատը գնաց։
☆☆Մի քանի օր անց☆☆
Թեհյոնը Լիլիի հետ գնացել էր խանութներ։Որոշ բաներ գնելուց հետո հետ էին գալիս տուն։Ճանապարհին Թեհյոնը ավելացնում էր մեքենայի արագությունը
֊Թեհյոն դանդաղ քշիր, սիրտս խառնում է։
֊Չեմ կարող
Լիլին հասկացավ հետ նայելով տեսավ մի քանի մեքենաներ իրենց հետևից։
֊Թեհյոն ես վախենում եմ,֊ասաց Լիլին վախեցած ու արցունքոտված աչքերով նայելով Թեհյոնին։
֊Մի վախեցիր....ամեն ինչ լավ կլինի,֊ասաց Թեհյոնը ու մի ձեռքով մաքրեց Լիլիի արցունքները։
֊Ես Չոնգուկին ասել եմ նա շուտով այստեղ կլինի։Դու նրա հետ կգնաս տուն հետո երեկոյան ես կգամ,֊ասաց Թեհյոնը ու ժպիտով նայեց Լիլին։
Շուտով հեռվում երևաց Չոնգուկի մեքենա։ Թեհյոն ավելի մեծացրեց արագությունը ու հասավ Չոնգուկի մեքնային։ Կանգնեց և Լիլին իջնելով մեքենայից նայեց Թեհյոնին ու չկարողացավ զսպել արցունքները ու լաց լինելով ասաց
֊Թեհյոն ես վախենում եմ։
֊Ամեն ինչ լավ կլինի ...Ես սիրում եմ ձեզ,֊ասաց Թեհյոնը ու գնաց։
Լիլին նստեց Չոնգուկի մեքենա
֊Հեյ հեյ հեեեյյյյյ դու հղի ես քեզ հուզվել չի կարելի, ֊ասաց ու տվեց մի տուփ անձեռոցիկ։
֊Նա~նա չի ուզում հասկանալ ինձ, եթե նա լսեր ինձ և թողներ այս ամենը հիմա նման բան չէր լինի։
֊Թեհյոնը...նա կանի ամեն ինչ ուղղակի նրան ժամանակ է պետք դու էլ փորձիր նրան հասկանալ։
֊Ես վախենում եմ և նրա համար և երեխայի
֊Ամեն ինչ լավ կլինի իսկ մեր պստոն էլ Թեհյոնի նման սառը ու լուրջ կլինի և քո նման քյութ։
Լիլին լացի միջից ծիծիաղեց։
֊Իսկ դու չես ուզում քո ընտանիքը ունենալ? Քո երեխաները?
֊Ես չեմ կարող
֊Ինչու?
֊Լիլի չարագործները իրավունք չունեն երջանիկ լինելու չգիտես այդ կանոնը?
֊Բայց դու շատ լավն ես
֊Միևնույնն է ես չարագործ եմ,֊ասաց Չոնգուկը ու ժպիտաց Լիլին։
֊Եվ բացի դա ես արդեն ունեմ իմ ընտանիքը։ Իսկ դուք ինչ եք?
Լիլին ժպտաց։
֊Այո դու մեր ընտանիքի մի մասն ես։
☆☆3ժամ անց ☆☆☆
Սեուլի շենքերից մեկի դիմաց Թեհյոնը ու Նամջունը
֊Նամջուն Նամջուն Նամջուն որտեղ են խոսիր որտեղ են,֊գլուխը բռնած այս ու այն կողմ է քայլում Թեհյոնը ու գոռում Նամջունի վրա։
֊Չգիտեմ չգիտեմ կապը կտրվեց և ես կորցրի նրանց ես չգիտեմ թե որտեղ են։
Թեհյոն նեռվայնացած չգիտեր ինչ աներ։
֊Թեհյոն մի անհանգստացիր ես ամբողջ քաղաքը ստուգում եմ ամենուր իմ մարդիկ են շուտով կգնենք նրանց։
֊Լավ
Նրանք կորցրել էին Լիլիի ու Չոնգուկի հետքը։ Լիլիի հեռախոսը մնացել էր Թեհյոնի մեքենային մեջ իսկ Չոնգուկի հեռախոսը անհասանելի էր։ Անցավ ևս մեկ ժամ ։ Նամջունին զանգեցին և ասացին որ գտել են նրանց։Թեհյոնը ու Նամջունը շտապեցին նշված հասցեն։Տեղ հանելով կարծես մղձավանջում լինեին։ Թեհյոնի դեմքը սառել էր նա ոչինչ չասաց ու վազեց դեպի վթարված մեքենան։
֊Մի կողմ գնա,֊հերելով Նամջունի տղաներից մեկին նայեց մեքենայի մեջ և տեսավ Լիլին ու Չոնգուկին լրիվ արյան մեջ կորած։
֊Լիլի...Չոն..Չոն լսում ես ինձ,֊գրեթե լաց լինելով ու գոռալով ասաց Թեհյոնը։
Մեքենայի դուռը չէր բացվում Թեհյոնը քաշեց և կոտրեց դուռը։
~Լիլիի,֊դողացող ձեռքերով բռնեց գլուխը։ Կտրելով ամրագոտին դուրս հանեց մեքենայից։ Շտապ օգնությունը արդեն տեղում էր առաջին վազեցին դեպի Լիլին և առաջին օգնություն ցույց տալով տարան դեպի մեքենան իսկ Չոնգուկին ստուգելուց հետո ոչինիչ չարեցին Թեհյոնը տեսավ թե ինչպես է բժիշկը օրորում գլուխը բացասական նշան ցույց տալով բուժքրոջը։ Այդ պահին Թեհյոնը ոչինչ չհասկացավ և վազեց դեպի Չոնը ու բժիշկը
֊Ինչ էր նշանակում քիչ առաջ քո արած այդ նշանը խոսի՛ր ինչ էր նշանակում։
֊Մի գոռացեք պարոն։ Ես ասում էի բուժքրոջը որ նա արդեն մահացել է։
֊Ինչ? Ոչ հնարավոր չէ ...Սա ինչ որ մեկի զզվելի կատակն է չէ? Հեյ Չոն հերիք է ձևացնես թե վատ ես վե՛ր կաց հիմար ... վեր կաց,֊ասաց Թեհյոնը լաց լինելով ու գոռալով։
֊Թեհյոն հանգստացիր,֊ասաց Նամջունը որ քիչ առաջ հիվանդանոց ուղարկեց Լիլին։
֊Նամջունը սա հաստատ խաղ է գիտես այդ երկուսը նրանք իրար հետ նման խաղեր խաղում են...հեյ Չոն ներկայացումն ավարտվեց արդեն վեր կաց։ Ես այսօր կգամ քեզ հետ բար խմելու միայն խնդրում եմ վեր կաց ու ասա որ սա քո հիմար կատակն է խնդրում եմ, ֊Թեհյոնը չէր կարողանում զսպել իրեն և լաց էր լինում։
Նամջունը ձեռքերով փակել էր դեմքը ու հեկեկալով լաց էր լինում։ Բժիշկը սպիտակ սավանով փակեց Չոնգուկի դին ու տարավ դեպի շտապ օգնության երկրորդ մեքենա։ Թեհյոն նստել էր փողոցի մեջտեղում և լաց էր լինում։ Բայց վեր կացավ ու վազեց դեպի մեքենան։Գնաց հիվանդանոց վազելով բարձրացավ այն հարկը որտեղ տարել էին Լիլին և հեց այդ պահին բժիշկը դուրս գալով Վիրահատարանից ասաց։
֊Կիմ Լիլիի հարազատներից այստեղ կան?
Թեհյոնը միջանցքի վերջից գոռաց և վազելով մոտեցավ բժիշկին։
֊Ես ես Լիլիի ամուսին եմ ինչպես է նա? Իսկ երեխան?,֊շնչակտուր ու վախեցած հարցրեց Թեհյոնը։
֊Ցավակցում եմ պարոն մենք չկարողացանք փրկել երեխաին իսկ ձեր կինը հիմա կայուն ծանր վիճակում է։
Թեհյոնը նստեց նստարանին ու փակելով դեմքը հեկեկալով լաց էր լինում։ Շուտով տղաները իմացան Չոնի մահվան մասին ինչպես նաև Լիլիի ու երեխայի։ Մի քանի օր անց տեղի ունեցավ Չոնգուկի հոգեհանգստը իսկ Լիլին դեռ գիտակցության չէր եկել ։ Թեհյոնը հոգեհանգստից հետո եկել էր հիվանդանոց։Նստել էր Լիլիի անկողնու դիմաց ու նայում էր նրան։ Լիլին ձեռքը շարժեց և հանկարծ աչքերը բացեց։
֊Լիլի, ֊Թեհյոնը մոտեցավ ու բռնեց ձեռքից։
Առաջին բանը որ Լիլին արեց դա ձեռքը դնելն էլ փորի վրա։
֊Թեհյոն մեր երեխան,֊սկսեց լաց լինել։
֊Լիլի խնդրում եմ զսպիր քեզ,֊ասաց Թեհյոնը տեսնելով որ Լիլին սկսում է արագ շնչել ու կարծես խեղդվում է։
Բուժքույրը վազելով մոտեցավ ։
֊Պարոն խնդրում եմ դուրս եկեք պալատից։
֊Ոչ ես չեմ կարող նրան մենակ թողնել։
֊Պարոն դո՛ւրս եկեք։
Թեհյոնին դուրս հանեցին պալատից։Լսվում էր Լիլի լացն ու գոռոցները։Դա ամենավատ բան էր որ կարող էր պատահել Թեհյոնի հետ։ Քիչ էր մնում որ խելագար դառնար։ Իր ամենամոտ ընկերը մահացավ դեռ չծնված երեխան նույնպես, բայց լավ է որ գոնե կինը ողջ է թե չէ այս կյանքում նորից մենակ կմնար։ Մի քանի օրից Լիլիին դուրս գրեցին հիվանդանոցից։ Նա վթարի մասին ոչինչ չի հիշում և չգիտի որ Չոնգուկը մահացել է։ Նա լուռ էր Թեհյոնի հետ գրեթե չէր խոսում։ Հիվանդանոցից հասան տուն։ Թեհյոնը ուզում էր հալեցնել նրանց միջև այդ սառնություն։
֊Լիլի ինչ ես ուզում ուտել,ասա ես կպատրաստեմ քեզ համար։
֊Ոչինչ հարկավոր չէ ես քաղցած չեմ,֊ասաց Լիլին ու գնում էր դեպի աստիճանները։
Թեհյոն մոտեցավ նրան ամուր գրկեց ու ասաց
֊Լիլի ամեն ինչ լավ կլինի
Բայց ինքն էլ չհավատաց իր խոսքերին տեսնելով Լիլիի սառը վերաբերմունքը իր հանդեպ։ Լիլի նույնիսկ չգչկեց Թեհյոնին այլ հետ հրեց
֊Թող Թեհյոն, ֊ու գնաց վերև։
Թեհյոնը իրեն ավելի վատ զգաց։ Նրա մեջ վրեժ լուծելու ցանկությունը արթնացավ բայց ով էր այդ ամենի կազմակերպիչը։Կրակել էին Չոնին, դա Չոնի թշնամիներն էին թե իր։ Լիլին ոչինչ չի հիշում և բացի դա էլ նա արդեն Թեհյոնի հանդեպ ուրիշ է։ Այդպես անցավ այդ օրը։ Երբ Թեհյոնը գիշերը քնած էր լսեց ինչ որ ձայներ և արթնացավ։ Լիլին էր նա կարծես մղձավանջ էր տեսնում։ Թեհյոնը արագ վերցրեց բաժակով ջուրը ու թեթև ցայեց Լիլիի վրա ու փորձեց արթնացնել նրան
֊Լիլիի արթնացիր...Լիլիի ամեն ինչ կարգին է ես քո կողքին եմ։
֊ Թեհյոն զանգիր Չոնին,֊առաջին բանը որ ասաց արթնանալուց հետո։
֊Ես չեմ կարող,֊ասաց Թեհյոնը ու գլուխը կախեց։
֊Ինչու Թեհյոն խնդրում եմ։ Որտեղ է իմ հեռախոսը ես կզանգեմ,֊ասաց Լիլին ու ելնելով անկողնուց գնաց դեպի գրասեղի կողմը որի վրա դրված էր իր հեռախոսը, բայց Թեհյոնը բռնեց ձեռքից։
֊Թեհյոն թող։ Չեմ հասկանում ինչու չես ուզում որ խոսեմ Չոնի հետ ես վատ երազ եմ տեսել նրա հետ կապված ես ուզում եմ ընդհամենը լսել նրա ձայնը ու համոզվել որ նրա հետ ամեն ինչ կարգին է,֊ասաց Լիլին դողացող ձայնով։
֊Նա չի կարող պատասխանել։
֊Ինչու
֊Ինչ երազ ես տեսել?
֊Երազիս մեջ Չոնի սպանեցին կրակելով ուղիղ գլխին մեքենայի ընթացքի ժամանակ։Հետո մեր մեքենան վթարվեց ես~ես բացեցի աչքերս ու տեսա Չոնին նա չէր շնչում Թեհյոն,֊պատմեց Լիլին լաց լինելով։
Թեհյոնը գրկեց Լիլին, այս անգամ Լիլին էլ ամուր գրկեց, և լաց լինելով թեթևացնում է հոգու ցավը։ Հանկարծ Թեհյոնը ասաց
֊Լիլի դա երազ չէր, դուք վթարի էիք ենթարկվել ու Չոնը իրակնում մահացել է։,֊ասաց Թեհյոնը մի կերպ
֊Ոչ ասա որ կատակ ես անում։Դա ընդհամենը երազ էր...Թեհյոն ասա որ ստում ես,֊Լիլին չոքեց և ավելի ուժեղ լաց էր լինում։ Թեհյոնը չոքեց նրա կողքի�ն գրկեց նրան, բայց Լիլին հետ հրեց նրան։
֊Հեռու մնա ինձնից։ Այս ամենի մեղավորը դու ես եթե դու դուրս գայիր այդ կեղտոտ աշխարհից ես երեխաին չէի կորցնի իսկ Չոն էլ հիմա ողջ կլիներ,֊ասաց Լիլին գոռալով ու լաց լինելով։
Թեհյոնը հիմա ուզում էր մեռնել Լիլին ամեն ինչի համար իրեն է մեղադրում դրանից վատ էլ ոչինչ չէր կարող լինել։
֊Լիլի ես փորձում էի պաշտպանել քեզ և երեխային,֊ասաց Թեհյոն կցկտուր ու ցածր ձայնով։
֊Լռիր չեմ ուզում ոչինչ լսել ինչպես եմ սիրել քեզ ես զարմանում եմ իմ վրա։ Ես կապվելով քո հետ իմ կյանքը խորտակեցի։
Թեհյոնի համար ծանր խոսքեր էին։Լիլի բերանից դուս եկած ամեն մի խոսք ուղղակի սպասում էր նրան։ Թեհյոնը էլ չէր կարողանում դիմանալ դրա համար դուրս եկավ սենյակից։ Լիլին ողջ գիշեր լաց եղավ։ Թեհյոնի համար կրկնակի դժվար էր։Նա ողջ գիշեր նստել էր բազմոցին ու լուռ լաց եղել։ Առավոտյան Լիլին հագնվեց և իջավ ներքև Թեհյոնին անգամ չնկատեց բազմոցին նստած և լուռ քայլեց դեպի դուռը։
֊Ուր ես գնում։
Պատասխան չկար Լիլին նույնիսկ չշրջվեց այլ գնաց դուրս։ Մի քանի ժամ անց Չիմինը եկավ։ Տեսավ Թեհյոնին այդ վիճակում։
֊Դուք վիճել եք?
֊Այո
֊Ինչպես ես նրան ասել Չոնի մասին?
֊Դու որտեղից գիտես որ ասել եմ։
֊Ես Չոնի գերեզմանի մոտ էի երբ Լիլին եկավ։
֊Փաստորեն այդտեղ է գնացել։
֊Քեզ չէր ասել թե ուր է գնում?
֊Ոչ նա իմ հետ չի խոսում։ Միայն երեկ երեկոյան գոռալով ինձ հասկացրեց որ ես եմ մեղավոր այս ամեն ինչի համար։
֊Ոչ բայց դա այդպես չէ։
֊Այդպես է նա ինձ է մեղադրում թե Չոնի մահվան համար թե երեային կորցնելու համար։
Չիմինը դեռ երկար էր փորձում համոզել որ Լիլին ուղղակի պահի ազդեցության տակ է ասել այլ ոչ թե իրականում այդպես է զգում։ Ւսկ Թեհյոնը լավ էր ճանաչում Լիլին եթե նա իրականում պահի ազդեցության տակ ասած լիներ ուրեմն առավոտյան նա կխոսեր իր հետ բայց... ոչ.Արդեն ժամը ուշ էր Լիլին դեռ չկար։ Թեհյոնը զանգում էր նրան բայց նա չէր պատասխանում։Թեհյոնը անհանգիստ էր։ Շուտով նրան զանգ եկավ փակ համարից Թեհյոնը արդեն զգաց թե ինչ է սպասում իրեն։
֊...
֊Կիմ Թեհյոն ողջունում եմ ձեզ
֊Ով ես
֊Ես ?...դեռ կհասցնես իմանալ։ Դու արդեն ինչ որ բաներ գուշակում ես չէ?
֊....
֊Ինձ թվում է այո ...դու ճիշտ ես հասկացել քո գեղեցիկ կինը։
֊Լսիր չգիտեմ ով ես բայց դու իմ հետ գործ ունես այլ ոչ թե կնոջս բաց թող նրան և արի ինձ հետ խոսիր։
֊Ճիշտ ես Թեհյոն, քաղաքավարի չէ կնոջը խառնել այս գործերին բայց....առաջին դու ես խաղտել այդ կանոնը։
֊Ինչ
֊Հիմա երևի հիշում ես թե քանի կնոջ ես սպանել խաղտելով քաղաքավարիության կանոնները։
֊ ....
֊Թեհյոն ես այսօր կսպասեմ կնոջդ։ Եվ կմաքրեմ բոլոր կանանց արյունը որոնց դու էիր սպանել։
֊Դու կարող ես ինձ սպանել։ Նա կապ չունի այդ սպանությունների հետ։
֊Հաճելի առաջարկ է բայց այդպես դու քիչ ցավ կզգաս։ Մի անհանգստացիր քեզ ինչ որ մեկը դեռ կսպանի իր վրեժի համար։
֊Լսիր խնդրում եմ բաց թող նրան և փոխարենը ինձ վերցրու։
֊Չեմ կարող
*լսվում էր Լիլիի ճիչերը*
֊Լիլիի...ինչ ես անում նրան,
֊Նրան ծեծում են երկաթե ձողով։
֊Լսիր հիմար որտեղ ես? Ես կգամ և մենք իրար հետ կմաքրենք մեր հաշիվները։ Թեհյոնը գոռում էր
֊Ոչ պետք չէ գալ ....թողեք նրան Լիլի խոսիր ամուսնուդ հետ վերջին անգամ
*լսվում էր Լիլիի նվնվոցը ու ծանր շունչը*
֊Լիլի,֊Թեհյոն լացակումած ձայնով։
֊Թեհյոն ես ատում եմ քեզ։
֊Լիլիի խնդրում եմ կներես ինձ։
֊Ես հիմար եմ Թեհյոն որ արդեն ներել եմ քեզ ....սա իմ կյանքի վերջին րոպեներն են Թեհյոն ես~ես չգիտեմ ինչ ասեմ քեզ ասելիքս այնքան շատ է
֊Լիլի,֊Թեհյոն չկարողացավ զսպել արցունքները հասկանալով որ Լիլիին ճիշտ էր դա իրենց վերջի խոսակցություն էր։
֊Թեհյոն ես շատ էի սիրում այն փոքրիկ կոշիկները որ մենք միասին գնեցինք երեխայի համար։ Այդ օրեր իմ կյանքի լավագուն օրերն էին։ Շնորհակալ եմ որ ինձ նման երջանկություն ես տվել թեկուզ կարճ ժամանակով։ Շնորհակալ եմ որ եղար իմ կյանքում ....Թեհյոն ես քեզ սիրել եմ ու կսիրեմ մինչև վերջի շունչս։
Թեհյոնը լաց էր լինում և չէր կարողանում որևէ բան ասել։
֊Վերջ այսքանը Կիմ Թեհյոն
Ու լսվեց կրակոց։ Թեհյոնը գցեց հեռախոսը ու բարձր գոռալով լաց էր լինում։ Արդեն ավարտվեց Կիմ Թեհյոնի երջանիկ կյանքը։ Էլի նույն միայնությունը բայց այս անգամ ավել շատ։ Նա իր նորսում ցավ էր զգում դա Չոնի ցավն էր, Լիլիի, իրենց դեռ չծնված փոքրիկի։ Ոչ նա ինքնասպան չեղավ նա ապրում էր բայց կարծես մարդ չլիներ չկար իր մեջ ոչ մի զգացմունք։ Ժամանակի հետ կորան նաև ցավը մնաց միայն դատարկության զգացումը որը այդպես էլ չանցավ։
ВЫ ЧИТАЕТЕ
«𝑴𝒂𝒇𝒊𝒂»
Fiksi Penggemar«𝙈𝙖𝙛𝙞𝙖» Պատմություն մարդասպանի մասին, ով գլխիվայր շրջում է մի հասարակ աղջկա կյանքը։