Լիլին գնաց վերև պատրաստվելու։ Տղաները նույնպես սկսեցին պատրաստվել։ Լիլին հագավ Թեհյոնի բերած զգեստը և նայեց իրեն հայելու մեջ։
֊Ես կարծես նրանցից մեկը լինեմ այս կարմիր զգեստով։
֊Դու դեռ չես վերջացրել? Արագացրու՛,֊ներքևից գոռաց Թեհյոնը։
Լիլին վերցրեց պայուսակն ու իջավ ներքև։
֊Օօօօ Լիլիի, որքան շատ է քեզ սազում այս զգեստը։ {Չիմին}
֊Այո իսկապես շատ գեղեցիկ է։ {Չոնգուկ}
֊Սա Թեհյոնի ճաշակն է այն պետք է այսպես շքեղ ու գեղեցիկ լիներ։ {Չիմին}
֊Շնորհակալ եմ, բայց ես չեմ սիրում այս գույնը։ {Լիլի}
֊Իսկ քեզ ով հարցրեց, այդ գույնը քեզ շատ է սազում.... բավական է խոսեք առաջ ընկիր,֊Թեհյոնը կարծես ուրիշ բան էր ուզում ասեր,բայց փոխեց խոսքը ու Լիլի մեջքից հրեց առաջ։ Նրանք դուրս եկան տնից նստեցին մեքենան։ Ղեկին Թեհյոն էր իր կողքին Չոնգուկը իսկ հետևում Լիլին ու Չիմինը։
֊Լիլին ինչպես ես կարողանում քայլել դրանց վրա,֊ասաց Չիմինը ուշադիր նայելով Լիլիի բարձրակրունկ կոշիկներին։
֊Չգիտեմ ուղղակի կարողանում եմ։
֊Նա դրանց վրա ոչ միայն կարողանում է քայլել նաև հիանալի վազում է։ {Թեհյոն}
֊Իսկապե՞ս,֊զարմացած Չիմինը նայեց Լիլին։
Լիլին ոչինչ չասաց ամեն ինչ հիշելով գլուխը կախեց։ Թեհյոնը նկատելով դա ասաց.
֊Բավական է խոսես Չիմին։
֊Լավ
Մի քանի րոպեից տեղ հասան։
֊Վերցրեք սրան և դրեք կապ պահելու համար,֊ասաց Չոնգուկը յուրաքանչյուրին փոքրիկ ականջալներ տալով։
֊Թող ես կօգնեմ քեզ,֊ասաց Չիմինը և վերցրեց ականջակալը։
֊Մի կողմ տար մազերտ....ահա վերջ։
֊Լիլի իջիր մեքենայից ու գնա՛, ֊ասաց Թեհյոն տարօրինակ հայացքով։
Լիլին իջավ մեքենայից և մտավ այդ Փաբը որտեղ խնջույքն էր։ Շատ մարդիկ կաին, բարձր երաժշտություն։ Նա գնաց նստեց բառի մոտ։
֊Լիլի դու մեզ լսում ես։ {Նամջուն }
֊Այո {Լիլի }
Մի քանի րոպե նստելուց հետո իրեն մոտեցավ խնջույքի կազմակեպիչը Ման Սուն
֊Լիլի դու եկել ե՞ս{Ման Սուն}
֊Այո ողջույն։
֊Այնքան ուրախ եմ քեզ նորից տեսնել,֊ասաց ու գրկեց Լիլին։
֊Ինչպես է եղել որ եկել ես դու այսպիսի տեղեր չես գնում սովորաբար։
֊Չէի գնում որոշել եմ մի քիչ փոխել կյանքս, բայց այս ամենը ինձ դեռ անսովոր է
֊Ոչինիչ կսովորես, մենակ ես եկե՞լ , պարոն Պակին չես բերել հետդ։
֊Ոչ մենակ եմ եկել Պարոն Պակը խմիչքի հանդեպ թուլություն ունի չարժեր նրա հետ գալ։
֊Այո ճիշտ է ի դեպ դու այսօր շատ գեղեցիկ ես այս կարմիր զգեստով
"Դա Թեհյոնի ճաշակն է" {Չիմին}
֊Օյ շնորհակալ եմ։
֊Դու զվարճացիր ես հիմա կգամ։
֊Լավ
"Ինչու դերասան չես դարձել"{Թեհյոն}
Լսվում էր Լիլիի ծանր շունչը։
֊Որովհետև չեմ կարողանում երկար դերասանություն անել։
Լիլին նկատեց որ Ման Սուն մի հաստավզի հետ է խոսում ձեռքին ինչ որ թղթեր։ Հետո նրանք շարժվեցին դեպի դուռը։ Նա արագ մոտեցավ Ման Սունին
֊Կներեք ինձ,֊ասաց հաստավզին ու մոտեցավ Ման ականջին։
֊Ես ինձ այնքան էլ լավ րեմ զգում կարող եմ քեզ հետ մնալ?
֊Այո դու մնա այստեղ ես մեկ րոպեից կգամ։
"Ոչ բաց չթղնես աչքիչդ"{Նամջուն}
֊Դու ինձ երևի սխալ հասկացար այստեղ մի տղա կա նա ինձ անհանգստացնում է։{Լիլի}
֊Լավ ինձ հետ աիր ես հետո կզբաղվեմ այդ տղայի հարցերով։{Ման Սուն}
"Ինչ ֆանտազիա ունես😂"{Թեհյոն }
Ման Սուն բռնեց Լիլիի ձեռքը և հաստավզի հետ մտան մի ուրիշ սենյակ։ Այս սենյակում մի փոքրիկ սեղան կար վրան դրված էր գինի, բաժակներ։
֊Այստեղ ավելի լավ է, գրեթե երաժշտության ձայնը չի լսվում։{Լիլի}
֊Այո այստեղ լուռ է, այստեղ նստիր,֊ասաց Ման Սուն և ցույց տվեց սեղանը։
Լիլին նստեց իսկ Ման Սուն մոտեցավ հաստավիզին ու ձեռքի թղթապանակը տվեց
֊Վերցրու սա մեր պայմանավորված կեսն է։{Ման Սուն}
֊Հիմա{Լիլի}
֊Ինչ
Լսվեցին կրակոցներ։ Լիլին ոտքի կանգնեց և նայեց Ման Սունին։
֊Այդ ինչ է Ման Սուն
֊Լիլի դու դուրս արի հետևի մուտքով ու գնա տուն,֊ասաց Ման Սուն ու վազեց դեպի կրակոցներ։ Մինչ այդ հաստավզը բացել էր թղթապանակը ու ստուգում էր դրանց միջի գրվածը։ Լիլին վերցրեց գինու շիշը ու հետևից հարվածեց հաստավզի գլխին։ Հաստավզը ընկավ գետնին Լիլին վերցրեց թղթապանակները և ուզում էր գնալ բայց հաստավիզը բռնեց ոտքից քաշեց ու գցեց գետնին։
֊Բաց թեղ հիմար, բաց թող։
Հանկարծ ինչ որ մեկը կրակեց հաստավզի ուղիղ գլխին։ Արյունը լցվեց Լիլիի վրա, Նա շատ էր վախեցել։
"Լիլի արագացրու դուրս արի այդ տեղից"{Թեհյոն}
Լիլին վերցրեց թղթապանակները ու դուրս վազեց հետևի մուտքով։ Դուրս գալով տեսավ Թեհյոնի մեքենան։Նստեց ու հեռացան այդտեղից։
Թեհյոնը միանգամից վերցրեց թղթապանակները ու սկսեց ստուգել։ Լիլի ահավոր վախեցած էր նա խելագարի պես փորձում էր մաքրել դեմքի արյան կաթիլներ և հեկեկալով լաց էր լինում։
֊Ինչ ...այստեղ միայն կեսն է ,որտեղ է մյուս կեսը?{Թեհյոն}
֊Չգիտեմ
֊Հնարավոր է որ ճանապարհին գցել ես, որտեղ է?,֊Թեհյոնը նյարդային էր և խոսում էր բարձր տոնով։
֊Չգիտեմ, չգիտեմ ես քեզ եմ տալիս այն ինչ նրա ձեռքում էր։ Նա ասում էր դա իրենց պայմանավորված կեսն է,֊գոռալով ու լաց լինելով ասաց Լիլին։ Թեհյոնը տեսելով Լիլիի վիճակը կանգնեց մեքենա։ Իջնելով եկավ բացեց Լիլի դուռն ու ձեռքից բռնելով դուրս հանեց։ Գրպանից հանեց սպիտակ թաշկինակն ու մաքրեց Լիլիի ձեռքերի արյունը հետո դեմքի արյունը։ Լիլին դեռ հեկեկալով լաց էր լինում քւ դողում։Թեհյոնը տեսնելով դա գրկեց Լիլին փորձելով հանգստացնել նրա։
֊Վերջ ամեն ինչ ավարտվեց։
֊Նա...նրան կրակեցին ուղիղ գլխից,֊հեկեկալով լացի միջից ասաց Լիլին։
֊Լռի՛ր ...մոռացի՛ր,֊ավելի ամուր գրկեց։ Լիլին նույնպես գրկեց նրան և կարծես այդպես փորձում էր հանգստանալ։Մր քանի րոպե այդպես մնալուց հետո Թեհյոնը բաց թողեց Լիլին։ Ձեռքերի մեջ առնելով Լիլիի դեմքը ասաց
֊Ամեն ինչ ավարտված է հանգստացիր։
Թեհյոնի մեքենայի կողքին մեկ այլ մեքենա կանգնեց և միջից իջան Չիմին ու Չոնգուկը։
֊Այո մենք կարողացանք,֊Չիմինը գոռալով իջավ մեքենայից։
֊Այո Լիլի մենք հաղթեցինք,֊Չոնգուկը վազելով մոտեցավ և հետևից գրկեց Լիլին։
֊Լիլի ինչ որ բան այն չէ?,֊նկատեց Չիմինը։
֊Լիլի նստիր մեքենան մենք տուն ենք գնում,֊ասաց Թեհյոնը և Չիմինին հայացքով հասկացրեց որ պետք չէ հարցեր տալ նրա ներկայությամբ։Լիլին նստեց մեքենան Թեհյոնը տղաները հետմի քիչ հեռացավ մեքենայից
֊Թեհյոն ինչ է եղել?{Չոնգուկ}
֊Նա ուղղակի վախեցել է...Ջինը նրա աչքի առաջ կրակել է այն տղային և այն էլ ուղիղ գլխին։
֊Աա պարզ է,իսկ թղթերից ինչ կա դրանք արդեն մեզ մոտ են չէ?{Չիմին}
֊Ոչ միայն կեսը Լիլին ասում էր որ դա նրանց պայմանավորված կեսն է։{Թեհյոն}
֊Այ գրողը տանի։{Չիմին}
֊Ես չգիտեմ Լիլիին մյուս կեսի կբերի թե չէ այս դեպքից հետ։{Թեհյոն}
֊Կբերի թե չէ դա կախված է քեզնից։ Նրա կողքին եղիր օգնիր նրան դուրս գալ այդ վիճակից։{Չոնգուկ}
֊Այս ես դա արդեն հասկացել եմ։ Լավ վաղը կխոսանք ես գնացի։{Թեհյոն}
֊Լավ
Թեհյոն եկավ նստեց մեքենան հայելու միջից նայեց Լիլին։ Նա գլուխը հելել էր պատուհանին և ոչինչ չէր խոսում։ Տուն հասան
֊Լիլի գնա այն սենյակ որտեղ եղել էիր առաջին օրը քնիր ու հանգստացիր։{Թեհյոն}
֊Լավ,֊բարձրացավ վերև։
Իսկ Թեհյոն հանեց վերարկուն սեղանին դրեց փաստաթղթեր և զանգեց Նամջունին
֊Նամջուն այստեղ միայն 3 ֊ն է Հոսոկ, Չոնգուկ,Ջին,։
֊Օ դա վատ է շատ վատ է...այդպես գործը ձգձգվում է։
֊Գիտեմ բայց ինչ պետ է անենեք հիմա ինչ միտք ունես
֊Չգիտեմ ինձ թվում է պետք թ սպասենք հարմար պահի ու Լիլիի միջոցով վերցնենք մյուս կեսը։
֊Չեմ կարծում որ նա կհամաձայնի։
֊Ինչու ինչ որ բան այն չէ?
֊Ջինը կրակել էր այն տղային Լիլիի աչքի առաջ ու հենց գլխից։ Նա շատ վախեցած է։
֊Այշ Թեհյոն կանի թե չէ կախված է քեզնից։
֊Ես դա արդեն հասկացել եմ։
֊Լավ Թեհյոն այսօր ծանր օր էր գնա հանգիստիր ։
֊Լավ բարի գիշեր։
Թեհյոնը վերցրեց մի բաժակ թունդ խմիչք ու նստեց բազմոցին։ Մոտ 2ժամ անց որոշեց գնալ և տեսել թե Լիլին քնել է։Կամաց բացեց դուռն ու տեսավ որ Լիլին նստած է անկողնու վրա չի քնել։
֊Ինչու քնած չես ,քեզ չասացի քնիր։
֊Ես չեմ կարողանում քնել անընդհատ մղձավանջներ եմ տեսնում,֊հեկեկալով ասաց Լիլին։
֊Ինչ ես առաջարկում հեքիաթ պատմեմ քեզ համար որ կարողանաս հանգիստ քնել?
֊Ոչ
Թեհյոն մոտեցավ պահարաից հանեց դեղապուփն ու միջից ընտրեց մի դեղ
֊Վեցրու խմիր սա։
Լիլին չվերցրեց և տարօրինակ հայացքով նայեց Թեհյոնին։
֊Ինչու ես այդպես նայում ես քեզ թմրանյութեր չեմ տալիս սա հանգստացնող քնաբեր է վերցրու՛ ։
Լիլին վերցրեց ու խմեց և պառկեց քնելու իսկ Թեհյոնը դուրս եկավ սենյակից։ Անցել էր մի քանի ժամ Թեհյոն դեռ քնած չէր որոշեց նորից գնալ տեսնել Լիլին քնել էր թե ոչ։ Կամաց բացեց դուռն ու տեսավ որ Լիլին քնած էր գնաց նստեց մահճակալին և ավելի մոտիկից նայում էր Լիլին։ Հոգու խորքում իրեն մեղավոր էր զգում նրան այս ամենի մեջ ներքաշելու համար, բայց հետո ինքն իրեն համոզում որ ինքը մեղավոր չէ թող չկանգեր ու չնայեր ,այս ամենի մեղավոր միայն նա էր։ Բայց Թեհյոնը չէ ուզում գնալ սենյակից.
֊Նա իսկապես գեղեցիկ է, ֊ասաց շատ կամաց որպեսզի չարդնացի Լիլին։ Ամբողջ գիշեր նստեց Լիլի կողքին և քնեց։ Առավոտյան Լիլին արթնացավ ու տեսավ որ Թեհյոնը իր կողքին պառկած ու քնած էր։ Լիլին խառնվեց ,Թեհյոնը արթնացավ պտտվեց ու տեսավ որ Լիլին արթնացել ու նստած անկողնուն իրեն էր նայում։
֊Ինչու ես այդպես նայում ,ես իրավունք չունեմ իմ սենյակում քնել,֊ասաց Թեհյոն դեռ քնած։
Լիլին արագ իջավ անկողնուց վերցրեց Թեհյոնի այն վերնաշապիկը որը հագել էր մի քանի օր առաջ ու գնաց։ Մի քանի րոպեից Թեհյոնը վերջապես արթնացավ, իջավ ներքև տեսավ որ Լիլին նստած էր բազմոցին։
֊Հե՜յյյյյյյ դա իմ ամենասիրելի վերնաշապիկն է ,֊ասաց Թեհյոնը բարձր տոնով։
Լիլին համարձակ պատասխանեց.
֊Իսկ ինչ հագնեմ , դու չես թողնում որ գնամ տուն ու իմ շորերը վերցնեմ։
֊Ինչ ,ինչպես ես խոսում ինձ հետ,֊Թեհյոնը զարմացավ Լիլիի պատասխանից։
Լիլին ոչինչ չասաց պարզապես հայացքը իջեցրեց ներքև։
֊Վեր կաց առաջ ընկիր գնում ենք քեզ համար շորեր գնելու,֊ասաց Թեհյոնը թեթև հրելով Լիլի ձեռքից։
֊Ինձ պետք չեն նոր շորեր....
֊Հեյ որտեղից քեզ այդ համարձակություը ինձ հետ այդպես խոսելու....ասացի վեր կաց,֊Թեհյոնը բարկացած չէր սակայն բարձր էր խոսում որպեսզի Լիլիի մոտ բարկացած երևա։ Լիլին վեր կացավ ու գնաց Թեհյոնի հետ նստեց մեքենան։ Ճանապարհին ուզում էր Թեհյոնին մի հարց տալ բայց չէր կարողանում։ Թեհյոնը նկատեց թե ինչպես է լարվածությունից իրար սեղմում ձեռքերը։
֊Դու ինչ որ բան ես ուզում ասել? {Թեհյոն}
֊Ոչ այսինքն այո։ {Լիլի}
֊Խոսիր ես քեզ լսում եմ,֊քմծիծաղով ասաց Թեհյոնը։
֊ես ուզում եմ իմանալ Չիմինը...
֊Ահաաաաաաա՜ նա քեզնով է հետաքրքիրվում արդեն դու էլ նրանով? Ինչ էլ հիշում ես այդ հիմարի անունը։ Արդեն քանի օր է իմ տան ես ապրում գոնե իմ անունը հիշում ես?
֊Ոչ չեմ հիշում,֊չոր պատասխանեց Լիլին շատ լավ հիշելով Թեհյոնի անունը դա մոռանալ հնարավոր չէր։
֊Հիանալի է միգուցե գնաս ու Չիմինի տանը ապրես ,֊ասաց Թեհյոն նեռվայնացած։
֊Այո վատ չէր լինի նա քեզնից հազար անգամ լավն է,֊Լիլին ուզում էր բարկացնել Թեհյոնին ու դա իր մոտ ստացվում էր։
֊լավն է,֊քմծիծաղեց Թեհյոնը ։
֊Եթե լավն է ուրեմն նրա տանը կապրես,֊ասաց Թեհյոնը ու ուզում էր պտտել մեքենայի ղեկը բայց Լիլին բռնեց ձեռքը ու չթողեց որ փոխեր մեքենայի ուղղությունը։֊Ոչ
Թեհյոնը սկսեց ծիծիաղել։ Լիլին իմ պահ ուշադիր նայում էր Թեհյոնին նրան առաջին անգամ էր տեսնում այդքան ուրախ։
֊Ինչ եղավ փոշմանեցիի?
֊Թեհյոն ես դա չէի ուզում քեզնից հարցնել և ընդհանրապես խոսել այս թեմաից,֊ասաց Լիլին փոքր ինչ նեղացած տոնով։
֊Աաա փաստորեն հիշում ես անունս,֊իրեն լավ զգաց Թեհյոնը երբ լսեց իր անունը Լիլիի շուրթերից։
֊Թեհյոն Չիմինը ու Չոնգուկը նրանք...նրանք էլ են մարդասպան ինչպես դու։
Թեհյոնը միանգամից լրջացավ ։ "մարդասպան ինչպես ես" մտածեց Թեհյոնը "նա ինձ որպես մարդասպանի է ընդունում? "։
֊Այո իսկ ինչու։
֊Նրանք նման չեն մարդասպանի։
֊Իսկ ես? Ես նման եմ ?
Լիլի ոչինչ չասաց ուղղակի գլուխը կացեց։
֊Աա ամեն ինչ պարզ է փաստորեն նման եմ։
֊Ոչ ես չգիտեմ դու շատ տարօրինակ ես։
֊Լավ բավական է խոսես իմ տարօրինակություններից իջիր մեքենայից մենք հասանք։
Ամբողջ գնումների ընթացքում Լիլին իրեն ոչինչ չգնեց բոլոր հագուստները Թեհյոնը գնեց նա միայն փորձում էր ։Բայց Թեհյոնի ընտրած հագուստներն էլ վատը չէին։ Ետ գալուց Լիլին լուռ էր նայում էր ճանապարհի կողքեր։ Թեհյոն գնալով մեծացրեց մեքենայի արագությունը և կտրուկ շրջադարձ կատարեց ։
֊Ինչու ես այսքան արագ վարում ?։
֊Ինչ որ մեկը ընկել է մեր հետքի վրա։
Լիլին վախեցած պտտվեց և տեսավ որ ինչ որ մեկը իրենց հտևից մեծ արագությամբ գալիս է։ Լիլին ավելի շատ վախեցավ և սկսեց արագ շնչել։ Դա նկատեց Թեհյոնը։
֊Հեյ հանգստացի մենք մի փոքր կխաղանք,֊ժպիտով ասաց Թեհյոնը։ Ու զանգեց տղաներին ,շուտով իրենց հետևից գալիս էին մոտ 5 մեքենա։
֊Լսիր քեզ ոչ ոք չպիտի տեսնի, այնպես որ դու կգնաս քո սիրելի Չիմինի հետ։
֊Ինչ... ինչպես...
֊Պատուհանից թռնես Չիմինի մեքենան,֊քմծիծաղով ասաց Թեհյոնը ։
֊Խելագարվել ես ինչպես եմ....
֊Եթե չանես մինչև հիմա արածտ գործը ջուրը կընկնի և բացի դա եթե մեզ բռնեն ինձ հետ քեզ էլ կսպանեն։
Չիմինի մեքենան հավասարվեց Թեհյոնի մեքենային։ Թեհյոնը իջեցրեց պատուհանը ։
֊Գնա՛
Լիլին ոչինչ չասաց դուրս եկավ պատուհանից Չիմինը մեքենան ավելի մոտեցրեց և ձեռքը դուրս հանելով բռնեց Լիլիի գոտկատեղից քաշեց և տարավ դեպի իր մեքենան։
֊Դու լավ ես,֊ժպիտով հարցրեց Չիմինը։
֊Այյյյ կարծես թե այո,֊խորը շնչելով ասաց Լիլին։
Չիմինը սկսեց ծիծիաղել։
֊Ինչ է կատարվում ?
֊Մենք հայտնվել ենք մի փոքրիկ խաղ մեջ,֊խորհրդվոր ձայնով ասաց Չիմինը։
Չիմինը փոխել էր մեքենայի ուղղությունը, բայց նրա հետևից էլի մեքենաներ կային։
֊Ինչ էլ շատ են ...Լիլի ինձ թվում է որ դու պետք է գնաս,֊ասաց Չիմինը կարծես թե լուրջ։
֊Ինչպես էլի պատուհանով ու ընթացքի ժամանակ?
֊Գժվել ես իհարկե ոչ 😂 ես կկանգնեցնեմ մեքենան իսկ դու աննկատ կգնաս։Պատուհանից իջնելը Թեհյոնի միտքն էր չէ?֊ծիծաղելով հարցրեց Չիմինը։
֊Այո դա իմը չէր կարող լինել,֊ասաց Լիլին լրիվ լուրջ։
֊Նա մի քիչ խենթ է ,մտքերնել են իր պես խենթ ,բայց այդ մտքի շնորհիվ հիմա դու ողջ ես, մնում է մի բան էլ իր համար մտածի որ ինքն էլ ողջ մնա,֊ասաց Չիմինը ու արգելակեց մեքենան։
֊Ինչ նա կարող է.....
֊Իջի՛ր արագացրու տեղանքում մի տեղ թաքնվի ,մենք կգանք քո հետևից։
Լիլին արագ իջավ մեքենայից և վազեց իր դիմացի փոքրիկ հուշանվերների խանութը։ Միանգամից ներս մտավ ու փակեց դուռը։
֊Ով է
Խանութի մյուս կողմից մի ծեր կին մոտեցավ Լիլին։
֊Բարև ձեզ ,կներեք որ անհանգստացրեցի ձեզ, ուղղակի ես ծանոթ չեմ այս փողոցներին կարող եմ մնալ այստեղ մինչև ընկերներս գան իմ հետևից։
֊Այո աղջիկս որքան պետք է մնա։
֊Շնորհակալ եմ ։
֊Արի այստեղ նստիր։
Լիլին առաջացավ և նստեց մի հին փայտե աթոռի վրա։ Աչքն առավ հեռուստացույցին որտեղ ասվում էր որ քաղաքում ավտոմրցարշավ է կազմակերպվել մի քանի երիտասարդների կողմից և ոստիկանները փորձում են կանգնեցնել այն։ Մինչ Լիլին ուշադիր լսում էր տատիկն այն կողմից ասաց.
֊Աղջիկս պետք չէ հավատալ այդ լուրերին, պարզ է որ ոչ մի մրցարշավ էլ չկա։
֊Բայց տատիկ քիչ առաջ կադրեր ցույց տվեցին,֊Լիլին արդեն հասկաց էլ որ դա իրենց 《միցարշավն》է։
֊Այո բայց դա մրցարշավ չէ կածես թե քաղաքի մաֆիաները 《Մուկն ու կատու》 են խաղում,֊ծիծաղելով ասաց տատիկը։
Լիլին մի պահ լրջացավ "որտեղից այս կինը գիտի դրա մասին" ։
֊Մաֆիաները? Տատիկ քաղաքում մաֆիաներ կան,֊փորձեց ցույց տալ որ նա ոչնչից տեղյակ չէ։
֊Աղջիկս երբ մեր շրջապատի մարդիկ մեզ ժպտում են ու հարգալից խոսում դա դեռ չի նշանակում որ նրանք իրականում հենց այդպիսին են ,ամենաիրական մարդասպան էլ է այդպես անում հավատա։
Լիլին մի պահ հիշեց թե Թեհյոնը ինչ հարգալից էր իր և տնօրենի հետ այն օրը։ Չոնգուկը, Չիմինը, ..... բոլորը այդպիսի են։
֊Տատիկ իսկ դուք չեք վախենում ?։ Չէ որ նրանք ողջ չեն թողնում նրանց ովքեր գիտեն իրենց մասին։
֊Ես արդեն ապրել եմ իմ կյանքը ինձ համար միևնույն է թող սպանեն,֊ուրախ ժպիտով ասաց տատիկը։
Հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ Չոնգուկը։
֊Բարև ձեզզզ
֊Բարև տղաս։
֊Լիլի վերջապես գտա քեզ արի գնանք տուն։
֊Այո....շնորհակալություն տատիկ։
֊Այո շնորհակալ ենք տատիկ որ պահեցիի մեր Լիլին։
֊Չարժե տղաս։
Դուրս եկան խանութից և սկսեց քայլել ։ Չոնգուկը ձեռքը գցեց Լիլի վզով։
֊Թող տպավորություն ստեղծվի որ մենք սիրահար զույգեր ենք։
֊Ինչ .....լավ....Չոնգուկ ամեն ինչ ավարտվեց?
֊Դեռ ոչ բայց շուտով կավարտվի։
֊Լսիր գիտես խանութի այն տատիկը ձեր մասի ամեն ինչ գիտի։
֊Տատիկ? ,֊սկսեց ծիծիաղել։
֊Այո ես ճիշտ եմ ասում հեռուստացույցով ասացին որ քաղաքի երիտասարդները մրցարշավ են կազմակերպել իսկ տատիկ ասաց որ դա մրցարշավ չէ դա մաֆիաներ խաղն է։
֊Օօօ փաստորեն գիտի, իսկ ինչու ասացիր ինձ հնարավոր է որ ես .....
֊Դու չես անի,֊վստահ պատասխանեց Լիլին։
Չոնգուկը սկսեց ծիծաղել։
֊Ախխ որքան լավն ես դու,֊իրեն ամուր սեղմեց։
֊Հեյյ,֊նվնվաց Լիլին։
֊Չոնգուկ բայց մյուսներին չասես տատիկի մասին։
֊Իսկ Թեհյոնին?
֊Նրան առավել ևս։
֊Ինչու վախենում ես որ կսպանի տատիկին?
Լիլին լուռ գլուխը կախեց։
֊Ինչու ես մտածում որ Թեհյոնը կսպանի այդ ծեր կնոջը ։
֊Ինչ կապ ունի ծեր կին է ,երիտասարդ աղջիկ թե երեխա նրա համար բոլոր միևնուն են։ Նա այնպես էր ուզում ինձ սպանել կարծես իր ոխերիմ թշնամին լինեի,֊լացելով և ամբողջ կատարվածը հիշելով ասաց Լիլին։
֊Հեյ մի լացիի, նա այդպիսինը չէ, դու ուղղակի այդ օրը շատ էիր վախեցել,֊կանգնեց մաքրելով Լիլի արցունքները ասաց նա։
֊Ես նրանից էի վախեցել։
֊Լավ բավական է լաց լինես, դու ուղղակի չես ճանաչում Թեհյոնին դրա համար ես այդպես ասում.....արի քայլենք շուտով կհասնենք։
Որոշ ժամանակ անց նրանք արդեն Թեհյոնի տանն էի։
֊Ես պետք է գնամ , բայց Լիլի մի պահ մտածիր նա քեզ դուրս հանեց այդ կեղտոտ խաղից և ես չգիտեմ նա հիմա ողջ է թե ոչ բայց դու ողջ ես նրա շնորհիվ։ Ես պետք է գնամ հուսով եմ որ Թեհյոնին կտեսնեմ։ ,֊ասաց Չոնգուկը ու գնաց։
Լիլին ընկավ մտքերի մեջ։ Նա լարված քայլում էր տան մեջ և սպասում էր նրա գալուն։ "Իսկ եթե մահացած լինի "
֊Այյյ,֊հոգնեց ինքն իր մտքերից։
"Եթե նա մահացած լինի ես ողջ կյանքում ինքս ինձ չեմ ների, ինչպես կարող էր փրկել իմ կյանքը իսկ ինքը մահանալ"
**** Տղաներին Մոտ ****
Թեհյոնի հետևից մեքենաները շատանում էին և ուղղությունը փոխվեց դեպի քաղաքից դուրս։
֊Թեհյոն չփորձեց մենակ որևէ բան անել սպասիր մենք հասնում ենք։ {Յունգի}
֊Չգիտեմ ինչ կլինի եթե պետք լինի մենակ էլ կանեմ։ {Թեհյոն}
֊Ախխ դու լրիվ հիմար ես։ {Ջին}
֊Հիմարներ ես միացա ձեզ։ {Չիմին}
֊Ինչ արեցիր Լիլին Չիմին։{Թեհյոն}
֊Քանի որ իմ հետևից էլ բավականին շատ մեքենաներ կային և ես նրան իջեցրեցի փողոցում ։ Իջեցրեցի ոչ թե թե պատուհանից դուրս հանեցի։ {Չիմին}
֊Ինչչչ իսկ եթե նրան բռնեն? {Թեհյոն}
֊Չեն բռնի նա կարող է թաքնվել և բացի դա էլ ես Չոնգուկին ուղարկել եմ նրա հետևից։ {Չիմին}
֊Նա մեծ աղջիկ է նա կարող է իր հարցերը լուջել դու մտածիր թե դու ինչ ես անելու։ {Ջին}
֊Նրանք ինձ չեն սպանի։ {Թեհյոն}
֊Այդքան վստահ մի եղիր Ման Սուն հիմա կատաղած է անհետացել են նրա զենքերի կես։ {Նամջուն}
֊Մենք արդեն հասանք։ {Յունգի}
Թեհյոնին միացան Յունգին, Հոսոկը, Ջինը և Չիմինը։ Ման Սունի մեքենաներ շրջափակեցին նրանց և վեջապես բոլորը կանգնեցին։ Թեհյոնը շատ հանգիս իջավ մեքենայից, իսկ Ման Սունը Մեքենայից իջնելով վազեց դեպի Թեհյոնը բռնեց նրա կոկորդից ու ասաց.
֊Այ դու տխմար ինչպես կարողացար? Ում միջոցով?
Թեհյոնը քմծիծաղեց։
֊Թող դա էլ լինի իմ փոքրիկ գաղտնիքը,֊հետ շպրտեց ձեռքը։
֊Ինչ է արդեն հանձնվում ես?{Թեհյոն}
֊Ես հիմա վերջ կդնեմ այս խաղին,֊ասաց ու զենքը պահեց Թեհյոնի վրա։
֊Ախխխ հիմար,֊հանգիստ տոնով ասաց Թեհյոնը և հարվածեց Ման Սունին։ Իսկ Ման Ջունի 《շների》 հսկայական բանակի վերջ տալիս էի տղաները։
Տղաներ ավարտեցին իսկ Ման Սունը հեռու գնաց Թեհյոնից և ասաց.
֊Ես կգտնեմ դրան ու քո աչքի առաջ պատառ պատառ կանեմ։
Մի Թեհյոնը մի պահ փշաքաղվեց լսելով Ման Սունի ասածը։
֊Մինչ դու կգտնես նրան նա արդեն քեզ գտած կլինի,֊ժպտաց Թեհյոնը։
Իսկ Ման Սունն նստեց ողջ մնացած շներից մեկի մեքենան ու հեռացավ։
֊Ահհ հիանալի աշխատանք մենք բոլորս ողջ ենք։ {Չիմին}
֊Այո հիանալի է երբ ապրում ես😂։ {Ջին}
֊Քիչ առաջ Չոնգուկը գրեց որ նա ու Լիլւն նույնպես ողջ են։ {Հոսոկ}
֊Ախխ մեջքս ցավում է,֊ասաց Թեհյոնը ու նստեց մեքենայի վրա։
֊Ծերացել ես ընկերս։{Յունգի}
֊Այ Թեհյոն քո դեմքին վերքեր կան թող մշակեմ,֊ասաց Չիմինը ու ձեռքով բռնեց Թեհյոնի դեմքը։
֊Մի կողմ տար ձեռքերտ,֊զզվացող ձայնով ասաց Թեհյոնը և հետ հրեց Չիմինի ձեռքերը։
֊Տղաներրրր,֊Չոնգուկը միացավ տղաներին։
֊Օհհ դուք բոլորդ ողջ եք նույնիսկ դու Թեհյոն։ {Չոնգուկ}
֊Այո մենք ողջ ենք։{Ջին}
֊Ինչ արեցիր Լիլին, շուտ գտար նրան? {Չիմին}
֊Այո նա մի տատիկի խանութում էր, մենք հանգիստ զբոսնելով ու զրուցելով գնացինք տուն այնպես որ մեզ մոտ ամեն ինչ հարթ է անցել։ {Չոնգուկ}
֊Շատ լավ Լիլին հիանալի հաղթահարեց։ {Չիմին}
֊Լավ եկեք գնանք տուն թե չէ Թեհյոնի արյունը շուտով կվերջանա😂,֊ասաց Չոնգուկը նկատելով Թեհյոնի ուսի վերքից հոսող արյունը։
֊Այո դու արնահոսում ես եղբայր։ {Հոսոկ}
֊Այհհհ գնացինք տուն , ես չեմ կարող մեքենա վարել ով ինձ կտանի? {Թեհյոն}
֊Ես կտանեմ նստիր։ {Չոնգուկ}
֊Չոնգուկ նրան ճանապարհին պատուհանից կիջեցնես ասում են այդպես լավ է😂։ {Չիմին}
֊Չիմին։ {Թեհյոն}
֊Լավ ես արդեն լուռ եմ,֊ասաց Չիմինը և վազելով մոտեցավ Թեհյոնին ու համբուրեց նրա այտը։
֊Յախխխխ արա։ {Թեհյոն}
Բոլորը սկսեց ծիծիաղել, ապա նստեց մեքենաները և գնացին տուն։ Վերջապես ավարտվեց այս դաժան օրը։
⁂⁂⁂⁂⁂⁂⁂⁂
Հանկարծ դուռը բացվեց ներս եկավ Թեհյոնը և Չոնգուկը ով բռնել էր Թեհյոնին որպեսզի չընկնի։ Թեհյոնի դեմքին վերքեր կային իսկ ուսի այն կրակոցի տեղը նորից արյունոտվել էր։ Չոնգուկը Թեհյոնին բերեց և նստեցրեց բազմոցին։
֊Լիլի Թեհյոնի արյունը սահմանափակի չի այն շուտով կավարտվի,֊կատակով ասաց Չոնգուկը։
֊Ահհ այ Չոնգուկ դու չես ուզում գնալ,֊ասաց Թեհյոնը ցավից նվնվալով։
֊Այո գնում եմ բարի գիշեր ձեզ։
֊Այո։
Թեհյոն նստել էր բազմոցին և ձեռքով բռնել էր ուսը։ Լիլին գնաց բերեց դեղատուփն ու անհրաժեշտ իրերը հանելով մոտեցավ Թեհյոնին
֊Առաջխաղացում կա արդեն առանց ասելու հասկանում ես ինչ պետք է անես։
Լիլին ոչինչ չասաց ու նորից վիրակապեց Թեհյոնի ուսը բայց այս անգամ նա սառնասիրտ էր ։Նրա ձեռքերը չէին դողում արյունից Թեհյոնը զարմացավ։ Ուսի վերքը վիրակապելուց հետո Լիլին սկսեց մշակել Թեհյոնի դեմքի վերքերը ։Թեհյոնը ուշադիր նայում էր Լիլիի աչքերին և հանկարծ ձեռքը դրեց Լիլիի այտին և ցանկացավ համբուրել, բայց Լիլին միանգամից հետ գնաց, վախեցած հայացքով նայեց Թեհյոնին։ Սեղանին դրեց վիրակապերն ու բամբակը և ուզում էր հեռանալ բայց Թեհյոն բռնեց ձեռքից.
֊Լսիր, հանգաստացիր ես...ես էլ նման բան չեմ անի,֊ասաց Թեհյոնը մեծ դժվարությամբ։
֊Խնդրում եմ բաց թող ձեռքս,֊Լիլին չէր վստահում Թեհյոնի խոսքերին, բայց ինչ որ տեղ զգում էր որ սխալ էր անում։
֊Չեմ թողնի, ես չեմ կարողանում քայլել, օգնիր ինձ,֊էլի նույն հրամայական տոնը։ Լիլին հետ քաշեց ձեռքը և տարօրինակ հայացքով նայեց Թեհյոնին։
֊Հեյ մոռացար թե ինչպես էի քեզ օգնում երբ ոտքտ վնասված էր։
Լիլին Թեհյոնի թևը գցեց իր վզով և մեջքից բռնելով օգնեց որ կանգնի։ Մի քանի քայլ և Լիլին կանգնեց.
֊Դու շատ ծանր ես։
֊Դու էլ էիր ծանր երբ քեզ ձեռքերիս վրա տանում ու բերում էի։
Լիլին ոչինչ չասաց և շարունակեց տանել։ Վերջապես հասավ սենյակին օգնեց որ պառկի, և հետո պտտվեց որ գնա բայց էլի ձեռքից բռնեց։
֊Լիլիի ես այսօր ոչինչ չեմ կերել։
"Այյյյ ես պետք է նրա համար ուտելիքը պատրաստեմ????"
֊Ես հիմա մի բան կբերեմ քեզ համար,֊ասաց ինքն իրեն ստիպելով և իջավ ներքև ու սկսեց պատրաստել։
"Եթե ես հրաժարվեի նա կասեր ես քեզ չեմ թողել որ սովից մեռնես իսկ հիմա դու ինձ քաղցած ես թողնում? "Նվնվալով ավարտեց իի գործը և ուտելիքն տարավ Թեհյոնի սենյակ։ Դրեց անկողնու կողքի փոքրիկ սեղաի վրա.
֊Ահա հուսով եմ կհավանես։
֊Եթե թույն լցրած չլինես մեջը կհավանեմ։
Լիլին ոչինչ չասաց ու իջավ ներքև, գնաց պառկեց բազմոցին ու քնեց։ Բայց մի քանի ժամից արթնացավ ինչ որ ձայներից ։Դրանք կարծես երկրորդ հարկից էին։ Բարձրացավ վերև զգաց որ Թեհյոնի ձայն է մտավ Թեհյոնի սենյակ տեսավ որ նա դեռ նորմալ չի քնել ու ցավից տանջվում է։ Արագ մոտեցավ անկողնուն կռացավ բռնելով Թեհյոնի ձեռքը ասաց.
֊Թեհյոն դու լավես?
֊Ուսս ցավում է ,ես չեմ զգում իմ մարմինը կարծես ցավից թմրել է։
Լիլին ձեռք դրեց Թեհյոնի ճակատին և հասկացավ որ բարձր ջերմություն ունի։ Դեղատուփից հանեց դեղեր ու տվեց Թեհյոնին ջուրը մոտեցրեց բերանին և օգնեց որ խմի դեղը։
֊Թեհյոն հանգստացիր շուտով լավ կլինես,֊բռնել էր ձեռքը և թեթև մերսում էր փորձելով մեղմացնել ցավը։ Մի քանի րոպե անց կարծես ցավը մեղմացել էր,բայց Թեհյոնը էլի իրեն վատ էր զգում։
֊Լիլի խնդրում եմ իմ կողքին մնա,֊ասաց Թեհյոնը ծանր շնչելով։
֊Այո Թեհյոն ես այստեղ եմ,֊այդ պահին Լիլին իրեն պարտավոր զգաց, նա չգիտեր ինչու երևի նա խղճաց Թեհյոնին։
Թեհյոնը իր ձեռքի մեջ սեղմեց Լիլի ձեռքը, փորձելով համոզվել որ նա իր կողքին է և չի հեռանա։ Թեհյոնը ողջ գիշեր չէր քնել ,երբ ցավը մի քիչ մեղմացավ միանգամից փակվեցին աչքերը և քնեց։ Լիլին նստել էր Թեհյոնի կողքին և ուշադիր նայում էր նրա դեմքին։
"Ինչ հանգիստ է քնած, նա այնքան լավն է երբ քնած է, ինչու այդպիսինը դարձար ինչու ինձ չհանդիպեցիր որպես սովորական մարդ" Լիլին մտածում էր և նայում Թեհյոնին։ Մի քանի րոպե անց նա ձեռքը դրեց Թեհյոնի ճակատին և հասկացավ որ ջերմությունը իջել է։ Նա մի պահ մոտեցավ Թեհյոնին ուշադիր նայում էր նրա գեղեցիկ դեմքին և հանկարծ թույլ համբուրեց շուրթերը։ Նա ուզում էր գնալ բայց նրա ձեռքը դեռ Թեհյոնի ձեռքի մեջ էր և նա չէր ուզում արթնացնել Թեհյոնիին։ Հետո գլուխը դրեց անկողնու մի անկյունին ու քնեց։ Առավոտյան արթնացավ տեսավ որ Թեհյոնը դեռ քնած է ։Զգույշ քաշեց ձեռքը, Թեհյոնը չարթնացավ ուղակի քնի մեջ նվնվաց։ Լիլին իջավ ներքև և սկսեց նախաճաշ պատրաստել։
ВЫ ЧИТАЕТЕ
«𝑴𝒂𝒇𝒊𝒂»
Fanfiction«𝙈𝙖𝙛𝙞𝙖» Պատմություն մարդասպանի մասին, ով գլխիվայր շրջում է մի հասարակ աղջկա կյանքը։